«Շանթը» նորություն ունի․ բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքներն արձագանք են գտել

20:08 Մայիս 12 2020
*
Մեդիա
«Շանթը» նորություն ունի․ բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքներն արձագանք են գտել

Կորեական սերիալները, որոնք թրենդային են ամբողջ աշխարհում, շուտով հասանելի կլինեն նաև հայալեզու լսարանի համար․ «Արևի Հետնորդները» աշխարհահռչակ կորեական դրաման կլինի «Շանթ» հեռուստաընկերության եթերում։ Ինչպես տեղեկանում ենք հեռուստասերիալի պաշտոնական էջից՝ զինվորականի ու բժշկուհու սիրո պատմությանը հեռուստադիտողը կհետևի մայիսի 25-ից։

Այս սերիալը, որը 2016-ին լավագույնն է ճանաչվել կորեական սերիալաարտադրության մեջ, կդառնա ընտանեկան կինոդիտման ամենալավ տարբերակներից մեկը, քանի որ, ինչպես կփաստեն կորեական սերիալների սիրահարները, այսօրինակ դրամաները պատմում են սիրո, ընտանիքի, ընկերության և այլ կարևոր արժեքների մասին։

Կորեական սերիալներն աչքի են ընկնում նաև գերպրոֆեսիոնալ նկարահանման տեխնիկայով, զուսպ, առանց բռնությունների և բաց տեսարանների ընթացքով։ Պատմությունը զարգանում է արագ ու առանց արհեստական ձգձգումների, հիմքում հիշվող ու տպավորիչ պատմություններ են՝ Ճիշտ այնպես, ինչպես «Արևի հետնորդներ»-ի դեպքում է։

Այս դրամայի գլխավոր հերոսները Հարավային Կորեայի 707-րդ հատուկ առաքելության գումարտակի Ալֆա թիմի կապիտան, լիդերն Յու ՇիՋինն է և  վիրաբույժ  Կան Մոյոնը։ Նրանց մարմանվորում են դերասան Սոնգ Ջունգ Կին ու դերասանուհի Սոնգ Հի Կյոն:

«Արևի հետնորդները» նկարահանելու համար ծախսվել է շուրջ 10.8 մլն ԱՄՆ դոլար․ լսարանը գնահատել է տարված աշխատանքը, նկարահանումների որակը, թիմի պրոֆեսիոնալ աշխատանքն, ինչի արդյունքում էլ  դրաման դիտումների ռեկորդային թիվ է  սահմանել կորեական դրամաների պատմության մեջ:

Մի շարք հեղինակավոր մրցանակաբաշխություններում առաջին հորիզոնականը զբաղեցնելուց զատ, այս  սերիալը թարգմանվել է 32 տարբեր լեզուներով, առաջացրել միլինավոր մարդկանց հետաքրքրություն, ովքեր սերիալը դիտելուց հետո անձամբ են այցելել Հարավային Կորեա՝ երկիրն ու նկարահանման վայրերն իրենց աչքերով տեսնելու համար։  Չէ որ սերիալները յուրահատուկ ծանոթություն են  տեղի ժողովրդի կենցաղին, ավանդույթներին, արքուբարքին։

ArenaNews.am

Հարակից նյութեր

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս
Մեդիա
20:49 Մարտ 28 2024
Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել … ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
Մեդիա
20:45 Մարտ 28 2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին Վանաձորի 20-ամյա բնակչուհի … ...
Մարտի 27-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Մեդիա
01:11 Մարտ 27 2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների … ...
Անվտանգությունից ելնելով՝ ժամը 20։00-ից որոշ ճանապարհներ փակ են երթևեկության համար. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Մեդիա
20:22 Մարտ 26 2024
Մարտի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Աբովյանի տարածաշրջաններում՝ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Նորություններ
16:44 Մարտ 16 2024
Անվանվել է սրտի համար առողջարար միրգը
Առողջություն
02:20 Մարտ 08 2024
Շվեդիան միացավ ՆԱՏՕ-ին
Աշխարհ
20:27 Մարտ 07 2024
Գայլը՝ Ապարանի փողոցներում
Նորություններ
14:06 Մարտ 02 2024

Test