Սենատի բանաձևով պահանջվում է նաև ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր գրավված տարածքներից

21:48 Նոյեմբեր 25 2020
*
Քաղաքականություն
Սենատի բանաձևով պահանջվում է նաև ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր գրավված տարածքներից

Րոպեներ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։

Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.

առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,

պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։

Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։

Հարակից նյութեր

Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան
Քաղաքականություն
15:53 Ապրիլ 20 2024
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում և իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ … ...
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Քաղաքականություն
15:49 Ապրիլ 20 2024
Ապրիլի 20-ին`ժամը 09։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի հարակից ձորակում դի կա․ … ...
Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի ՀՀ մաս լինելը․ Փաշինյան
Քաղաքականություն
15:45 Ապրիլ 20 2024
Ստեփանավանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Մենք էքսկլավ, անկլավի թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ-ի 29 հազար … ...
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Քաղաքականություն
20:51 Ապրիլ 16 2024
Ապրիլի 17-18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում: 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test