«Քաղմասից դուրս են հանում, ծեծելով բերում աստիճանների մոտ ու կրակում նստատեղիս, ես գլորվում եմ ու ուշափաթվում․․․»

13:00 Նոյեմբեր 11 2018
*
Հասարակություն
«Քաղմասից դուրս են հանում, ծեծելով բերում աստիճանների մոտ ու կրակում նստատեղիս, ես գլորվում եմ ու ուշափաթվում․․․»

«9 տարի շարունակ ես ամեն օր սպասել եմ, որ պետք ա մտնեն խուցս ու ասեն՝ պատրաստվի, տանում ենք գնդակահարության։ Ամեն օր մեր աչքի առաջ ինչ-որ մեկը մեռնում էր․․․ հաա, ոչ թե գնդակահարում էին, այլ հենց խցի մեջ մեռնում էր՝ անօգնական ու անտեսված։ Էդ ժամանակ մեզ հանում էին վերև, իրենք քլորով մաքրում էին խուցն ու էլի հետ էինք գալիս էդ սառը տեղը, որը կտրված էր աշխարհից, մարդկանցից, արևից, լույսից»․․․

«Եկան ասեցին՝ Վռամ Խոռխոռունին իրա «բրիգադով» եկել ու հրամայել ա՝ եթե չասի, որ ինքն ա սպանել, քաղմասից հանեք ու խփեք․․․»

45-ամյա Վահագն Մարուքյանը շուրջ 25 տարի է ճաղերից այն կողմ է։ 19-ամյա Մարուքյանին մեղավոր էին ճանաչել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետ Վարդան Ասուրյանի սպանության համար, հիմքում դնելով Վահագնի ինքնախոստովական ցուցմունքը, որը նրանք «ստացել էին» խոշտանգման եղանակով․

«Վանաձորի կենտրոնական ոստիկանական բաժանմունք էին տարել, եկան ասեցին՝ Վռամ Խոռխոռունին իրա «բրիգադով» եկել ու հրամայել ա՝ եթե չասի, որ ինքն ա սպանել, քաղմասից հանեք ու խփեք։ Գալիս են քննիչ Անդրանիկ Միրզոյանն ու էն ժամանակ գնդապետ, հիմա արդեն Ազգային հերոս, գեներալ-լեյտենանտը (ում անունը Վահագնը չբարձրաձայնեց- խմբ․)։ Վախեցած կպնում եմ նստարանիս, խաբում ասում են՝ արի, ստորագրելու բան կա։ Ճանապարհին ինձ զոռով բռնում են, քաղմասից դուրս հանում, ծեծելով բերում աստիճանների մոտ ու գլորում ներքև։ Մի կերպ վեր եմ կենում, էդ պահին կրակում են նստատեղիս, ես գլորվում եմ ու ուշափաթվում․․․»,- Forrights-ի հետ զրույցում պատմեց Մարուքյանը։

Աչքերը բացելուց հետո, Վահագնը նկատում է, որ նույն սենյակում է գտնվում՝ արյան և ցավերի մեջ։ Անտեսելով այդ վիճակը՝ նրան շարունակել են խոշտանգել, անընդհատ ստիպելով՝ գրի, որ դու ես սպանել։ Ժամեր անց՝ Մարուքյանը չդիմանալով խոշտանգմանը, իր վրա է վերցնում «չկատարած» սպանությունը։

«Միրզոյանը դեմս կանգնեց ասեց՝ հետինդ սատկեց, դու էլ շան բախտ ունես, չսատկեցիր, բայց մեկ ա գնդակահարության ես գնալու»:

Դատավորն ասում էր՝ չի կարող «անմեղ մարդու նստացնել», մեղադրողն էլ հակադարձում էր․ «Ուրիշ տարբերակ չունենք»

Դատարանում Վահագնը ևս անմասն չի մնում ծեծից։ Նիստերի ընթացքում, «սխալ» խոսելու համար, Մարուքյանին իջեցնում են դատարանի նկուղ և խոշտանգում։ Ականատեսները նրան պատմում էին, որ նիստերի ընդմիջման ժամանակ պարբերաբար բանավեճ էր տեղի ունենում դատավորի և դատախազի միջև։ Դատավորը նշում էր, որ չի կարող «անմեղ մարդու նստացնել», իսկ մեղադրողը հակադարձում էր. «Ուրիշ տարբերակ չունենք»։

