«Մի բան պիտի ասեմ, ինչի մասին խոսում եմ առհասարակ առաջին անգամ…». Իննա Խոջամիրյան

14:50 Նոյեմբեր 13 2019
*
Մեդիա
«Մի բան պիտի ասեմ, ինչի մասին խոսում եմ առհասարակ առաջին անգամ…». Իննա Խոջամիրյան

 Սեր-հասարակական կարծիք-բարքեր-կարծրատիպեր. թեմաներ, որոնք հայաստանյան իրականաության մեջ չեն կորցնում ակտուալությունն ու թեմաներ, որոնք արծարծվում են «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում: Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Իննա Խոջամիրյանը ArenaNews.am կայքի հետ զրույցում որոշ մասնրամասներ է պատմել նկարահանումների ընթացքից, խաղընկերների հետ աշխատելու, նոր կերպարին հարմարվելու և այլնի մասին:

-Իննա, Ձեր նախորդ հարցազրույցներում կիսվել էիք այն մտահագությամբ, որ անհրաժեշտ է կարճ ժամկետներում հեռանալ Էլենի կերպարից, հասկանալ, նոր որակներ տալ Մանեին ու ներկայանալ: Հիմա, երբ արդեն քիչ թե շատ ացնել է, ինչքանո՞վ եք հարմարվել նոր կերպարին:

-Էլենից պոկվելու վրա դեռ աշխատում եմ.. Խաղարկային շտամպեր կան, որոնք դեռևս շտկման կարիք ունեն։ Մանեի կաղապարը ստեղծել եմ արդեն. ավելի կոշտ ու ընդգծված բնավորություն են տվել, որն Էլենը չուներ։

Պարադոքս մի բան պիտի ասեմ, ինչի մասին խոսում եմ առհասարակ առաջին անգամ։ Երբ դեռ հուլիսին՝ «Էլենի օրագրին» զուգահեռ սկսեցինք «Երկուսով» հեռուստասերիալը՝ մոտ 2 սերիա նկարելուց հետո, մի անգամ նկարահանման հրապարակում ազատ ժամանակ ունեի, սկսեցի մտովի վերլուծել Մանեին, ու պարզ հիշում եմ, բարձրաձայն ինքս ինձ ասեցի,- «Եթե ինձ հրաշքով հնարավորություն տրվեր ևս մեկ անգամ վերսկսելու այս ամենը՝ լրիվ ուրիշ Մանե կթրծեի, չեմ հավանում այն, ինչ հիմա եմ ստացել»… 1 ամիս անց որոշվեց դադարեցնել նկարահանումներն ու վերսկսել հեռուստասերիալը…Միշտ վախեցել եմ նույնիսկ մեկնաբանություն տալ այդ իրադարձությանը… Խոսքն ուժ ունի, թեկուզ ամենաանհավանական, օդում կախված խոսքը փաստորեն։ Մանեին սիրել եմ, իհարկե ամեն բան դեռ ակտիվ գործընթացի մեջ է, դեռ ձուլվում ենք իրար, դեռ նոր հատկանիշներ եմ տալիս, որոշները թուլացնում…Էլենից շատ եմ խոսել, որովհետև 2 տարի ապրել եմ Էլենի հետ, Էլենով՝ ամեն օր։ Դա տրամաբանական է, որ ուժեղ ռեֆլեքսիվ կապ է առաջանում։ Իրականում ոչ թե սիրահարվել եմ Էլենին, այլ մեծ պատասխանատվություն ունեմ Մանեի հանդեպ, ու պիտի կարողանամ 2 տարբեր հերոսուհիներ ստանալ. հանդիսատեսն այլևս Էլեն չպիտի տեսնի….Մանեին արդեն սկսել եմ սիրել, կապվել եմ, շատ -շատ եմ մտածում ու աշխատում այդ ուղղությամբ:

