Իսկ Փաշինյանները պատրա՞ստ են իրենց բնակարանն անօթևան ընտանիքի տրամադրել

17:30 Հնս 12 2018
1969
Բարիք
Իսկ Փաշինյանները պատրա՞ստ են իրենց բնակարանն անօթևան ընտանիքի տրամադրել

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Facebook»-ի իր էջում գրառում էր կատարել՝ հանդես գալով սոցիալապես անապահով մարդկանց բնակարանային խնդիրը ժամանակավորապես լուծելու առաջարկով:

«Դիմում եմ այն մարդկանց, որոնք Երևանում կամ Հայաստանի որևէ այլ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից»,- ասել էր նա:

Ինչ խոսք՝ առաջարկը ողջունելի է, սակայն հարց է,  թե սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներից քանիսը կողջունեն այս քայլն ու իրենց տներն անվարձահատույց, թեկուզև ժամանակավոր, այլոց կհանձնեն՝ բնակության: Բոլորս գիտենք, որ արտասահամանում գտնվող մեր հայրենակիցներն իրենց երևանյան բնակարանները հիմնականում վարձով են տալիս, կամ էլ ուղղակի փակում են տան դուռն ու հեռանում՝ այն չվստահելով ամենամտերիմ հարազատին անգամ:

Արդարության համար նշենք, որ պատկերն այլ է մարզերի դեպքում, քանի որ գյուղերում առանց այն էլ բնակության խնդիր կա: Եվ մարդիկ, առանց որևէ մի պաշտոնյայի հորդորի էլ, իրենց տները բնակության համար հանձում են այլոց: Այս կերպ լուծվում է ոչ միայն տուն չունեցող մարդկանց կեցության խնդիրը, այլ նաև տունը չխարխրվելու, բարձիթողի վիճակում չթողնելու հարցը:

Ինչևէ, Աստծուց առաջ չընկնենք, ու սպասենք, թե քանի մարդ կհամաձայնի այս առաջարկին: Մինչ այդ նկատենք՝ վարչապետ Փաշինյանն ընտանիքի հետ բնակվում է կառավարական ամառանոցում, ուր տեղափոխվել են Շագավիթ համայնքի իրենց բնակարանից: Այն «Հայրենիք» կոչվող տարածքում է գտնվում: Ստացվում է՝ վարչապետ Փաշինյանի սեփական բնակարանը նույնպես ազատ է այս պահին, այնտեղ բնակվողներ չկան: Ըստ տրամաբանության՝ տիկին Հակոբյանը հենց առաջինը պետք է հայտարարի իրենց բնակարանը սոցիալապես անապահով ընտանիքի հանձնելու մասին: Կանի՞ նա այդ քայլը, թե՞ ոչ, չգիտենք, համենայնդեպս՝ ակնկալում ենք, որ որպես ծրագրի իրագործման ջատագով՝ առաջինը հենց Փաշինյանների ընտանիքն իրենց բնակարանը կտրամադրի սոցիալապես անապահով որևէ ընտանիքի:

Աղբյուրը՝ vesti.am

Հարակից նյութեր

Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտեղում
Բարիք
12:37 Օգս 01 2017
1915
Ներկայացնում ենք Էմանուելին, ում կյանքը շատ ծանր սկսվեց:
Ի՞նչ եղավ աղքատ երիտասարդի առաջարկը մերժելուց 10 տարի անց
Բարիք
17:36 Օգս 10 2017
1643
Պատմությունը մի աղքատ տղայի մասին է, ով ինչ-որ ժամանակ հանդիպում էր մի հարուտի աղջկա հետ:
Ուր կուղղվի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված 21 մլն ռուբլին
Բարիք
12:36 Օգս 13 2017
1030
«Ռուսֆոնդը» կօգնի օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին գումարների հաշվին
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14260
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`