Բրիտանիայի Պառլամենտի գիտության եւ տեխնոլոգիաների կոմիտե. Կառավարությունը կարող է բաց թողնել էլ-սիգարետի հետ կապված հնարավորությունները

15:56 Սեպտեմբեր 25 2018
*
Բիզնես
Բրիտանիայի Պառլամենտի գիտության եւ տեխնոլոգիաների կոմիտե. Կառավարությունը կարող է բաց թողնել էլ-սիգարետի հետ կապված հնարավորությունները

Մեծ Բրիտանիայի Պառլամենտի Գիտության ու տեխնոլոգիաների կոմիտեն կոչ է անում Կառավարությանը, որ էլեկտրոնային սիգարետի հարկումը, գովազդն ու օգտագործումը հանրային վայրերում վերանայվեն

Օգոստոսի 17-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում տեղ գտավ Գիտության ու Տեխնոլոգիաների կոմիտեի՝ էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ զեկույցը։ Զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել է առկա փաստերի ամբողջականությունը և համեմատական վերլուծություն է արվել էլեկտրոնային ու այրվող սիգարետի միջև։ Կոմիտեն եկել է այն եզրահանգմանը, որ հասարակական առողջապահության վրա ունեցած իր ազդեցության ներուժի տեսակետից, էլեկտրոնային սիգարետի նկատմամբ մոտեցումներն ու դիրքորոշումը պետք է տարբերակված լինեն սիգարետից։

Զեկույցի համառոտ եզրահանգումները՝ ստորև․

  • Էլեկտրոնային սիգարետը երիտասարդ չծխողների համար ծխելը սկսելու նշանակալի պատճառ չի հանդիսանում։
  • Էլեկտրոնային սիգարետի գոլորշին երկրորդային կլանման առումով զգալի ռիսկ չի ներկայացնում։
  • Էլեկտրոնային սիգարետը գիտականորեն գնահատվել է որպես 95% ավելի քիչ վնասակար, քան այրվող սիգարետը։
  • Էլեկտրոնային սիգարետի օրենսդրական կարգավորութմները պետք է ավելի մեղմ լինեն, քան այրվող սիգարետինը:
  • Էլեկտրոնային սիգարետի հարկման, ինչպես նաև հանրային վայրերում օգտագործման մոտեցումները պետք է վերանայվեն։

Զեկույցում բառացիորեն նշվում է․ «Ծխելը մնում է ազգային առողջապահական մեծ խնդիր, և Կառավաությունը պետք է դիտարկի ծխելու մակարդակը նվազեցնելու նորարարական ուղիներ։ Էլեկտրոնային սիգարետը ավելի քիչ վնասակար է՝ այրվող սիգարետի համեմատ, սակայն ներկայիս քաղաքականությունը և կարգավորումները սա չեն արտացոլում, և գործարարների, տրանսպորտային ընկերությունների ու հանրային վայրերի տեսակնյունից անհրաժեշտ է դադարել էլեկտրոնային սիգարետի՝ այրվող սիգարետին հավասարեցնելը։ Հանրային առողջապահության տեսակետից դրա կարիքը չկա։»

ԱՅՐՎՈՂ ՍԻԳԱՐԵՏԻՑ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՎՆԱՍԱԿԱՐ

Էլեկտրոնային սիգարետը հնարավորություն է տալիս զգալիորեն արագացնել ծխողների քանակի կրճատումը՝ դրանով իսկ պայքարելով Մեծ Բրիտանիայում մահվան առաջնային պատճառներից մեկի դեմ: Հստակ ապացուցված է, որ էլեկտրոնային սիգարետը զգալիորեն ավելի քիչ վանասակար է, քան այրվող սիգարետը։ Համաձայն Մեծ Բրիտանիայի Հանրային առողջապահության գործակալության գնահատականի, էլեկտրոնային սիգարետը մոտ 95%-ով ավելի քիչ վնասակար է, թեև ներկայումս անհնար է ճշգրիտ ցուցանիշ սահմանել։ Ի տարբերություն այրվող սիգարետի, էլեկտրոնային սիգարետի օգտագործման արդյունքում չի առաջանում խեժ ու ածխածնի մոնօքսիդ, որոնք, ինչպես հայտնի է, սիգարետի ծխում առկա ամենավտանգավոր բաղադրիչներն են։ Որոշ պոտենցիալ վնասակար բաղադրիչներ առկա են երկու արտադրատեսակների մեջ էլ (ինչպիսիք են ծանր մետաղները), բայց էլեկտրոնային սիգարետի դեպքում դրանց մակարդակը էականորեն ցածր է։ Հետազոտողները գտնում են, որ էլեկտրոնային սիգարետի գոլորշու վնասակարությունը շրջապատող մարդկանց համար այնքան աննշան է, որ այն կարելի է անտեսել:

