ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Սաշիկ Սարգսյանին պատկանող գազալցակայանում

13:15 Հնս 13 2018
2390
Հասարակություն
ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Սաշիկ Սարգսյանին պատկանող գազալցակայանում

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով` Պետական եկամուտների կոմիտեն մեծամասշտաբ ստուգումներ է սկսել Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին պատկանող գազալցակայանում:

Նշենք, որ թեև Հրազդանում գտնվող գազալցակայանը պետական է, սակայն այն աշխատեցնում են Սաշիկն ու իր աներձագը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` հարկային ստուգումների արդյունքում այստեղ աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել՝ չկատարված և թաքցրած հարկերի տեսքով: Բացի թաքցրած հարկերից, գազալցակայանում բացահայտվել են այլ տարաբնույթ ապօրինություններ. գազալցակայանի աշխատակիցները տարիներ շարունակ տնօրինությանն են վերադարձրել քարտերին փոխանցված իրենց աշխատավարձերը:

Սաշիկն ու իր աներձագը ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորինս օգուտ քաղեն սեփական բիզնեսից: Նրանք անգամ տարածքում կատարվող ասֆալտապատումը իրականացրել են գազ լիցքավորող աշխատակիցներից հավաքած գումարներով:

Թե ինչ ընթացք կստանան Սաշիկ Սարգսյանին պատկանող բիզնեսներում ստուգումները, և պետբյուջե ինչքան գումար կվերականգնվի բացահայտված խախտումների արդյունքում` ցույց կտա ժամանակը»:

Հարակից նյութեր

Արցախի նախագահը պարգևատրել է բուհը գերազանցությամբ ավարտածներին
Հասարակություն
16:28 Հնս 08 2017
3873
«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան». Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)
Հասարակություն
13:28 Հնս 12 2017
17058
Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին երգել է համաշխարհային փոփ աստղ Ջասթին Թիմբերլեյքը
Երթևեկության կանոնների փոփոխություն՝ Հանրապետության հրապարակում
Հասարակություն
11:45 Հնս 13 2017
5536
Հանրապետության հրապարակում երթևեկության կանոնների փոփոխություն է կատարվել
Լոնդոնում հրդեհից մահացածների և վիրավորների թիվը
Հասարակություն
13:10 Հնս 14 2017
4256
Լոնդոնի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ քաղաքի 27-հարկանի բնակելի շինությունում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան մի քանի զոհեր. վիրավորների թիվը հասել է 50-ի:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14263
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`