«Կեցցե՛ շուռնուխցի հայ կինը». Կարինե Հայրապետյան

14:10 Օգոստոս 05 2018
*
Հասարակություն
«Կեցցե՛ շուռնուխցի հայ կինը». Կարինե Հայրապետյան

«Ի՞նչ է նշանակում «ԼԳՏԲ ակտիվիստ», սա ինչ նոր խայտառակ ձեւակերպում է Հայոց լեզվի մեջ, ինչո՞ւ են «ԼԳՏԲ ակտիվիստներն» իրենց սեռական ակտիվ գործունեությունը հասարակության առաջ կատարում, հասել են հատկապես Սյունաց Աշխարհ: Փո՞րձ էին դնում Շուռնուխ գյուղում: ԼԳՏԲ կոչվածները գիշերը լույսերը անջատում են, մոմեր վառում եւ բորենու ու գայլի նման ոռնում, դուրս գալիս պատշգամբ համբուրվում, դա օրինակա՞ն է… թե՞ տղամարդկանց հասարակած տուն են հիմնադրում նոր թավշյա կանոններին համաձայն…», – գրել է Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությանԼուսավորության նախարար ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ու շեշտել. «Ապրեն շուռնուխցի հայ կանայք, իրենց գյուղի կարգ ու կանոնը, պատիվն են պահել…Կանայք դիմում են ինքնապաշտպանության, հասարակական նոր կարգի պարտադրված ախտ ու արատից պաշտպանվելու համար… Պարզվում է՝ այդ թավշյա դեմոկրատիան նշանակում է հասարակությանը պարտադրել անբարոյականություն եւ նոր սերունդը ապականե՞լ: Կրթության գիտության նախարարը այս մասին ինչո՞ւ չի արձագանքում: Ինչո՞ւ է լռում: Ինչո՞ւ արդարադատության նախարարությունը հասարակական անդորրը խանգարելու համար պատիժ չի նշանակում նման անբարո երեւույթները կանխելու համար: Ո՞վ է թույլ տվել Հայաստանի անվան վրա գրել՝ «PINK ARMENIA», որեւ մեկը պատկերացնու՞մ է PINK Deutschland, PINK RUSLAND, սա ինչ խայտառակություն է»:

Մտավորականը նաեւ ընդգծում է, որ իսկական Աստծոտված մարդկային սիրահարվածներին մի օրչպաշտպանեցինհիմա գովազդով «ԼԳՏԲ ակտիվիստ» ենբազմացնում. «ԼԳԲՏ-ներին ոչ մեկը քարաջարդ չէր անի, եթե «ակտիվիստական» անբարոյական ցուցադրանք չկազմակերպեին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ էին ժամանել մոտ 10 ԼԳԲՏ-ականներ՝ խմբակային հավաք կազմակերպելու նպատակով: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշել էր Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը, նրանք փողոցներով գիշերը ժամը՝ 2-ին քայլել եւ շակալի ձայներ են հանել, ապա հավաքվել մի տան մեջ, մոմեր են վառել պատշգամբում ու գոռոցները գցել են: Շուռնուխցի կանայք եւ դպրոցահասակ երեխաներն էլ վրդովվել են եւ անցել ինքնապաշտպանության: Միջադեպին խառնվել է ոստիկանությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, դե իսկ ԼԳԲՏ կազմակերպություններն այս ընթացքում աղմուկ են բարձրացնում ու ապահովում իրենց հերթական գովազդը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուրը՝ iravunk.com

Հարակից նյութեր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Նորություններ
16:44 Մարտ 16 2024
Անվանվել է սրտի համար առողջարար միրգը
Առողջություն
02:20 Մարտ 08 2024
Շվեդիան միացավ ՆԱՏՕ-ին
Աշխարհ
20:27 Մարտ 07 2024
Գայլը՝ Ապարանի փողոցներում
Նորություններ
14:06 Մարտ 02 2024

Test