-Նկարահանման ընթացքից ու խաղընկերներից կխնդրեմ պատմեք ՝ ի մասնավորի Ձեր հիմնական խաղընկերոջ՝ Զիրոյանի մասին. դերասան, որ ներկայանալով հիմնականում հումորային ձևաչափում, այսօր իրեն փորձում է դրամայում:  Իր հետ աշխատելը հե՞շտ ստացվեց:

-Շատ խիտ գրաֆիկով ենք աշխատում։ Հեռուստադիտողի դատին հանձնելու նյութ շատ-շատ կա, պիտի հասցնենք քանակ ու որակ տալ միաժամանակ…Գիշեր ցերեկ աշխատում ենք։ Այնքան ենք իրար հարմարվել՝ անձնակազմում մարդիկ կան, մի օր նույնիսկ չեմ տեսնում, կիսատության զգացում եմ ունենում)) Զիրոյանի հետ աշխատանքային ալյանսը հեշտ չենք ձևավորել ինչ խոսք, նույնիսկ մտածել եմ «ինչ մեծ փորձություն է ինձ սպասվում էս տղայի հետ, ինչի էսպես ստացվեց»))))  դա սկզբում էր։ Հիմա ինչպես ձուկը ջրում աշխատում ենք. հուզական ուժեղ ազդակ-ռեակցիա և օրգանիկա կա։ Ես չեմ, որ պիտի վերջնական գնահատական տամ, բայց ըստ իս՝ Զիրոյանը դրամայի ժանրում հաջողել է նույնչափ, ինչքան հումորի:

-Սերիալի թեմատիկայի մասին խոսենք՝ ինչքանով է ըստ Ձեզ այն ակտուալ:

-Շատուշատ կարծիքներ եմ լսել, որոնք առնչվում էին այս թեմայի ծեծված ու ծամծմված լինելուն։ Ավանդույթը, որն իր ձևն ու սահմանները լղոզել է, այնուամենայնիվ, երբեք չի կարող ծեծված լինել։ Սերունդների բախման հարց կա էստեղ, նոր սերունդը կոտրել է կարծրատիպերը, համենայն դեպս հապշտապ փորձում է կոտրել, իսկ մեր ծնողների և ավելի մեծ սերունդը ավանդույթի կողմն են։ Սա իրականում ակտուալ ու մեծ խնդիր է , ու դեռ երկար կլինի:

-Կարճ ժամկետներում այս սերիալն էլ կարծես կրկնում է նախորդի հաջողությունը. իսկ ո՞վ է այս անգամ սերիալի հիմնական լսարանը:

-Էլենի օրագիրը հանրության մեջ շատ մեծ ալիք բարձրացրեց. դա անհերքելի փաստ է։ Այն վստահորեն տպվեց պատմության մեջ։ «Երկուսով» հեռուստասերիալը, եթե ճիշտ եմ նկատել, տարիքային ռանգ է փոխել. մեզ այժմ դիտում է համեմատաբար ավելի մեծ, հասուն լսարանը։ Սերիալը նոր է հունի մեջ մտնում, մի ամիս անց նոր կարող ենք գնահատել իրավիճակը..)

ArenaNews.am

Հարակից նյութեր

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս
Մեդիա
20:49 Մարտ 28 2024
Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել … ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
Մեդիա
20:45 Մարտ 28 2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին Վանաձորի 20-ամյա բնակչուհի … ...
Մարտի 27-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Մեդիա
01:11 Մարտ 27 2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների … ...
Անվտանգությունից ելնելով՝ ժամը 20։00-ից որոշ ճանապարհներ փակ են երթևեկության համար. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Մեդիա
20:22 Մարտ 26 2024
Մարտի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Աբովյանի տարածաշրջաններում՝ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Նորություններ
16:44 Մարտ 16 2024
Անվանվել է սրտի համար առողջարար միրգը
Առողջություն
02:20 Մարտ 08 2024
Շվեդիան միացավ ՆԱՏՕ-ին
Աշխարհ
20:27 Մարտ 07 2024
Գայլը՝ Ապարանի փողոցներում
Նորություններ
14:06 Մարտ 02 2024

Test