Մեծ Բրիտանիայում մոտ 2,9 միլիոն մարդ ներկայումս օգտագործում է էլեկտրոնային սիգարետ։ Պարզվում է՝ մոտ 470 հազար մարդ էլեկտրոնային սիգարետն օգտագործում է որպես ծխելուց հրաժարվելուն աջակցոող միջոց, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ ամեն տարի էլեկտրոնային սիգարետի օգնությամբ բարեհաջող թողնում են ծխելը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ԳՐԱՎԻՉ

Էլեկտրոնային սիգարետի ու առանց ծուխ այլ այլընտրանքների հետ կապված մտահոգություններից մեկն այն է, որ նոր սերնդի այս արտադրատեսակները կարող են գրավել երիտասարդներին ու չծխողներին՝ դարձնելով վերջիններիս ծխող։ Զեկույցում նշվում է, որ մտահոգությունն անհիմն է և հղում է կատարվում Երիտասարդների առողջության ասոցիացիայի կողմից կատարված ուսումնասիրությանը։ Ըստ վերջինիս, 11-18 տարեկան երիտասարդների 12%-ը նշել է, որ փորձել է էլեկտրոնային սիգարետ։ Նույն տարիքային խմբի երիտասարդների միայն 1%-ն է նշել, որ էլեկտրոնային սիգարետի կանոնավոր օգտագործող է։ Ավելին, էլեկտրոնային սիգարետ օգտագործողների մեծամասնությունը նախկինում կանոնավոր ծխել են այրվող սիգարետ։

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԻԳԱՐԵՏԸ ԳՈՎԱԶԴԵԼՈՒ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Կոմիտեն կոչ է անում Կառավարությանը դիտարկել ռիսկերի վրա հիմնված կարգավորման հնարավորություն և էլեկտրոնային սիգարետի գովազդի հարցում սահմանել ավելի մեծ ազատություն՝ որպես համեմատաբար ավելի քիչ վնասակար այլընտրանք։ Բացի այդ, կոմիտեն կոչ է անում կիրառել ֆինանսական խթաններ՝ ավելի ցածր հարկերի տեսքով, որպեսզի ծխողներին խրախուսեն սիգարետից անցում կատարել ավելի քիչ վնասակար այլընտրանքի։

Որպես հաջորդ քայլ, Կոմիտեն կոչ է անում վերանայել հասարակական վայրերում էլեկտրոնային սիգարետի օգտագործումը, ինչպես նաև դիտարկել էլեկտրոնային սիգարետը որպես ծխելը թարգելուն ուղղված թերապիա։

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոմիտեն հավատում է, որ ծխողների համար սիգարետ ծխել շարունակելու հետ կապված ռիսկը ավելի մեծ է, քան էլեկտրոնային սիգարետի երկարաժամկետ ազդեցության առումով առկա անորոշությունը։

Իսկ էլեկտրոնային սիգարետի ու թութունի տաքացման համակարգերի՝ առողջության վրա գործած ազդեցության վերաբերյալ անկախ հետազոտությունների արդյունքներ ունենալու նպատակով Կոմիտեն կոչ է անում Կառավարությանը աջակցել երկարաժամկետ հետազոտական ծրագրերի իրագործմանը։ Ընդ որում, Կառավարությունը պետական մակարդակով իրականացված հետազոտությունների արդյունքները պետք է հասանելի դարձնի հանրությանն ու առողջապահական ոլորտի փորձագետներին։

 

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Բիզնես
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը
Բիզնես
17:45 Հոկտեմբեր 08 2019
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային … ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Բիզնես
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Նորություններ
16:44 Մարտ 16 2024
Անվանվել է սրտի համար առողջարար միրգը
Առողջություն
02:20 Մարտ 08 2024
Շվեդիան միացավ ՆԱՏՕ-ին
Աշխարհ
20:27 Մարտ 07 2024
Գայլը՝ Ապարանի փողոցներում
Նորություններ
14:06 Մարտ 02 2024

Test