Կրթության նախարարը կոռուպցիոն նոր բացահայտումներ է խոստանում

13:00 Հնս 02 2018
1120
Ուսում
Կրթության նախարարը կոռուպցիոն նոր բացահայտումներ է խոստանում

Ուսումնասիրությունների թիրախում առայժմ միայն միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններն են. բուհերին հերթը դեռ չի հասել։

Կրթության և գիտության նախարարությունն ուսումնասիրություններ է իրականացնում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ու դպրոցներում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` խոստանալով ստուգման արդյունքում բացահայտված փաստերն առաջիկայում ներկայացնել հանրությանը։

Նա չբացառեց, որ բացահայտումների շարքում կլինեն նաև կոռուպցիային վերաբերող փաստեր։

Ինչ վերաբերում է բուհերում և մասնավորապես ԵՊՀ-ում ստուգումներ իրականացնելուն, Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այս պահին ո՛չ մայր բուհում և ո՛չ էլ որևէ այլ բուհում ստուգումներ չեն իրականացվում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նախարարը պատմեց, որ ԵՊՀ ռեկտորի հետ չի հանդիպել։ «ԵՊՀ ռեստարտ» ակցիայի առաջին օրն այցելել է ԵՊՀ, որտեղ այդ պահին միայն ուսանողներն են եղել։

«Ես հորդորել եմ ուսանողությանը աշխատել ՀՀ նոր իշխանությունների հետ, որը նրանց շահերն էլ է ներկայացնում»,- ասաց Հարությունյանը։

Դրանից հետո ո՛չ ռեկտորի հրաժարականը պահանջող ուսանողների և ո՛չ էլ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ Արայիկ Հարությունյանը չի խոսել, բայց տեղյակ է, որ դասադուլը դադարեցված է, ռեկտորն էլ` հիվանդանոցում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հարակից նյութեր

Վանաձորի թիվ 26 հիմնական դպրոցն օպտիմալացման եզրին է
Ուսում
19:00 Սեպ 06 2017
2313
Կառավարության որոշմամբ այս տարի հանրապետության մի շարք դպրոցներ օպտիմալացվեցին:
«Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան
Ուսում
22:15 Սեպ 07 2017
1895
Ընդհանուր առմամբ համակարգչային հմտությունների դասավանդման խնդիր կա:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14263
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`