Հնարավո՞ր է կանխել պատերազմը

19:15 Հնս 14 2018
1505
Քաղաքականություն
Հնարավո՞ր է կանխել պատերազմը

Հարավային Կովկասի տարածաշրջանում հավասարակշռությունը խախտում է նոր տեսակի զենքի ցանկացած լուրջ ձեռքբերումը. ասել է Քաղաքական և ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի  ձեռքբերման մասին տեղեկատվությունը: Պատերազմի վերսկսման վտանգի մասին, ըստ էության, ահազանգել է նաև ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա ասել է, որ ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ սահմանամերձ շրջաններում տեղակայելով ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի խորքերում։

«Պոլոնեզի» գործարքը բաշմաշերտ է` քաղաքական, ռազմական բաղադրիչներով: Զուտ ռազմական տեսանկյունից` ակնհայտ է, որ նման համակարգ ձեռք բերող երկիրը գտնվում է պատերազմից հինգ րոպե պակաս վիճակում:

Սակայն շատ ավելի էական է այս գործարքի քաղաքական կողմը, այն համատեքստը, որտեղ Բաքուն հայտարարում է «Պոլոնեզը» ձեռք բերելու մասին: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունների ամենապոպուլյար հայտարարություններից մեկը վերաբերում է արտաքին քաղաքականության վեկտորալ ստատուս-քվոյի պահպանմանը: Մինչ Հայաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը շեշտում են Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի կարևորությունը` ԵՏՄ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսը սպառազինություն է մատակարարում մեր հակառակորդ Ադրբեջանին: Սոչիի գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ` իրենց առաջին շփումը համարելով արդյունավետ: Ալիևն, ըստ էության, բացահայտում է այդ «արդյունավետությունը»` հասկացնելով, որ նոր պատերազմի նախապատրաստման հարցում իրեն օգնում են հենց Հայաստանի դաշնակիցները:

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը մեկ ամսվա ընթացքում երկու անգամ հանդիպել են, սակայն շատ դժվար է խոսել հայ-ռուսական հարաբերությունների նոր որակի կամ բովանդակության մասին: Համենայն դեպս, չկա որևէ հարց, որում Ռուսաստանի մոտեցումը սկզբունքորեն փոխված լինի. օրինակ` Պուտինի և Լավրովի շուրթերից չենք լսել անգամ ակնարկ, որ Մոսկվան քննարկում է տարածաշրջանային իր քաղաքականությունը խմբագրելու, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում հայկական կողմի համար առաջացող ռիսկերը նվազագույնի հասցնելու հարց:

Ի վերջո, արտաքին քաղաքականության արդյունավետությունն` եթե չափելի չէ թվերով, ապա գնահատվում է այլ չափանիշներով: Մեկ ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականությունը կառուցվել է միայն ռուսական կամ եվրասիական  ուղղության վրա, ինչի արդյունավետությունը, մեղմ ասած, վիճահարույց է: «Պոլոնեզի» գործարքը, այն փաստը, որ Ռուսաստանում դեռ լուծված չէ Հայաստանի վարորդական իրավունքի ճանաչման խնդիրը` ասվածի լավագույն ապացույցն են:

Թավշյա հեղափոխության քաղաքական հետևանքը դեռ չի արտահայտվել հայ-ռուսական հարաբերություններում և չէր էլ կարող արտահայտվել, քանի դեռ Հայաստանի նոր իշխանություններն իրապես բազմավեկտոր արտաքին քաղաքականությամբ չեն ապացուցել, որ մեր երկիրն ունի զարգացման այլընտրանք ու աշխարհի միակ կենտրոնն ամենևին էլ Մոսկվան չէ: Հայաստանը եվրասիական ինտեգրացիոն հարթակներում դեռ չի հասել անգամ Ղազախստանի կամ Բելառուսի սուբյեկտությանը: Պատահական չէ, որ Պուտինը երկու անգամ Փաշինյանի հետ հանդիպել է «տնավարի»` այդ հանդիպումները կայացնելով իր և Ալիևի` օգոստոսին նախատեսված պաշտոնական հանդիպման ստվերում:

Հայաստանի նոր կառավարությանը թերևս թվում է` թավշյա հեղափոխության քաղաքական էֆեկտ բավարար է, որպեսզի արևմտյան մայրաքաղաքներում Հայաստանի հանդեպ ձևավորվի դրական համատեքստ: Նման տեսակետը, մեղմ ասած, աղերս չունի ռեալ պոլիտիկի հետ: Մյուս կողմից` բանական բացատրություն չունի այն հանգամանքը, որ Հայաստանի նոր իշխանության առաջին դեմքերը նույնիսկ չեն բացահայտում իրենց եվրոպական քաղաքականության ծրագրային նշաձողը:

Պատերազմը հնարավոր է կանխել միայն այն պարագայում, երբ Հայաստանի դիվերսիֆիկացված, բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը Ադրբեջանին զրկում է մանևրելու հնարավորությունից: Պատմության փորձը հուշում է, որ միայն ռուսական ուղղության վրա արտաքին քաղաքականության կառուցումը հանգեցրել է նրան, որ Մոսկվան ու Բաքուն կոնսենսուսի են եկել` հայկական շահերի հաշվին: Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի պիկին: Պատմությունից դասեր քաղել է պետք` նոր որոգայթներից խուսափելու համար:

Աղբյուրը՝ 1in.am

Հարակից նյութեր

Շարմազանովը  կոչ է անում համայնքների խոշորացման հարցում լսել ժողովրդին
Քաղաքականություն
16:13 Հնս 08 2017
7252
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կողմ է համայնքների խոշորացմանը, բայց միևնույն ժամանակ կառավարությանը կոչ է անում լսել ժողովրդի, համայնքի ղեկավարների, պատգամավորների ձայնը:
Իշխանությունը խոստանում է կոռուպցիան լիովին արմատախիլ անել
Քաղաքականություն
13:20 Հնս 09 2017
5605
Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին հարցը:
Ոստիկանապետն աշխատանքից ազատել է Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանին
Քաղաքականություն
15:23 Հնս 10 2017
5450
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը։
«Ելքը» կմասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալությանը, «Երկիր ծիրանին»՝ ոչ
Քաղաքականություն
11:26 Հնս 12 2017
5198
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը կմասնակցի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14263
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`