Ով է իրականում բոլորիս հայտնի «Հայաստան երկիր» երգի հեղինակը և նրա որ ստեղծագործությունն է հայտնվել Նիկոլ Փաշինյանի էջում

16:53 Հնս 03 2018
2488
Շոու-բիզնես
Ով է իրականում բոլորիս հայտնի «Հայաստան երկիր» երգի հեղինակը  և նրա որ ստեղծագործությունն է հայտնվել Նիկոլ Փաշինյանի էջում

Լուռ ու առանց սեփական անձը առաջին պլանում ներկայացնելու՝ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն իրեն նվիրել է շոուբիզնեսի ներկայացուցիչներին հիթային երգերով զինելու գործին։ Իր ծննդյան օրվա, համեստ արվեստագետի կերպարի, ընտրության ու բնավորության, հին ու նոր աշխատանքների և այլ հարցերի մասին Շուշան Սարգսյանն ArenaNews.am կայքի հետ զրույցում։

Այսօր Ձեր ծննդյան տարեդարձն է , ինչպե՞ս եք պատրաստվում այն նշել և ո՞վ է առաջինը շնորհավորել:

Նշելու եմ ընկերներիս հետ: Առավոտյան քաղաքից դուրս կգնամ, երեկոյան կնշեմ ընկերներիս հետ, հետո մեկնելու եմ Մոսկվա:

Ձեր ստեղծագործություններից ո՞րն է ամենասիրելին:

Ասեմ որ չկա որևէ մեկը, որը կառանձնացնեմ և կասեմ, որ սա իմ ամենասիրելի ստեղծագործությունն է: Ինձ համար դա նույնն է ,որ ծնողը առանձնացնի իր երեխաներին: Դրանից յուրաքանչյուրը ինձ համար սիրելի է և հաճելի: Ես  պատասխանատվություն եմ զգում  ցանկացած իմ երաժշտությանս համար, որպեսզի այն հասնի հանդիսատեսի :

Դուք մշտապես աշխատում եք հանրահայտ աստղերի հետ: ի՞նչ առանձնահատկություններ եք նկատել տարբեր մշակույթներին առնչվելիս:

Այս պահին համագործակցում եմ  համաշխարհային մեծության աստղերի հետ, նրանց  հետ աշխատելը ինձ համար շատ հաճելի է, քանի  որ առնչվում ես մշակութային տարբեր բևեռների հետ: Ասեմ որ բոլոր աստղերին միացնում է մեկ բան՝ երաժշտությունը, տաղանդը, արվեստը, անկախ այն բանից, թե մարդը որ երկրում է ծնվել, մեծացել, աշխատել: Իրենց հետ միասին փորձում ենք ստանալ  այն երաժշտությունը, որը հոգեհարազատ է և իրենց, և ինձ:

Երգահաններից շատերի մոտ երբեմն ընդգծված ցանկություն է լինում, որ կատարողներն իրենց մասնակցությունը երգի պատրաստման գործում պարտադիր նշեն։ Այս նկատառումն, ինչպես երևում է, Ձեր դեպքում չի գործում:

Սա իմ մոտ երկար ժամանակ եղել է բնավորության գիծ, կարելի է ասել, քանի որ ես միշտ մտածել եմ, որ ցանկացած արվեստագետ պետք է հայտնի լինի իր արած գործով։ Եթե գործը հայտնի է, մարդիկ ճանաչում են, լսում են, ապա ի՞նչ էական է, թե քեզ ճանաչում են անունով, գիտեն դեմքդ, թե ոչ։ Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է կոմպոզիտորներին կամ գրողներին:

Բացի դրանից, ես մեծացել եմ այնպիսի միջավայրում, որտեղ մարդիկ իրենց PR անելով զբաղված չեն։ Ինձ շրջապատում էին լուրջ մտավորականներ, ուր այդ PR կոչվածը չէր էլ գործում։ Անհարմար էր անգամ մեկ անգամ ավել սեփական անունը շեշտելը։ Այդ է պատճառը, որ ձևավորվեց մի համեստ սովորություն, վիճակ։

