«Միառժամանակ ամուսնացած է երկու կանանց հետ: Երեք տարի շարունակ կարողացել է այնպես կազմակերպել այդ ամենը, որ գաղտնիք մնա». Դավիթ Թադևոսյան

17:00 Հնս 07 2018
1780
Արվեստ
«Միառժամանակ ամուսնացած է երկու կանանց հետ: Երեք տարի շարունակ կարողացել է այնպես կազմակերպել այդ ամենը, որ գաղտնիք մնա». Դավիթ Թադևոսյան

«Ոչ մի կերպ չեմ պատկերացնում ինձ առանց իմ մասնագիտության, առանց հեռուստատեսության, կինոյի և, առավել ևս, թատրոնի».-LosArmNews.am-ի հետ զրույցում իր մասնագիտության, «Փախի՛ր կնոջիցդ» նոր ներկայացումը որպես ռեժիսոր բեմադրելու և գլխավոր կերպարում հանդես գալու շուրջ կիսվեց դերասան, ռեժիսոր Դավիթ Թադևոսյանը :
««Փախի՛ր կնոջիցդ» ներկայացման մեջ իմ կերպարն անչափ հետաքրքիր և յուրահատուկ է: Միառժամանակ ամուսնացած է երկու կանանց հետ: Երեք տարի շարունակ կարողացել է այնպես կազմակերպել այդ ամենը, որ գաղտնիք մնա: Օրերից մի օր տեղի է ունենում մի անսպասելի միջադեպ, որից էլ բացվում է գաղտնիքը: Դրանից հետո իմ կերպարը ամեն կերպ փորձում է ջրից չոր դուրս գալ այդ անելանելի թվացող իրավիճակից»,- նշեց դերասան-ռեժիսորն` անկեղծանալով, որ իրականում ոչ մի նմանություն չունի այն կերպարի հետ, ում մարմնավորում է։
Անդրադառնալով ներկայացման ժանրին Դավիթ Թադևոսյանն ասաց. «Կատակերգություն ժանրի ժամանցային ներկայացում է: Նպատակը հանդիսատեսի բարձր տրամադրությունն ապահովելն է: Դինամիկ ու անսպասելի զարգացող սյուժեն և հետաքրքիր կերպարների շուրջ ստեղծված ծիծաղաշարժ իրավիճակները պարզապես «կստիպեն» հանդիսատեսին մնալ հաճելի լարվածության մեջ՝ ողջ ներկայացման ընթացքում և աննկարագրելի բավականություն կպատճառեն»:
Խոսելով դերասանական կազմի մասին ռեժիսորը նշեց, որ գրեթե բոլորի հետ նախկինում աշխատել է․ «Բոլորն էլ քաջ հայտնի են հայ հանրությանը: Վստահ եմ, շատերը կցանկանան տեսնել նրանց բեմում և վայելել խաղը: Հեշտ է աշխատելը, քանի որ բոլորն էլ պրոֆեսիոնալ են, իրենց գործի գիտակն են, հստակ հասկանում են խնդիրները և կարողանում են կատարել բարձր մակարդակով»:
Ամփոփելով զրույցը Դավիթ Թադևոսյանը պատասխանեց հարցին, թե արդյո՞ք կա տարբերություն հայաստանյան և ամերիկաբնակ հայ հանդիսատեսի միջև․
«Ճիշտն ասած, ես դեռևս մեկ անգամ եմ բախտ ունեցել ներկայանալ ամերիկաբնակ հանդիսատեսին: Չեմ կարծում, որ այդ առումով որևէ տարբերություն կա, որովհետև մենք՝ հայերս թատերասեր ժողովուրդ ենք: Հետևաբար` կապ չունի, թե որտեղ կլինենք՝ Ամերիկայու՞մ, Հայաստանու՞մ, թե՞ աշխարհի մեկ այլ երկրում, միևնույնն է, թատրոն շատ ենք սիրում և հաճախում` առաջին իսկ հնարավորության դեպքում»:

Աղբյուրը՝ LosArmNews.am

Հարակից նյութեր

Հայերեն ատլասը աճուրդում վաճառվել է 37 հազար 500 դոլարով
Արվեստ
16:50 Հնս 14 2017
1267
Նյու Յորքի Swann Galleries աճուրդի կենտրոնում աշխարհի հայալեզու առաջին ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով:
Այսօր Էդուարդ Տեր-Ղազարյանը կլիներ 94 տարեկան
Արվեստ
12:17 Հնս 20 2017
1334
Լուվրի թանգարանի պատվերով բրնձի հատիկի վրա քանդակել- ավարտել էր Այվազովսկու «Իններորդ ալիքը», երբ անսպասելիորեն «քանդակը» կուլ է տալիս պատշգամբում հայտնված աղավնին։
Սիրիայում տեղի է ունեցել հայ գրողի գրքի շնորհանդեսը
Արվեստ
13:50 Հնս 23 2017
724
Գրող Լալա Մինասյան-Միսկարյանը ռուս լրագրողներին է ներկայացնել «Սիրիական օրագիր» հայերեն գիրքը։
Հայաստանի և Հնդկաստանի միջև մեծ մշակութային կապ կա
Արվեստ
15:30 Հնս 22 2017
1111
Հնդկաստանի կառավարությունը Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային լաբորատորիաներ կհիմնի
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14260
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`