Մի քանի դրվագ պատմեմ նրա մասին, որը էլ ավելի պարզ է ցույց տալիս նրա մարդ տեսակը… Անի Քոչարի հուզիչ գրառումը Ռիտա Սարգսյանի մասին

13:53 Նոյեմբեր 21 2020
*
Հասարակություն
Մի քանի դրվագ պատմեմ նրա մասին, որը էլ ավելի պարզ է ցույց տալիս նրա մարդ տեսակը… Անի Քոչարի հուզիչ գրառումը Ռիտա Սարգսյանի մասին

Անի Քոչարը գրել է. Շատ մեծ ցավով ընդունեցի Տիկին Ռիտայի մա հը: Նա ինձ մոտ տպավորվել է որպես շատ զգացմունքային, պարզ ու անմիջական մարդ: Մի քանի դրվագ կարող եմ պատմել նրա մասին, որը էլ ավելի պարզ է ցույց տալիս նրա մարդ տեսակը:

2013-ին մի մեծ միջոցառման էի հրավիրված, որում նաև ելույթ պետք է ունենայի, անդրադառնում էի հաշմանդամություն ունեցող մարդկանց, նրանց խնդիրներին և մեր երկրում հավասար հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությանը:

Ելույթս զգացմունքային ստացվեց, իսկ նա սկզբից մինչև վերջ, ելույթիս զուգահեռ արտասվեց: Միջոցառումից հետո մոտեցավ, մենք մինչ այդ երբևէ չէինք հանդիպել: Այնքան անմիջական, պարզ եւ համեստ էր: Մեկ այլ առիթով (ինձ մի հուսահատ մայր էր դիմել, ում երեխային խլել էր թուրքաբնակ հայրը և դատական գործընթացների համար նրան բավական կլորիկ գումար էր պետք,

ես այդքան գումար չունեի օգնելու համար, որոշեցի դիմել այդ ժամանակվա 1-ին տիկնոջը), բաց նամակով դիմեցի Տիկին Սարգսյանին: Ժամեր անց ինձ հետ կապ հաստատեցին և գումարը փոխանցեցին այդ երիտասարդ մայրիկին, ինչի շնորհիվ նաև արդյունքում նա հետ վերադարձրեց իր փոքրիկին:

Օրինակները շատ են, որոնք ցույց են տալիս ժպտադեմ ու բացսիրտ այս տիկնոջը, ում մ ահն անժամանակ էր: … նա ընդամենը 58 տարեկան էր: Հիվանդությունը խլեց նրա կյանքը: Ցավում եմ շատ և հոգուն հանգստություն մաղթում:

Թող ննջի խաղաղությամբ:
Լույս իջնի հոգուն:

Հարակից նյութեր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test