«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկում է հայկական նոր հեռուստասերիալ (տեսանյութ)

13:15 Հնս 14 2018
1271
Մեդիա
«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկում է հայկական նոր հեռուստասերիալ (տեսանյութ)

Հեռուստաեթերը շարունակվում է համալրվել հայկական արտադրանքով:  Հուլիսի 2-ից «Շանթ» հեռուտաընկերությունը մեկնարկում է նոր հեռուստասերիալ՝ «Այրված անուրջներ»:

Սերիալի անոնսից, որն արդեն իսկ հասանելի է, պարզ է դառնում, որ այն ցուցադրելու է հասարակական բարքերի ու չգրված բարոյական նորմերի հետևանքները:

Ըստ սյուժեի՝ մեծահարուստ բիզնեսմենի որդին ամուսնանում է հասարակ մի ընտանիքի աղջկա հետ, ինչը դառնում է ողջ համացանցի քննարկման առարկան, ու ինչից էլ բացվում է խնդիրների շարունակական կծիկը:

Նշենք, որ նոր սերիալում ներգրավվել են դերասաններ Կարեն Ասլանյանը, Մարիամ Ալեքսանյանը, Ժաննա Բուտուլյանը, Տիգրան Ներսիսյանը, Յուլիա Ֆինկը, Սուրեն Առուստամյանը, Անի Պետրոսյանը, Ելենա Բորիսենկո և էլի տասնյակ հայտնիներ:

Նկատենք, որ հեռուստասերալը մեկնարկելու է «Շանթ Պրեմիումի» եթերում. այսինքն՝ սերիալի սիրահարները կկարողանան հետևել «Այրված անուրջներ» սերիալին նաև հեռուստաընկերության անվճար հավելվածը ներբեռնելու միջոցով:

ArenaNews.am

Հարակից նյութեր

Էրիկը ներկայացրել է նոր երգ -«Իմ սիրելի»
Մեդիա
17:15 Հնս 08 2017
4930
Երգիչ Էրիկը ներկայացրել է իր նոր`«Իմ սիրելի» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը հենց Էրիկն է, տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մարտիրոսյան` «Ամենասիրուն»
Մեդիա
15:15 Հնս 20 2017
5294
Գևորգ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է «Ամենասիրուն» երգի հիման վրա։
Իվետա Մուկուչյան` «Հայաստան ջան». Պրեմիերա
Մեդիա
16:50 Հնս 27 2017
3305
Երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր` «Հայաստան ջան» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Երաժշտության հեղինակն Իվետան է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14263
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`