Դատարանում քրեական գործի մեջ ոչ մի տող չի գրվում այն մասին, որ Վահագնի վրա կրակել են, խոշտանգել ոստիկանական բաժանմունքում, փոխարենը գրվում է մի անհասկանալի նախադասություն․ «Մարուքյանի հետ վարվել են ոչ հարիր մեթոդներով»։

Մեղադրանքի հիմքում դնում է Մարուքյանի «ինքնախոստովանությունը» և դեպքի պահին վկա Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի տեղակալ Շահում Տիգրանյանի ցուցմունքը։ Հատկանշական է, որ քրեական գործով չի եղել որևէ ապացույց, բացակայել է դեպքի պահին անձանց մոտ գտնվող զենքերը և կրակված փամփուշտները։ Տիգրանյանը ցուցմունքում նշել է՝ հանցագործության պահին, չնայած դրսում մութ է եղել և ոչինչ չի երևացել, տեսել է, որ պետի վրա կրակողը Մարուքյանն է։

«Էդ օրը մենք մի քանի հոգով դուրս էին եկել գողության։ Հետ գալուց մեր դիմաց մեքենա դուրս եկավ, մեջից իջան Ասուրյանն ու Տիգրանյանը։ Սկսվեց անկանոն կրակոցներ, ես կրակում էի օդ, քանի որ դիմացս ոչինչ չէի տեսնում։ Ինձ հետի ընկերոջս վրա 17 անգամ կրակեցին, մյուս ընկերոջս հետ փախանք դեպի մեր մեքենան, բայց ճանապարհին մեզ բռնեցին։ Ես միայն ոստիկանկությունում եմ իմացել, որ էդ պետը չկա։ Ես չեմ կրակել, չեմ սպանել էդ մարդուն»,- հայտարարում է ցմահականը և հավելում,-«Դատարանում պետի տեղակալին՝ Տիգրանյանին, ասում եմ՝ բա որ տեսար ես էի սպանել պետիդ, ինչի՞ ընկերոջս վրա կրակեցիր, ոչ թե իմ»։ Մարուքյանին Գերագույն դառարանը դատապարտում է գնդակահարության։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նրան տեղափոխում են մահապատժի դատապարտված անձանց խուց, որտեղ անմարդկային պայմաններ են տիրում․

«Խցում մի քանի հոգով էինք։ Քնում էինք սառը ասֆալտին, 7-8 ամիսը մի անգամ լողանում, չկար արտաքին աշխարհի հետ հաղորդակցման որևէ միջոց։ Մենք ամեն օր մտածում էինք, որ դա մեր վերջին օրն ա լինելու»։

2003թ-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատժի դատապարտված բոլոր անձանց պատիժը փոխարիվում է ցմահ ազատազրկմամբ։ Վահագնը նախագահի այս քայլը «մարդասիրական» չի համարում, շեշտելով՝ Հայաստանն այլ տարբերակ չուներ, քան Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի որոշմանը միանալը։

Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Հարակից նյութեր

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս
Հասարակություն
20:49 Մարտ 28 2024
Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել … ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
Հասարակություն
20:45 Մարտ 28 2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին Վանաձորի 20-ամյա բնակչուհի … ...
Մարտի 27-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Հասարակություն
01:11 Մարտ 27 2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների … ...
Անվտանգությունից ելնելով՝ ժամը 20։00-ից որոշ ճանապարհներ փակ են երթևեկության համար. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Հասարակություն
20:22 Մարտ 26 2024
Մարտի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Աբովյանի տարածաշրջաններում՝ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Նորություններ
16:44 Մարտ 16 2024
Անվանվել է սրտի համար առողջարար միրգը
Առողջություն
02:20 Մարտ 08 2024
Շվեդիան միացավ ՆԱՏՕ-ին
Աշխարհ
20:27 Մարտ 07 2024
Գայլը՝ Ապարանի փողոցներում
Նորություններ
14:06 Մարտ 02 2024

Test