«Հանկարծ գոռաց՝ մամ ու ընդհատվեց․ ահավոր է, որ երեխեն կանչում ա քեզ, ու դու չես կարող գնալ օգնության»․ պատմում է սպանված զինվորի մայրը

20:01 Նոյեմբեր 27 2018
*
Հասարակություն
«Հանկարծ գոռաց՝ մամ ու ընդհատվեց․ ահավոր է, որ երեխեն կանչում ա քեզ, ու դու չես կարող գնալ օգնության»․ պատմում է սպանված զինվորի մայրը

Մայիսի 6-ին, սահմանամերձ Տավուշի «Մեհրաբներ» զորամասում սպանված զինծառայող, արմավիրցի Լևոն Թորոսյանի մայրը չի մոռանում որդու կանչը: 4 րոպե 16 վարկյան խոսել է նրա հետ մահից առաջ: Հանկարծ որդին գոռացել է՝ «մա՛մ», և մորը՝ Արմինեին, մինչ օրս թվում է, որ դա հենց այն պահն է եղել, երբ որդու վրա հարձակվել են:

«Բոռաց՝ մամ, հեռացող ձայնով, խշխշոց լսեցի ու ընդհատվեց խոսակցությունը, երկուսիս խոսքը բերանում մնաց: Ահավոր է, որ երեխեն գոռում ա, կանչում ա քեզ, ու դու չես կարող գնալ օգնության», – վերհիշում է Արմինե Պողոսյանը:

Լևոնի մարմնին՝ ամորձիների, որովայնի, սրունքների շրջանում կապտուկներ, արյունազեղումներ և այլ վնասվածքներ էին հայտնաբերվել: Բայց նախաքննությունը մշակել է մի վարկած՝ «ինքնասպանության դրդելը»: Գործը հարուցված է Քրեական օրենսգրքի հենց այդ հոդվածով՝ 110-րդ, մաս առաջին: Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտ, Երանոս գյուղի բնակիչ Վոլոդյա Հողիկյանին, որը, իբր՝ հայհոյել է Լևոնին, վերջինս էլ վիրավորանքից ինքն իրեն կրակել է: «Չեմ հավատում: Էս հարիֆի վրեն ջարդել են», – համոզված պնդում է կինը: Մայրը զայրույթից չի օգտագործում ինքնասպանություն բառը:

«Մենք պայքարում ենք հանցագործ կառույցի դեմ» Նա այս շաբաթ մյուս մայրերի հետ մեծ հույսով սպասում էր Փաշինյանի հետ հանդիպման արդյունքին: Արդեն հայտնել ենք, որ զինդատախազության կողմից «ինքնասպան» համարվող 10 զինծառայողների ծնողներ հանդիպում էին պահանջել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նոյեմբերի 22-ին հանդիպումը կայացավ:

Ծնողները պահանջել էին վերացնել «ինքնասպանության կեղծ պիտակը» և մահվան դեպքերով արդար դատաքննություն իրականացնել, իսկ Փաշինյանը պատասխանել էր, որ զոհվածների քրեական գործերը հանձնաժողով կստեղծի: Արմինե Պողոսյանը եկել է եզրակացության, որ այդ հանդիպման ժամանակ չեն անդրադարձել գլխավորին՝ ինչո՞ւ բանակում մթնոլորտը չի փոխվում, ինչո՞ւ սպանությունները չեն կանխվում, այլ ավելանում են:

«Մենք պայքարում ենք հանցագործ կառույցի դեմ: Բանակում երեխեքի զանգվածային սպանդ է տեղի ունենում: Դաժանորեն ծեծում են, սպանում են, զինվորներից սուտ ցուցմունք են վերցնում, գրում են «ինքնասպանություն»: Որդուս գործը ՀՔԾ-ում է, ավագ քննիչ Սաշիկ Ավետիսյանի մոտ: Ես նրան վստահում եմ, բայց նրան չեն թողնելու, որ բացահայտի: Հասկանո՞ւմ եք»: Արմինեի որդին սիրով է գնացել բանակ:

Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Հարակից նյութեր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test