Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

18:15 Հուլիս 23 2018
*
Մշակույթ
Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է: Ծնվել է 1928 թ. հուլիսի 20-ին Ջաջուռում: Նրա գեղանկարչական աշխարհընկալումը, ճաշակն ու ոճը հիմնականում ձևավորվել է հայ միջնադարյան մանրանկարչության, իտալական վերածննդի նկարչության և Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ: Նրա ազդեցությունն այսօր նկատելի ժամանակակից շատ նկարիչների գործերում: Մինասը ստեղծել է մեծ թվով բնանկարներ, դիմանկարներ, որմնանկարներ: Նրա գործերին բնորոշ ամենավառ գիծը գույների տաք ու յուրահատուկ համադրություններն են:
Այսօր՝ նկարչի ծննդյան օրվա կապակցությամբ, մենք Մինաս Ավետիսյանի մասին մի շարք տեղեկություններ ենք հավաքել, որոնք նրա արվեստը գնահատելու հարցում ձեզ կարող են օգնել:

1. Մինասը Մարտիրոս Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում: Մաեստրոն շատ է հավանել նրա ոճն ու տաղանդը. «Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս՝ ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»:

2. Նկարչը հիմնականում պատկերել է իր հարազատ բնաշխարհը՝ Ջաջուռը, տունը, լեռները։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան՝ Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։

3. Մինասն իր 15-ամյա ստեղծագործական կյանքում հասցրել է կերտել մոտ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, 20 որմնանկար:

4. Որմնանկարները ստեղծել է 1970-1974 թթ. Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդում: Նրա ստեղծած որմնանկարների ընդհանուր մակերեսը 500 քառակուսի մետրի է հասնում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով նրա որմնանկարների մեծ մասը վնասվում է։ Երկրաշարժից անմիջապես հետո կործանումից փրկվում է «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Գյումրի քաղաքի թատրոնի շենք։ «Լեռներում» որմնանկարը լավ վիճակում է մինչ օրս:
Մնացած որմնանկարները աղետալի վիճակում էին մինչև 2009 թվականը, երբ իտալացի մասնագետները նրա մի քանի որմնանկարներ սկսում են վերականգնել: «Թորոս Ռոսլինի ծնունդը» հաջողությամբ տեղափոխվում է Ջաջուռ գյուղի Մինասի թանգարանը։ 2010 թ. «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները վերականգնվում և տեղափոխվում են ՀՀ կառավարության շենք։ 

5. Մինասը նաև բալետային և թատերական ձևավորումներ էր անում: «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակն ինքն է: Արամ Խաչատրյանը ևս հիանում էր նկարչի տաղանդով. «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ…  Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:

6. Անհասկանալի և չբացահայտված պատճառներով 1972 թ. հունվարի 1-ին Մինասի արհեստանոցը հրդեհվում է: Այրվում են նրա կտավների մեծ մասը՝ 300 աշխատանք, 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Այրվում է նաև նկարչի անձնական արխիվը։ Հետագայում մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով:

7. Չբացահայտված և ողբերգական է նաև նրա մահը: 1975 թ. փետրվարի 16-ին Ժորա Հովսեփյան անունով տաքսու վարորդը վրաերթի է ենթարկում հայ մեծանուն նկարչին: Օրեր անց Մինաս Ավետիսյանը մահանում է 47 տարեկան հասակում: Շատերը վստահ էին. սա դժբախտ պատահար չէր…

Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

 

avetsiyan - Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է: Ծնվել է 1928 թ. հուլիսի 20-ին Ջաջուռում: Նրա գեղանկարչական աշխարհընկալումը, ճաշակն ու ոճը հիմնականում ձևավորվել է հայ միջնադարյան մանրանկարչության, իտալական վերածննդի նկարչության և Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ: Նրա ազդեցությունն այսօր նկատելի ժամանակակից շատ նկարիչների գործերում: Մինասը ստեղծել է մեծ թվով բնանկարներ, դիմանկարներ, որմնանկարներ: Նրա գործերին բնորոշ ամենավառ գիծը գույների տաք ու յուրահատուկ համադրություններն են:
Այսօր՝ նկարչի ծննդյան օրվա կապակցությամբ, մենք Մինաս Ավետիսյանի մասին մի շարք տեղեկություններ ենք հավաքել, որոնք նրա արվեստը գնահատելու հարցում ձեզ կարող են օգնել:

1. Մինասը Մարտիրոս Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում: Մաեստրոն շատ է հավանել նրա ոճն ու տաղանդը. «Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս՝ ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»:

ph137369970268 - Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

2. Նկարչը հիմնականում պատկերել է իր հարազատ բնաշխարհը՝ Ջաջուռը, տունը, լեռները։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան՝ Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։

10410983 497938537027526 3443352273545092204 n - Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

3. Մինասն իր 15-ամյա ստեղծագործական կյանքում հասցրել է կերտել մոտ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, 20 որմնանկար:

4. Որմնանկարները ստեղծել է 1970-1974 թթ. Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդում: Նրա ստեղծած որմնանկարների ընդհանուր մակերեսը 500 քառակուսի մետրի է հասնում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով նրա որմնանկարների մեծ մասը վնասվում է։ Երկրաշարժից անմիջապես հետո կործանումից փրկվում է «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Գյումրի քաղաքի թատրոնի շենք։ «Լեռներում» որմնանկարը լավ վիճակում է մինչ օրս:
Մնացած որմնանկարները աղետալի վիճակում էին մինչև 2009 թվականը, երբ իտալացի մասնագետները նրա մի քանի որմնանկարներ սկսում են վերականգնել: «Թորոս Ռոսլինի ծնունդը» հաջողությամբ տեղափոխվում է Ջաջուռ գյուղի Մինասի թանգարանը։ 2010 թ. «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները վերականգնվում և տեղափոխվում են ՀՀ կառավարության շենք։ 8416 am 3 - Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

5. Մինասը նաև բալետային և թատերական ձևավորումներ էր անում: «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակն ինքն է: Արամ Խաչատրյանը ևս հիանում էր նկարչի տաղանդով. «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ…  Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:

49241 b - Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

6. Անհասկանալի և չբացահայտված պատճառներով 1972 թ. հունվարի 1-ին Մինասի արհեստանոցը հրդեհվում է: Այրվում են նրա կտավների մեծ մասը՝ 300 աշխատանք, 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Այրվում է նաև նկարչի անձնական արխիվը։ Հետագայում մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով:

7. Չբացահայտված և ողբերգական է նաև նրա մահը: 1975 թ. փետրվարի 16-ին Ժորա Հովսեփյան անունով տաքսու վարորդը վրաերթի է ենթարկում հայ մեծանուն նկարչին: Օրեր անց Մինաս Ավետիսյանը մահանում է 47 տարեկան հասակում: Շատերը վստահ էին. սա դժբախտ պատահար չէր…

«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է…», – Վիլյամ Սարոյան:

Աղբյուրը՝ vnews.am

Հարակից նյութեր

Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում
Մշակույթ
16:17 Հունվար 29 2021
Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած … ...
«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան
Մշակույթ
17:37 Հունվար 17 2021
Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. … ...
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, անցած տարվա կորուստների մասին
Մշակույթ
11:23 Սեպտեմբեր 07 2020
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին ...
«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի
Մշակույթ
19:42 Հուլիս 05 2020
Բուկովսկին գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test