Փաշինյանի աներձագի դժգոհությունը. «Ինչ-որ մի դերասան, նկարահանվելով սերիալներում՝ որոշել է թատերական խմբակ բացել»

20:45 Հնս 12 2018
1447
Արվեստ
Փաշինյանի աներձագի դժգոհությունը. «Ինչ-որ մի դերասան, նկարահանվելով սերիալներում՝ որոշել է թատերական խմբակ բացել»

ԱԺ-ում «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծն է քննարկվում եւ «Ելքի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց՝ նախագծով գրված է, որ ուսումնական հաստատություններում պետք է դասավանդեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք, բայց որեւէ տեղ ամրագրված չէ, թե ովքեր կարող են բացել ուսումնական հաստատություններ.

«Այսօր մեր երկրում ինչ-որ մի դերասան, նկարահանվելով սերիալներում, դառնալով հայտնի կամ մեկը, ով հաճախել է պարի ուսումնարան, որոշել է, որ նա կարող է բացել պարի դպրոց կամ թատերական խմբակ, հայտնի չէ, թե ովքեր են դասավանդում: Ձեր մոտեցումը ո՞րն է այս հարցի վերաբերյալ»: Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ինքն էլ է նման բողոքներ ստացել վերջին շրջանում, որ նման հաստատություններ բացելու համար լիցենզիա պետք չէ. «Սա կարգավորման կարիք ունի, որովհետեւ անհայտ որեւէ դերասան կարող է նման ստուդիա հիմնել եւ կրթություն տալ 4-5 տարեկան երեխաներից սկսած, որի ընթացքում մատուցած ծառայության ստուգում հնարավոր չէ իրականացնել: Դա նույնպես կարող է մտնի մեր օրակարգ եւ լիցենզավորման խնդիր առաջանա»: 

Նա ասաց, որ ավելի հրատապ հարցեր կան, բայց խնդրին ծանոթ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Աղբյուրը՝ aravot.am

Հարակից նյութեր

Հայերեն ատլասը աճուրդում վաճառվել է 37 հազար 500 դոլարով
Արվեստ
16:50 Հնս 14 2017
1267
Նյու Յորքի Swann Galleries աճուրդի կենտրոնում աշխարհի հայալեզու առաջին ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով:
Այսօր Էդուարդ Տեր-Ղազարյանը կլիներ 94 տարեկան
Արվեստ
12:17 Հնս 20 2017
1334
Լուվրի թանգարանի պատվերով բրնձի հատիկի վրա քանդակել- ավարտել էր Այվազովսկու «Իններորդ ալիքը», երբ անսպասելիորեն «քանդակը» կուլ է տալիս պատշգամբում հայտնված աղավնին։
Սիրիայում տեղի է ունեցել հայ գրողի գրքի շնորհանդեսը
Արվեստ
13:50 Հնս 23 2017
724
Գրող Լալա Մինասյան-Միսկարյանը ռուս լրագրողներին է ներկայացնել «Սիրիական օրագիր» հայերեն գիրքը։
Հայաստանի և Հնդկաստանի միջև մեծ մշակութային կապ կա
Արվեստ
15:30 Հնս 22 2017
1111
Հնդկաստանի կառավարությունը Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային լաբորատորիաներ կհիմնի
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14260
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`