Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել և դիմել Նիկոլ Փաշինյանին

12:30 Հոկտեմբեր 27 2018
*
Հասարակություն
Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել և դիմել Նիկոլ Փաշինյանին

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտյալներից 11–ը նամակ–խնդրագիր են գրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին։

Հոկտեմբերի 26-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտյալներից 11-ն անժամկետ հացադուլ են հայտարարել։ Այս մասին հայտնում է forrights.am-ը` նշելով, որ նրանք խնդրագրով դիմում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Հարգելի պարոն Փաշինյան, ստիպված հայտարարելով անժամկետ հացադուլ` դիմում ենք Ձեզ ցմահ դատապարտված կալանավորներս։ Շատ տարիներ մենք հույսներս չէինք կորցնում, որ իշխանության կգա մի այնպիսի մարդ, ով կունենա սիրտ, հոգի և խիղճ։ Հարգելի պարոն Փաշինյան Ձեզ դիմում ենք մեկ անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներս, ինչի համար ամեն օր ներում ենք խնդրում Աստծուց։

Խնդրում ենք նաև Ձեզ, մեր ցմահի վճիռները ներում շնորհելով փոխարինել տարիների՝ ինչքան որ նախատեսում է սպանության հոդվածը»,- գրված է նամակում։

Նրանք նշել են, որ միանգամից ազատություն չեն պահանջում, այլ խնդրում են ներել և ցմահի ստատուսը հանել իրենց վրայից։

«Արդյո՞ք մեկ անձի սպանության համար դատապարտված մարդուն հնարավոր չէ տեղավորել 20 տարի պատժաչափի մեջ։ Եթե այն ժամանակ, երբ մենք դատապարտվում էինք, գործեր 20 տարի պատժաչափի օրենքը, մենք ցմահ չէինք դատապարտվի»,- գրել են ցմահ դատապարտվածները` նշելով, որ իրենցից շատերն ամուսնացել են կալանքի ժամանակ և ունեն փոքր երեխաներ, շատերն էլ ցանկանում են ընտանիք կազմել, բայց ազատության մեջ։

«Հարգելի պարոն Փաշինյան մեր դիմացկունությունը սպառվել է անարդար վիճակից։ Թեկուզ ուշացումով՝ մենք սկսեցինք մեր բողոք-խնդրանքի ձայնը բարձրացնել, և պատրաստ ենք գնալ մինչև վերջ հանուն մեր երեխաների և հարազատների»,- գրել են Նուբարաշեն ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալները:

Նշենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Համաներումը հայտարարվելու է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ: Նախագծում նշված է, որ համաներումը չի կիրառվի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հարակից նյութեր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test