«Ծրագրում եմ Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ». Կարո Փայլան

19:00 Մայ 31 2018
2289
Հայերը
«Ծրագրում եմ Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ». Կարո Փայլան

Թուրքիայի ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Akunq.net-ին տված հարցազրույցում խոսելով վերջերս Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարության մասին՝ հիշեցրել է, որ Հայաստան իր վերջին այցի ժամանակ առիթ է ունեցել հանդիպելու «Ելք» դաշինքի ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի հետ:

«Այդ ժամանակ նրանք իրենց համեստ կուսակցություն էին համարում: Սակայն ես նրանց ասացի, որ հետևում եմ իրենց կուսակցական ծրագրին, որը շատ նմանություններ ունի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ծրագրի հետ: Նաև ասացի, որ հաստատ հաջողելու են, և որ ես աջակցում եմ իրենց: Սակայն, իրոք, այն ժամանակ անգամ ես չէի սպասում, որ այսքան արագ հաջողության կհասնեն: Այցիցս 6 ամիս անց նրանք Հայաստանում անաղմուկ հեղափոխություն արեցին և չքավորների, ճնշվածների ձայնը փողոցներից, ժողովրդավարական փոփոխության քամով, տեղափոխեցին իշխանության ղեկ: Ծրագրում եմ շուտով, Թուրքիայում ընտրություններից անմիջապես հետո կրկին Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ»,–ասել է Փայլանը:

Հարակից նյութեր

 2400 մասնակցի մեջ հայերը արձանագրել են փայլուն արդյունք.
Հայերը
12:53 Հնս 09 2017
842
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
12 ճշմարտություն հայերի մասին,  որը մոռացել է մարդկությունը
Հայերը
10:18 Հնս 21 2017
7518
12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը. Բոգդան Գեմբարսկի
Հայերի ստեղծած հավելվածը արժանացել է գլխավոր մրցանակին
Գիտություն/Տեխնիկա
12:17 Հլս 12 2017
1223
Հայերի ստեղծած՝ ծրագրավորման լեզուներ սովորեցնող հավելվածը Facebook-ի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին
Մեծ էզոթերիկ Գյուրջիևը հայոց լեզվի և ռուսերենի մասին
Հայերը
15:34 Հլս 18 2017
15760
Հայերենը գերադասում էի իմ իմացած բոլոր լեզուներից, նույնիսկ իմ մայրենի լեզվից:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14263
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`