Ով է ամենաերիտասարդ պատգամավորի ամուսինը

12:30 Հունվար 11 2019
*
Քաղաքականություն
Ով է ամենաերիտասարդ պատգամավորի ամուսինը

«Իմ քայլը» դաշինքի ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանը ծնվել է 1993թ. մարտի 30-ին Երևանում:

2013թ. ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» ֆակուլտետը։

2014-2015թթ․ սովորել է Եվրոպայի քոլեջում (Լեհաստան)՝ ստանալով մագիստրոսի կոչում՝ եվրոպագիտություն մասնագիտությամբ։

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Սոնա Ղազարյանն ամուսնացել է 2017 թվականի հունիս 3-ին կինոռեժիսոր Դավիթ Բանուչյանի հետ:

«Իմ քայլը» դաշինքի ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանը, որ նախկինում, նաև Երևանի ավագանու անդամ էր, ասաց, որ իր համար մեծ պատասխանատվություն է քաղաքացիների ձայնն ԱԺ ամբիոնից լսելի դարձնելը։

Նորընտիր պատգամավորն ասաց, որ համամիտ չէ այն պնդումներին, թե նոր խորհրդարանը կոճակ սեղմողների հավաքակայան է լինելու, նա օրինակ բերեց Երևանի ավագանին, ասելով, որ այնտեղ կա մեծ բազմակարծություն։

Mediainfo.am

Հարակից նյութեր

Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
00:08 Փետրվար 24 2024
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել … ...
Արդյո՞ք Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ռազմաբազան․
Քաղաքականություն
00:07 Փետրվար 24 2024
Գիտեք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 … ...
Մեր երկրի տարածքում ապօրինի գործողություններ մենք չենք կարող հանդուրժել. ՀՀ վարչապետ
Քաղաքականություն
00:02 Փետրվար 24 2024
«Մի դեպք կա՝ Դմիտրի Սեդրակով անունով մի դեզերտիր դեկտեմբերին ձերբակալվել է: Հայկական իշխանությունները վստահեցնում են, որ տեղյակ չեն: Արդյոք մեզ … ...
Տավուշի նախկին մարզպետը ՀՀ–ին կվերադարձնի 1,5 մլն դոլար
Քաղաքականություն
20:35 Փետրվար 15 2024
Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք Հայաստանի Հանրապետությանը կվճարեն 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Նորություններ
16:44 Մարտ 16 2024
Անվանվել է սրտի համար առողջարար միրգը
Առողջություն
02:20 Մարտ 08 2024
Շվեդիան միացավ ՆԱՏՕ-ին
Աշխարհ
20:27 Մարտ 07 2024
Գայլը՝ Ապարանի փողոցներում
Նորություններ
14:06 Մարտ 02 2024

Test