Բայց երբ արդեն տեղափոխվեցի Ուկրաինա բախտի բերմամբ որոշ ժամանակով , հասկացա, որ դա ճիշտ երևույթ չէ։ Կանոնները արվեստում տարբերվում են շոու-բիզնեսից, մենք, այսպես ասած, մի քիչ հետ ենք մնում։ Ցանկացած մարդ, ճանաչելի դառնալու համար, պետք է ներկայանա։ Սովետական մտածելակերպն ու հին մեթոդներն այլևս չեն գործում։ Եթե առաջ կարող էիր անել այնպես, որ գործդ երևա ու հայտնի լինի, իսկ անձդ ոչ, ապա այսօր այդ մեխանիզմն այնքան էլ չի գործում։

Պատվերներ ստանալու համար, որպեսզի երգերդ համերգներին հնչելու թույլտվություն ստանան, քեզ հրավիրեն որոշ հաղորդումների հյուր, հաշվի նստեն կարծիքիդ հետ, ապա պետք է քո անձն էլ լինի ճանաչված։ Այսինքն, դեռ շատ քիչ է, որ երաժշտությունդ  լսեն, նրանք պետք է լսեն քեզ, տեսնեն քեզ ու իմանան անունդ ու դեմքդ։

Ուստի ես փոխեցի գործելաոճս ու այժմ աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որպեսզի կարողանանք ներկայացնել Շուշան Սարգսյան կոմպոզիտորի պատկերը, Շուշան Սարգսյան կոմպոզիտորի ստեղծագործությունները, նախագծերը ու անցած ուղին, որ եղել է տարիներ շարունակ։ Կարծում եմ ժամանակն է, որ մարդիկ իմանան այդ մասին։

«Հայաստան երկիր» Ձեր ամենամեծ ճանաչում ունեցող գործերից է, այն գիտի գրեթե յուրաքաննչյուր հայ, սակայն քչերը գիտեն, թե ով է երգի հեղինակը:

Անի Քրիստիի կատարմամբ հնչած «Հայաստան երկիր» երգը իմ այն ստեղծագործություններից է, որը շատ արագ առանձնացավ ինձանից և սկսեց ապրել ինքնուրույն կյանքով՝ լայն տարածում գտնելով : Անկեղծ ասած, ինքս էլ չգիտեմ թե դա ինչով էր պայմանավորված, ամեն երգ ունի իր էներգետիկան , զարգացման ճանապարհը և կարծում եմ եթե երգը երգում է ճիշտ ընտրված երգիչ և երգը ճիշտ պահին ճիշտ տեղում է հայտնվում, այն ունենում է հաջողություններ: Բացի այդ  երգը երկու մրցանակ վերցրեց  “ Սայաթ-Նովա” համահայկական մրցութ-փառատոնում։ Եվ արդեն մրցույթին հաջորդող առավոտյան այն ամեն տեղ էր։

Իսկ ինչ վերաբերվում է ինձ ճանաչելուն ասեմ, որ երբ «Հայաստան երկիր» երգը ամեն քայլափոխի հնչում էր, լսվում էր, ինձ կանչում էին տարբեր հաղորդումների՝ որպես հյուր, ու ես հրաժարվում էի այնտեղ գնալուց, ներկայանալուց՝ մտածելով, որ երգչուհին կարող է պատշաճ ձևով ներկայացնել։ Բայց պարզվեց, որ քիչ է, քանի որ պետք է ամեն տեղ դու էլ լինես, քեզ ներկայացնես,։ Եվ դա պետք է լինի ոչ թե ինքնագովազդ, այլ պարզապես պետք է ուղեկցել սեփական ստեղծագործությունը քո ներկայությամբ։ Իհարկե, ոչ միշտ։

Մարդիկ երբեմն տեղեկացված չեն և դա հասկանալի է, բայց տարբեր հեռուստաընկերություններում բազմիցս, տարբեր հաղորդումների ընթացքում, տարբեր ռադիոկայաններով ես լսել եմ այդ երգի շուրջ տարբեր անուն-ազգանուններ, որտեղ կային բոլորի անունները, բացի իմ անունից։ Եվ շատ քչերը գիտեն, անկեղծ ասած, որ այդ երգը գրել եմ ես։ Դա մեծ բացթողում է թե հեղինակային իրավունքի, թե հաղորդավարի պատրաստվածության առումով։ Դրա համար ես, կոչ եմ անում բոլոր ստեղծագործողներին, ովքեր այդքան համեստ լռում են իրենց ստեղծագործությունների մասին։ Այսօր հարկավոր է լինել ձեր իսկ ստեղծածի կողքին, ներկայացնեք այն պատշաճ ձևով, քանի որ չկան ուրիշ կազմակերպություններ, պետական կառույցներ, որ դրանով կկարողանան զբաղվել։

