«Որդիս նկարահանվում է առանց իմ միջնորդության, Հրաչը տեսել էր Առնոյի նկարն ու հետաքրքրվել, թե ով է». Արամ MP3-ի որդին նկարահանվում է «Պատվի համար»-ում

13:07 Հունվար 29 2020
*
Շոու-բիզնես
«Որդիս նկարահանվում է առանց իմ միջնորդության, Հրաչը տեսել էր Առնոյի նկարն ու հետաքրքրվել, թե ով է». Արամ MP3-ի որդին նկարահանվում է «Պատվի համար»-ում

Արամ MP3-ի որդին՝ Առնոն, նկարահանվում է Հրաչ Քեշիշյանի «Պատվի համար» 16 մասանոց հեռուստանովելում: Իր նկարահանման առաջին փորձն Առնոն ունեցել է նախորդ տարեվերջին՝ Առաջին ալիքի «Չվերթ N1» ամանորյա նախագծում, որտեղ նաև երգել է:

Որդու առաջին քայլերի մասին Արամը պատմել է Tert.am Life-ին ու հայտնել, որ տղան հեռուստատեսությունում հայտնվել է անկախ իր կամքից:

«Միջոցառումներից մեկի ժամանակ Առնոյի հետ էի գնացել, իրեն լուսանկարել էին, հետո հրապարակել նկարը: Հրաչ Քեշիշյանը տեսել էր այդ լուսանկարն ու հետաքրքրվել, թե ինչ երեխա է, ուզում է նրան նկարել «Չվերթ N1»-ում: Ասել էին Արամի տղան է:)»,- ասաց նա ու հավելեց, որ որդուն շատ է հետաքրքրել այդ առաջարկը:

Ամանորյա նախագծում Առնոն պետք է նաև երգեր, և հայրիկը սկսել է պարապել նրա հետ: «Մինչև այդ միայն քթի տակ էր երգել, սկսեցինք երգ պարապել: Զգացի, որ իր մոտ շատ հեշտ է ստացվում,- ասաց նա ու հավելեց, որ արդեն նկարահանման հրապարակում փորձել է չմիջամտել աշխատանքներին, ավելին, հաճախ ներկա չի եղել, որպեսզի երեխան իրեն ավելի ազատ զգա: -Հրաչն ասաց, որ շատ գոհ է: Դրանից հետո առաջարկ ստացանք, որ նկարահանվի Շիրվանզադեի «Պատվի համար» գործի մոտիվներով նկարահանվող ֆիլմում: Այդտեղ արդեն ես ասացի՝ Հրաչ ջան, լո՞ւրջ ես ասում, ամանորյա ծրագիրն այլ էր, «Պատվի համար»-ն ուրիշ է, բայց Հրաչն ասաց, որ Առնոն հաստատ կարող է: Հիմա տղաս առավոտյան արթնանում, գնում է գործի (ծիծաղում է, հեղ.): Իր կերպարն ընտանեկան խնդիրներ ունեցող, դեպրեսիվ կյանքով ապրող հարուստ երեխա է: Դերի մեջ է: Օրվա ընթացքում զանգում եմ, տեսնեմ ոնց ա, շատ լուրջ տոնով պատասխանում է՝ լավ եմ»:

Հայրիկը շեշտեց, որ 8-ամյա որդին իրեն շատ լավ է զգում նկարահանման հրապարակում: Առավոտյան վաղ արթնանում է, ոգևորված գնում նկարահանման, ընկերացել է անձնակազմի հետ:

«Մի խոսքով՝ նկարահանման տաղավարի ու պրոցեսի համն իմացավ, արդեն տերմինոլոգիայով է խոսում: Կարևորը՝ շատ է սիրում այդ աշխարհը: Հատկապես, տղաներին անընդհատ պիտի ասես, որ դաս անեն, բայց էս դեպքում ինքն էր ինձ ստիպում, որ մի անգամ էլ պարապենք: Այսինքն՝ ցանկություն ունի, իրեն դուր է գալիս այս ամենը, իսկ եթե երեխային մի բան դուր է գալիս, պետք է զարգացնել դա: Ինքն ավելի շատ ռեժիսուրայով, մոնտաժով է հետաքրքրված, հեռախոսով նկարահանումներ է անում: Փորձում եմ ի կատար ածել իր ցանկությունները, այսինքն՝ եթե իրեն պետք է փոքրիկ տեսախցիկ կամ ինչ-որ բան, ես դա ապահովում եմ: Կարելի է ասել, Հրաչ Քեշիշյանի կողմից մեծ մաստեր կլաս էր: Այս ընթացքում բազմաթիվ հարցեր է տվել Հրաչին, պատասխաներ է ստացել, գալիս է տուն, ինչ-որ ռակուրսներով նկարահանումներ անում»,- ասաց երգիչն ու հավելեց, որ մոտ երկու տարի առաջ էլ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն էր նայել Առնոյի նկարածն ու նկատել, որ երեխան պոտենցիալ ունի:

