«Яндекс.Музыка»-ն հնչեց Հայաստանում

12:33 Հնս 06 2018
1571
Ժամանց
«Яндекс.Музыка»-ն հնչեց Հայաստանում

Ինտերնետ: 2018թ  հունիսի 6-ից Яндекс-ը Հայաստանում գործարկեց  «Музыка» հավելվածը:  Այժմ նաև հայաստանյան օգտատերերը կարող են լսել միլլիոնավոր երաժշտական կատարումներ և ստանալ անձնական երաժշտական խորհրդակցություն ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ համակարգչով:

Ավելին, iOS և Android համակարգերի հավելվածներում առանց ինտերնետի երաժշտություն լսելու համար հարկավոր վճարովի բաժանորդագրվել:

Հավելվածը գործարկելուց առաջ  ինտերֆեյսը թարգմանվել է հայերեն: Ընդորում Яндекс.Музыка-ի խմբագրությունը պատրաստել է հայկական երաժշտության մի քանի ձայնադարան: Օրինակ ՝ «Դուդուկ՝ ծիրանենու հոգին » («Дудук — душа абрикосового дерева») և «Հայկական ռեպ» («Армянский рэп»): Այստեղ կարելի է գտնել  Սևակ Խանաղյանի, Սերժ Թանկյանի, Լիլիթ Հովհաննիսյանի և այլ հայ հայտնիների բազմաթիվ կատարումներ: Ամեն օր գլխավոր էջին կհայտնվի Հայաստանում ամենատարածված երաժշտական կատարումների չարտը:

Яндекс.Музыка-ն օգնում է մարդկանց անընդհատ նոր բացահայտումներ անել: Ամեն օր ծրագիրը առաջարկում է անհատական և  տվյալ օգտատիրոջը անծանոթ կատարումների ցանկ: Ինչքան ավելի շատ է մարդը լսում երաժշտություն, գնահատում այն իր լայքերով և դիզլայքերով՝ այդքան ավելի ճշտգրիտ է խորհրդակցող համակարգը հասկանում, թե ինչ նոր կատարում խորհուրդ տալ: Բացի այդ՝ ծրագիրը կարողանում է ընտել երաժշտություն ըստ տրամադրության և զբաղմունքի: Օրինակ՝ կարելի է միացնել հանգստացնող երգերի ձայնադարանը կամ գտնել վազքի համար համապատասխան երաժշտություն:

Բաժանորդ կարելի է դառնալ հենց հավելվածում: Բաժանորդագրության ամսական արժեքը մոտ 960 դրամ է, իսկ տարեկանը՝ մոտ 9660 դրամ: Արժեքը կախված է ձևակերպման պահին դոլլարի փոխարժեքից:

Նշենք, որ Яндекс.Музыка-ն Яндекс-ի կողմից Հայաստանում  իրականացված  առաջին ծրագիրը չէ: 2016 թվականի հուլիսից երկրում գործում է Яндекс.Такси-ն: 2017 թվականից Վանաձորում և Գյումրիյում Яндекс.Такси-ի աջակցությամբ բացվել է ծրագրավորման Яндекс-ի դպրոցը, որտեղ ավագ դպրոցի աշակերտները անվճար ծրագրավորման դասընթացների են մասնակցում : Հայերեն է թարգմանվել նաև Яндекс.Карты-ի Ազգային քարտեզների ինտերֆեյսը:

Հայաստանում Яндекс.Музыка-ի համար օգտագործվող ինտերնետի տրաֆիկը Beeline-ի մի շարք բաժանորդների համար անվճար է:

ArenaNews.am

Հարակից նյութեր

Խուլ ամերիկուհին մասնակցել է America՚s Got Talent մրցույթին
Ժամանց
14:05 Հնս 09 2017
2325
ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակչուհին, որը 11 տարի առաջ կորցրել է լսողությունը, անցել է America՚s Got Talent հեռուստաշոուի փուլը:
Ջոնի Դեփն այսօր դարձավ 54 տարեկան
Ժամանց
14:48 Հնս 09 2017
915
1963 թվականի հունիսի 9-ին է ծնվել ամերիկացի ժամանակակից հայտնի դերասան Ջոնի Դեփը:
10 պարագաներ, որոնք անհրաժեշտ են բոլոր ծնողներին
Ժամանց
17:40 Հնս 12 2017
1621
Որպեսզի երեխաներին դաստիարակելու գործընթացն ավելի թեթև և հաճելի լինի, իսկ ծնողները մի փոքր ժամանակ էլ կարողանան իրենց հատկացնել, դիզայներները նոր հայտնագործություններ են կատարել, որոնք պարզապես կհիացնեն բոլոր ծնողներին:
Ինչ է նվիրել Forbes-ի տնօրենը Քիմ Քարդաշյանին
Ժամանց
11:10 Հնս 14 2017
1815
Օրերս հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել էր շոու-բիզնեսի և սպորտի ոլորտի՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14263
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`