Թավշյա հեղափոխության օրերին ողջ համացանցը ողողվել էր Ձեր՝ «Հոգու կանչ» ստեղծագործությամբ, որը ամերիկաբնակ Գագիկ Բադալյանն էր կատարում: Երգը բավականին լայն տարածում գտավ՝ արժանանալով հանդիսատեսի համակրանքին, ինչպես նաև ՀՀ վարչապետի ուշադրությանը, որն էլ իր հերթին ֆեյսբուքյան իր էջում կիսվեց այդ երգով : Ինչպիսի՞ն էին զգացողությունները, արդյո՞ք սպասում էիք նման արձագանքի:

Անկեղծ ասած, ես չէի սպասում նման արձագանքի : Երգը կարծես ինքն իրան  հոսեց և ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց: Այն հասավ իր նպատակին, արդարացնելով բոլորիս սպասումները : Ես շատ ուրախ եմ որ այդպես եղավ , ինձ համար շատ հուզիչ էր, երբ մեր  սիրելի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, նկատեց և տեղադրեց երգը իր էջում, դա շատ պատասխանատու էր, քանի որ դրանից հետո պետք է լինեն ավելի լավ ստեղծագործություններ, որոնք և շուտով Դուք կլսեք:

Այս պահին ինչո՞վ եք զբաղված: Ունե՞ք նոր ծրագրեր:

Այո ես ունեմ շատ ծրագրեր: Այս պահին զբաղված եմ մի քանի  նախագծերով, շուտով կտեղեկանաք այդ մասին: Կլինեն նոր երգեր տարբեր երկրների  աստեղերի հետ , որոնք տարբեր երկրներում են ձայնագրվում: Նաև կլինի Հայաստանին նվիրված մի շատ հետաքրքիր երգ, որտեղ երգում  են շատ տաղանդավոր երգիչներ, սակայն այս պահին փակագծերը բացել չեմ կարող:  Եվ որ ամենակարևորն է աշխատում եմ հսկայածավալ նախագծի վրա , որը շատ կարևոր է ինձ համար և  արդեն մի քանի տարի է ինչ աշխատում ենք այդ նախագծի վրա: Հուսով եմ շատ շուտով  դուք կտեղեկանաք, թե դա ինչ նախագիծ է, որը արվում է Հայաստանի սահմաններից դուրս: Փորձելու ենք ներկայացնել մեր հայ երաշժտությունը դրսում և շատ հետաքրքիր ֆորմատով , հետաքրքիր լուծումներով  ու դա ինձ համար մեգանախագիծ է, որի փակագծերը բացել չեմ կարող: Կարծում եմ դրա մասին պետք է խոսենք մի փոքր ուշ:

ArenaNews.am

Հարակից նյութեր

Իչայի հղիությունն ու մեր աստղերի հանդեպ անհետաքրքրությունը
Շոու-բիզնես
15:06 Հնս 07 2017
5377
Երեկ համացանցում ամենաքննարկվող թեման էր «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող հնդկական սերիալի գլխավոր դերասանուհու՝ Իչայի, հղիության մասին լուրերը։
Հայկական դրոշով Տիմատիի ելույթը հրապարակում
Շոու-բիզնես
12:10 Հնս 09 2017
3078
Երեկ` հունիս 8-ին, Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ ռեփեր Տիմատին: Վերջինս իր ելույթը սկսելուց առաջ ասաց հետևյալը. «Пацан сказал пацан сделал»:
Ահա թե ինչպիսին է Լիլիթ Հովհաննիսյանը նոր կերպարով
Շոու-բիզնես
16:05 Հնս 09 2017
3613
Լիլիթ Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ հանդես է եկել կարմիր վարսերով։
Մի քանի օրից Սիլվա Հակոբյանն ամուսնանում է. մանրամասներ՝ երգչուհու հարսանիքից
Շոու-բիզնես
10:24 Հնս 10 2017
3493
«Այս ամիս դուստրս և իր սիրելին՝ Նորայրը կօրինականացնեն իրենց հարաբերություններն ու կամուսնանան»
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14260
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`