Արամը դեմ չի լինի, եթե որդին որոշի շարունակել ճանապարհն այս ոլորտում: «Ես, իհարկե, դեմ չեմ լինի, բայց միայն այն դեպքում, եթե հիմքում ինչ-որ բան կա, եթե նա պոտենցիալ ունի: Ես չեմ ուզում արհեստական ինչ-որ բան ստեղծել, բայց բոլորն ասում են՝ լավ է ստացվում, դա արդեն մտածելու տեղիք է տալիս: Դրական կարծիքներն ուրախացնում են: Փորձում եմ իմ գործոնը հանել, որպեսզի իրեն չհամեմատեն, չասեն՝ դե Արամի տղան է: Շատ ուրախ եմ, որ ի սկզբանե ոչ թե իմ առաջարկով է նկարահանվել, այլ իրեն նկատել են,  գտել առանց իմանալու, որ իմ որդին է»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է երաժշտական ընդունակություններին՝ Արամը նկատեց, որ որդին լավ լսողություն ունի, սակայն չի շտապում գնահատական տալ նրան, քանի որ ձայնը դեռ մանկական է, տեմբրը ձևավորված չէ. «Երաժշտական առումով բավականին ընդունակ է, շատ լավ լսողություն ունի: Տեմբրի և խարիզմայի մասին խոսելը շուտ է, որովհետև հիմա երեխայի ձայն է: Ֆալշ չի երգում, մաքուր է երգում, բայց իր պոտենցիալը կհասկանանք մի քանի տարուց, երբ ձևավորվի իր հիմնական ձայնը: Ես չեմ էլ ուզում ստիպողաբար ինչ-որ բան անել: Վերջերս հարցրեցի, ուզո՞ւմ ես գնալ երգչախմբի, ասաց՝ չէ, ասացի՝ լավ: Ես միանգամից հիշում եմ ինձ ու հասկանում, որ պետք չէ ստիպել, իր ցանկություններն ու ներսի գժուկն իրեն կտանեն ուր որ պետք է»:

Հայտնի մարդկանց երեխաներին հաճախ ուղեկցում են խոսակցությունները, որ ծնողներն են առաջ տանում, էլ ով կարող էր նկարահանվել, եթե ոչ նրանք: Արամը մտածել է այս մասին, բայց հանուն խոսակցություններից խուսափելու երեխայի ցանկությունները խեղդել չի պատրաստվում: «Դեռ չենք առնչվել դրան, հատկապես, որ ինքը զբաղվում է իր տարիքին համապատասխան բաներով: Ես չեմ ուզում գերագնահատել իր հնարավորությունները, ուզում եմ ամեն ինչ օրգանիկ լինի, ոչ մի տեղ չշտապենք: Հաճախ էդ խոսակցությունները լինում են, երբ գերագնահատում ես երեխայիդ հնարավորությունները: Ես շատ ուրախ եմ, որ ինքն է գնում այդ ուղղությամբ, ոչ թե ես եմ տանում: Ինչ վերաբերում է խոսակցություններին՝ կա մի շերտ, որին ինչ-որ բան բացատրել պետք էլ չէ: Չարախոսող մարդն ամեն դեպքում չարախոսելու է»,-եզրափակեց դերասանը:

Աղբյուրը՝ Tert.am Life

Հարակից նյութեր

Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Շոու-բիզնես
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Շոու-բիզնես
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
Քիմ Քարդաշյանն ու Կիլիան Մբապեն մասնակցել են White Party երեկույթին
Շոու-բիզնես
18:59 Հուլիս 07 2023
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ԱՄՆ-ի Հեմփթոն քաղաքում մասնակցել է գործարար Մայքլ Ռուբինի կազմակերպած White Party-ին, որտեղ հանդիպել է ամեիկահայ … ...
Ռոբերտ Դե Նիրոյի թոռը մահացել է 19 տարեկանում
Շոու-բիզնես
01:31 Հուլիս 04 2023
19 տարեկանում մահացել է դերասան Ռոբերտ Դե Նիրոյի թոռը՝ Լեանդրոն, գրում է Sky News-ը՝ հղում անելով նրա մորը՝ Դրենային։ «Կցանկանայի, … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test