ARENA-բլից. «Կերթայի, հետը հաց կուտեի». Նարինե Ոսկանյանը՝ Փաշինյանի կողմից ճաշի հրավերի մասին

12:11 Փետրվար 11 2019
*
Arena բլից
ARENA-բլից. «Կերթայի, հետը հաց կուտեի». Նարինե Ոսկանյանը՝ Փաշինյանի կողմից ճաշի հրավերի մասին

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նարինե Ոսկանյանը:

-Եվ այսպես, Նարինե, սկսեցինք,

Ի՞նչ ասենք այն մարդկանց, ովքեր դեռ քյալա չեն կերել:

-Ամոթ իրանց, ուրեմն իրանք էս կյանքը չեն ապրել,, ոնց կարելի է ապրել ու քյալա չուտել)

-Առավոտյան քանի անգամ պետք է զարթուցիչը զնգա, որ Դուք արթնանաք:

-Մի անգամ))

Ո՞ր շարքում էիք բախտ բաժանելուց:

Ամենավերջին՝ էշից հետո էի))

-Եթե տղամարդը թույլ է տալիս, որ Դուք փակեք հաշիվը, նշանակում է…

-Նշանակում է էդ տղամարդը խոտ է:

-Հնդկական սերիալներ նայած կա՞ք:

-Լսած կամ, նայած՝ չկամ: Որ տանեցիրները նայում են, ես տունն եմ լինում, ստիպված լսում եմ)))

Որևէ տեղ, որտեղ Դուք Ձեզ զգում եք, ինչպես ձուկը ջրում:

-Մոսկվան է:

Քանի օր կարելի է ապրել 100 հազար դրամով:

-Եթե հաշվարկով ապրես 2 շաբաթ կձգես, եթե չէ՝ մի շաբաթ:

Քանի՞ մետր եք մոտ խոհանոցային գործերին:

-Շաատ մոտ եմ, սիրում եմ պատրաստել, հյուրասիրել:

-Եթե լինեիք ԱԱԾ աշխատակից, ու՞մ կգնայիք «այցելության»:

-Բռնելու համա՞ր…Սերժին երևի:

-Ձեր մասին ամենամեծ սուտը, որ լսել եք երբևէ:

-Ասում էին, որ ես մեռել եմ)))

Խորհուրդներ տվողի՞թե՞ լսողի դերում եք լինում առավել հաճախ:

-Նայած.. եթե լավ խորհուրդ տվող է, լսել սիրում եմ: Ես խորհուրդ տալ շատ չեմ սիրում ՝ մենակ էն դեպքում, երբ զգում եմ, որ շատ անհրաժեշտ է:

Ռետին տանք Ձեր կյանքի ո՞ր հատվածը ջնջեք:

-Էս վերջին 10 տարին:

-Եթե վարչապետ Փաշինյանը Ձեզ հրավիրեր ճաշի, Դուք…

-Կերթայի, հետը հաց կուտեի)))

-Օղի, գինի, թե կոկտեյլ.. թե էս ցրտին ինչ կոկտեյլ:

Միայն ու միայն օղի:

– Արտահայտություն, որը կուզեիք հանել Ձեր բառապաշարից:

-Հանեմ բառապաշար չի մնա, սաղ քֆուրներս կմնան))

Բանկից վարկով գումար վերցրե՞լ եք:

-Ոչ, երբեք:

-Եվ վերջում՝ ինչի՞ց կարելի է հայտնվել 7-րդ երկնքում:

-Երբ ծնողներդ, ընկերերդ, շրջապատդ  լավ են, առողջ են, կարելի է հայտնվել 7-րդ երկնքում:

ArenaNews.am

Հարակից նյութեր

«Պատկերացնում եմ ինձ հոր կարգավիճակում և չեմ խուսափում». Էդգար Իգիթյան
Arena բլից
17:00 Մարտ 23 2021
ArenaNews.am կայքը շարունակում է բարի ավանդույթներն՝ այս անգամ բլից հարցազրույց անցկացնելով դերասան Էդգար Իգիթյանի հետ: ...
ARENA-բլից.   Աղասն անկեղծանում է` ե՞րբ է պետք տղամարդուն ուս արտասվելու համար, ո՞վ է հումորի պապան և որ՞ն է իր լսած ամենատափակ անկեդոտը (լուսանկարներ)
Arena բլից
11:21 Մարտ 22 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է սթենդ ափեր Աղաս Մանուկյանը: ...
ARENA բլից. Եթե աղջկա սիրտը դրանով պետք է գրավես, ուրեմն այդ աղջիկն առնվազն անխելք է. Սիսիան Սեփանյան (լուսանկարներ)
Arena բլից
12:05 Մարտ 20 2021
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցերն ուղղելով դերասան Սիսիան Սեփանյանին: ...
ARENA- բլից. «Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան
Arena բլից
20:05 Մարտ 19 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: –Նաիրա, սկսեցինք, Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test