ARENA- բլից. «Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան

15:15 Հուլիս 24 2018
*
Arena բլից
ARENA- բլից. «Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:

 

-Նաիրա, սկսեցինք,

Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից գլուխ փաթաթված ջուրը մտնող հայուհիներին:

– Անհնար է : Նորից լավ կլինի ծնվեն))

Ի՞նչ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին:

Էդ հերոսը ո՞ր տարածաշրջանի է))

-Ի՞նչ հաճախականությամբ եք գնում գեղեցկության սրահ:

Գրեթե ամեն օր:

-«Թեթև տար» արտահայտությունն ավելի շատ ուրիշներին ասողի, թե՞ ուրիշներից լսողի դերում եք:

Ասողի: Ապրողի: Օրինակ ծառայողի:

-Հնդակական սերիալների հերոսուհիներից մի անուն, որն առաջինը եկավ Ձեր մտքին:

 Վայ, վայ ))) Չեմ մտաբերում, բայց ֆիլմերից՝ ինչքան ուզեք:

-Ի՞նչ է անհրաժեշտ «վինեգրետ» պատրաստելու համար:

-Տրամադրություն, ներվ և իհարկե մեկ պահ պատկերացնել, որ 90-ականներում ենք հայտնվել )))

Ձեզ նախանձում են բոլոր նրանք, ովքեր…

– Ովքեր իմ կյանքի ճանապարհով չեն անցել ))

-Պահանջկոտ ե՞ք:

Սարսափելի պահանջկոտ եմ:

-Մի մարդ, ում լիարժեք վստահում եք Ձեր գաղտնիքները:

-Ինձ, ինձ, ինձ:

-Եթե տղամարդը թողնում է, որ Դուք փակեք հաշիվը, նշանակում է…

-Նշանակում է՝ ուր էին իմ աչքերը նախքան այդ )))

-Ու՞ր է Ձեր տղամարդը, թե՞ մեր ինչ  գործ)))

-Միշտ ինձ էլ է հետաքրքրել՝ վերջապես ուր է իմ տղամարդը: Տուն արի, տղա)

Այս ամառվա երգը:

Ոնց, միայն և միայն Դուխով )

-Ձեզ պաղպաղակը վանիլային, թե՞ շոկոլադե:

-Շոկոլադե-վանիլային ու լիքը աղանդեր մեջը:

-Ինչպիսի՞ն կլիներ երկրի վիճակը, եթե նոր կառավարությունը մի պաշտոն էլ Ձեզ վստահեր:

Բիզնես կենտրոն կդառնար և տուրիստական լավագույն երկիրը:

-Եթե կինն արդեն 30 տարեկան է ու դեռ նույնիսկ չի համբուրվել, նշանակում է…

-Նշանակելը որն ա ՞))) տան աղջիկ ա , միակ օրինակը որ կարելի է գինեսում գրել))))

-Մի բան, որն անում եք ստիպողաբար:

Վախ, ոնց կպատասխանեի ))) լռեմ ստիպողաբար))

-Այս ամառվա գիրքը:

-Այս ամառ Շերլոկ Հոմսին եմ ուսումնասիրում)

-Ի՞նչ անենք բամբասկոտ տղամարդկանց, եթե արհամարհելն այլևս չի օգնում:

-Չանենք : Նրանց հանդեպ բնությունը սխալվել է :

-Քանի՞ մետր բարձրությունից կնետեք նրան, ով կհամարձակվի նեղացնել Ձեր փոքրիկին:

-Չեմ նետի, բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի))))

-Հետևենք քաղաքականությանը, թե՞ նորաձևությանը:

-Նորաձևությանը` ձեր իսկ ստեղծած:

-Եվ վերջում մի հարց, որ Դուք էլ մեզ կտայիք:

-Վերջապես գնացեք հագստի: Ե՞րբ եք գնալու:

-Արդեն հասցրել ենք գնալ ու հետ գալ))))

 ArenaNews.am

Կարդացեք նաև՝

ARENA-բլից. «Ամսվա կտրվածքով աշխատածիս 70%-ը տրամադրում եմ շոփինգին». Լյուսի Հայրապետյան

ARENA-բլից. «Երբեք չեմ մտածել մշակույթի նախարար դառնալու մասին, բայց եթե ստացվի այնպես, որ դառնամ…». Վարդան Հովսեփյան

ARENA-բլից. «Կարծում եմ` մարդ այդքան էլ խելացի չէ, որ գումար տա նման տեսակ մեքենայի». Էվա Խաչատրյան

ARENA-բլից. «Կդժվարանամ ապրել նվազագույն աշխատավարձով». Դավիթ Թադևոսյան

Հարակից նյութեր

«Պատկերացնում եմ ինձ հոր կարգավիճակում և չեմ խուսափում». Էդգար Իգիթյան
Arena բլից
17:00 Մարտ 23 2021
ArenaNews.am կայքը շարունակում է բարի ավանդույթներն՝ այս անգամ բլից հարցազրույց անցկացնելով դերասան Էդգար Իգիթյանի հետ: ...
ARENA-բլից.   Աղասն անկեղծանում է` ե՞րբ է պետք տղամարդուն ուս արտասվելու համար, ո՞վ է հումորի պապան և որ՞ն է իր լսած ամենատափակ անկեդոտը (լուսանկարներ)
Arena բլից
11:21 Մարտ 22 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է սթենդ ափեր Աղաս Մանուկյանը: ...
ARENA բլից. Եթե աղջկա սիրտը դրանով պետք է գրավես, ուրեմն այդ աղջիկն առնվազն անխելք է. Սիսիան Սեփանյան (լուսանկարներ)
Arena բլից
12:05 Մարտ 20 2021
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցերն ուղղելով դերասան Սիսիան Սեփանյանին: ...
ARENA- բլից. «Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան
Arena բլից
20:05 Մարտ 19 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: –Նաիրա, սկսեցինք, Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test