15 բան, որ կիրականացնի Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու դեպքում. հատկապես 6-րդ կետը կուրախացնի շատերին

15:42 Հուլիս 30 2018
*
Քաղաքականություն
15 բան, որ կիրականացնի Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու դեպքում. հատկապես 6-րդ կետը կուրախացնի շատերին

1. Հիմնել մետրոյի 3 նոր կայարաններ՝ Էրեբունիում, Աջափնյակում և Հարավ-Արևմտյան թաղամասում:

2. Պետականացնել հասարակական տրանսպորտը, արմատախիլ անել «գիծ» և «գծատեր» երևույթը:

3. Լուծել կայանատեղիների խնդիրը՝ կառուցելով վերգետնյա բազմահարկ կայանատեղեր:

4. Աստիճանաբար անցում կատարել Երևանում արևային էներգիայի օգտագործմանը՝ արևային պանելների և այլ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

5. Քաղաքային մեծ աղբամանները փոխարինել ալյումինե աղբամաններով՝ դրանց «կյանքը» երկարացնելու համար:

6. Վերականգնել նախկին Երիտասարդական պալատը՝ պահպանելով հին կոնցեպցիան:

7. Խաղատների օրինակով՝ գիշերային ակումբներին ևս օրենքով պարտավորեցնել գործունեություն ծավալել քաղաքից դուրս գտնվող վայրերում:

8. Պահպանել քաղաքային շենքերի ճարտարապետական տեսքն՝ արգելելով մեծ արագությամբ առաջադիմող պատշգամբների ավելացումը:

9. Արգելել պատմամշակութային կառույցների տանիքներին կապի օպերատորների կողմից ալեհավաքների տեղադրումը:

10. Շաբաթ-կիրակի օրերին բակերում կազմակերպել մանկական ներկայացումներ, վերականգնել բակային կինոդիտումների ավանդույթը:

11. Վերականգնել Երևանի անձնագիրը հանդիսացող Էրեբունի ամրոցն՝ այն զինելով նորագույն լազերային, 4D, լուսային և այլ ժամանակակից հնարավորություններով:

12. Վերանորոգել քաղաքային ջրահեռացման համակարգը, դիտահորերում հավաքվող ջուրն ուղղել քաղաքամերձ շրջանների ոռոգմանը:

13. Խստացնել վերահոսկողությունը քաղաքային սպասարկող ծառայությունների հանդեպ՝ «Վիոլա ջուր», «Սանիտեկ», «ՀԷՑ»:

14. Հանրային նշանակության օբյեկտները հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:

15. Շենքերի վերելակներում տեղադրվող գովազդներից գոյացող գումարները ծառայեցնել վերելակների նորացմանը:

ArenaNews.am

Հարակից նյութեր

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ
Քաղաքականություն
20:57 Ապրիլ 20 2024
Մենք էքսկլավ-անկլավի թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, … ...
Սպանություն՝ Արմավիրի մարզում․ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Քաղաքականություն
15:59 Ապրիլ 20 2024
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում … ...
Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան
Քաղաքականություն
15:53 Ապրիլ 20 2024
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում և իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ … ...
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Քաղաքականություն
15:49 Ապրիլ 20 2024
Ապրիլի 20-ին`ժամը 09։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի հարակից ձորակում դի կա․ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test