IQOS օգտվողներ՝ Երևանում արդեն #խանութկա

12:49 Հնս 12 2018
8510
Բիզնես
IQOS օգտվողներ՝ Երևանում արդեն #խանութկա

Լավ լուր Հայաստանում արդեն առկա IQOS օգտատերերի համար՝ վերջապես, Ֆիլիպ Մորրիսը բացեց առաջին IQOS խանութը Հայաստանում:

Շաբաթվա բոլոր օրերին բաց Երեւանի IQOS խանութն իր հաճախորդներին կառաջարկի բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում։ Խանութը բաժանված է չորս գոտիների: Ուսուցողական գոտին կներկայացնի է տեխնոլոգիան իրական թութունի հետ միաձուլման արդյունքում ստացված սիներգիայի պատմությունը: Ուղեկցվող փորձարկման գոտում չափահաս ծխողներին կծանոթացնեն իրական թութունը նոր ձևով օգտագործելու ծիսակարգին։ Ապրանքային գոտում օգտվողները կվայելեն IQOS-ի ամբողջական փորձն ու կստանան համալիր սպասարկում: Վերջապես, Անհատականացման գոտում հաճախորդները հնարավորություն կստանան ընդգծելու իրենց սարքի յուրահատկությունը գերժամանակակից եւ գունագեղ աքսեսուարներով:

MACH ARCHITEKTUR GMBH ընկերության կողմից նախագծված Երևանի IQOS խանութը մինիմալիստական է, բնական փայտե տարրերով ինտերիերում: Խելացի դիզայնի մանրամասները՝ ներառյալ ֆոնային լուսավորությունը, խանութում ստեղծում են ժամանակակից հարմարավետ միջավայր:

IQOS-ի հիմքում  առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։  IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն  ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։

IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տևած ուսումնասիրությունների արդյունք է:

2008 թ.-ից ի վեր PMI-ի հետ աշխատել է ավելի քան 430 փորձագետ: Ընկերությունը ներդրել է ավելի քան 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց ծխի ապրանքների լայն տեսականի ստեղծելու նպատակով: PMI-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ին ամբողջապես անցում կատարելը ծխողների համար պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունի:  Ավելին իմանալու համար կարելի է այցելել պրոդուկտի վեբկայք՝ www.iqos.com:

PMI-ը նպատակ ունի ստեղծել առանց ծխի ապագա՝ մշակելով և վաճառքի հանելով այլընտրանքային ապրանքներ չափահաս ծխողների համար, ովքեր այլապես  կշարունակեին ծխելը: PMI-ի ամենաառաջատար առանց ծխի ապրանքատեսակը՝ IQOS-ը, էլեկտրոնային սարք է, որը տաքացնում է «HEETS» կամ «HeatSticks» կոչվող հատուկ նախագծված ծխախոտի հատիկներն այրման մակարդակից ավելի ցածր ջերմաստիճանում՝ ծխի փոխարեն առաջացնելով գոլորշի: IQOS օգտագործելու արդյունքում մոխիր չի առաջանում:

PMI-ը նախատեսում է հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնել Հայաստանում: Այժմ PMI-ը  հետազոտությունների երկու գործող կենտրոն ունի՝ Շվեյցարիայում և Սինգապուրում:

Հարակից նյութեր

McDonald’s-ը կզարդարի Երևանի գլխավոր հրապարակի մերձակայքը.
Բիզնես
13:52 Հնս 09 2017
1560
McDonald’s արագ սննդի ցանցի՝ Հայաստանում առաջին ռեստորանը կզարդարի Երևանում Հանրապետության հրապարակի մերձակայքը՝ վստահ է նախագծի նախաձեռնող, վրացի ձեռնարկատեր Թեմուր Չկոնիան։
Iberian-ն աշխարհի ամենաճշտապահ ավիաընկերություն է ճանաչվել
Բիզնես
18:05 Հնս 09 2017
910
Ամերիկյան Flightstats ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում աշխարհի գրեթե բոլոր օդանավակայանների ժամատախտակներն առցանց ռեժիմով ներկայացնելու ոլորտում, հրապարակել է աշխարհի ամենաճշտապահ օդանավակայանների ցանկը:
Հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը Երևանում սեմինար անցկացրեց
Բիզնես
13:35 Հնս 13 2017
872
Ռուս հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը հունիսի 10-ին Երևանում «ББДДЧ-պարզ մարքեթինգ մեծ արդյունքների համար» թեմայով սեմինար անցկացրեց:
Լավագույն սմարթֆոնը՝ ըստ փորձագետների
Բիզնես
13:37 Հնս 15 2017
963
Հարավկորեական Samsung Galaxy S8 սմարթֆոնը լավագույնն է ճանաչվել Consumer Reports ամերիկյան հեղինակավոր ռեսուրսի կողմից: Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ նկատի է առնվում ինչպես Samsung Galaxy S8 կրտսեր, այնպես էլ՝ Galaxy S8 Plus ավագ տարբերակը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14260
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`