Հակառակորդի զորքերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մի կողմից մյուս կողմ են տեղաշարժվում․ Դավիթ Բաբայան

17:45 Հնս 14 2018
1836
Հասարակություն
Հակառակորդի զորքերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մի կողմից մյուս կողմ են տեղաշարժվում․ Դավիթ Բաբայան

Ադրբեջանական զորքերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մի կողմից մյուս կողմ են տեղաշարժվում։

Այս մասին Factor․am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը և հավելեց, որ ադրբեջանական կողմը ետ չի տանում իր զորքն ու զինտեխնիկան, և նրանք շարունակում են տեղակայված մնալ սահմանին զուգահեռ։ 

Դավիթ Բաբայանը նշեց, որ սահմանի որոշ հատվածներում՝  լեռնային հատվածներում, կուտակումներ այդքան շատ չեն նկատվում, փոխարենն ադրբեջանական զինտեխնիկան և մարդկային ռեսուրսն ավելի շատ տեղակայված է սահմանի արևելյան հատվածում: «Ամեն ինչ էլ հնարավոր է։ Արցախի բանակը բերված է համապատասխան բարձր պատրաստվածության»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը։

Նա նաև նկատեց, որ  արցախյան կողմը սահմանային իրավիճակում հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների մասին տեղյակ են պահել համանախագահներին և հույս հայտնեց, որ Երևանից մեկնած Մինսկի խմբի համանախագահները չեն շրջանցի այս  հարցը։

Ճշտող հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ  կան խնդրի վերաբերյալ Փաշինյան-Պուտին հանդիպումից, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Ժամանակը ցույց կտա, բայց խնդիրը նրա մեջ է, որ մենք պարտավոր ենք միջազգային հանրությանը տեղյակ պահել, ինչն էլ արել ենք»։ 

Աղբյուրը՝ factor.am

Հարակից նյութեր

Արցախի նախագահը պարգևատրել է բուհը գերազանցությամբ ավարտածներին
Հասարակություն
16:28 Հնս 08 2017
3873
«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան». Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)
Հասարակություն
13:28 Հնս 12 2017
17058
Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին երգել է համաշխարհային փոփ աստղ Ջասթին Թիմբերլեյքը
Երթևեկության կանոնների փոփոխություն՝ Հանրապետության հրապարակում
Հասարակություն
11:45 Հնս 13 2017
5536
Հանրապետության հրապարակում երթևեկության կանոնների փոփոխություն է կատարվել
Լոնդոնում հրդեհից մահացածների և վիրավորների թիվը
Հասարակություն
13:10 Հնս 14 2017
4256
Լոնդոնի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ քաղաքի 27-հարկանի բնակելի շինությունում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան մի քանի զոհեր. վիրավորների թիվը հասել է 50-ի:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14260
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`