Հեքիաթ նոր նախագահի մասին

12:00 Փտր 02 2018
982
Հեքիաթներ
Հեքիաթ նոր նախագահի մասին

Վաղուց, շատ վաղուց, երբ երկինքը հասնում էր երկրին, այդ երկրի և երկրի միջև ապրում էր մեկ մարդ: Նա պարզապես մարդ էր իրեն համար, սակայն մեկ օր նա ձանձրացավ և մեկնեց աշխարհեաշխարհ՝ այլ մարդկանց հանդիպելու: Գնաց, հանդիպեց, սակայն հոգնեց մեկ գեղեցիկ օր և դարձավ նախապատմական երկրի վարչապետ, ընդամենը երեք ամսով։ Ֆիզիկա-մաթեմատիկական անալիզներ էր անում իր փոքրիկ հեռավոր հյուղակում, երբ հոգնած հայտնվեց կառավարության ղեկավարի գահավորակին՝ երեք ամսով։

Թեև գահավորակը նրան հետաքրքրեց, սակայն ֆիզիկոս-մաթեմատիկոս-աստղագետն իր կյանքը, երեքամսյա վարչապետությունից հետո որոշեց անցկացնել եվրոպական երկնքի հյուղակում, այնտեղ հով է՝ ապահով է։

Փիլիսոփան, գիտնականը, դասախոս-երեքամսյա վարչապետը որոշեց լավ զգալ իրեն եվրոպական հյուղակի ձեղնահարկում, բիզնեսներ հիմնեց, դասախոս-պրոֆեսորի կոչում նվաճեց, աստղագետ-հոգաբարձու դարձավ, փորձեց ապրել յոթերորդ երկնքում։

Ասում են, որ նա իր նախորդ երկրից իր հաջորդ երկիր կանաչ սպիտակեղեն էր տանում՝ լվանալու, մաքուր-մաքուր, ո՛չ գույնն էր թափվում, ո՛չ սպիտակեղենն էր վերադարձնում և այսպես երկար ու ձիգ տարիներ։

Իհարկե, շատ քչերը գիտեին, որ նա սև աշխատանքով է լվացքատուն բացել ու աշխատում, բոլորը տեսնում էին նրա երեքամսյա վարչապետությունը, անթիվ- անհամար դեսպանությունների աթոռակալությունները, գիտական տրակտատները, սակայն լվացքատունը՝ մի քանի հոգի։

Ու այս լվացքատան նախկին վարչապետը մեկ օր որոշեց դարձի գալ և փակել լվացքատունը, իսկ հայրենիքում բացել նոր պետություն, որի գլուխը կկանգնի հենց ինքը՝ լվացքատան ղեկավարը․ այդպես էր պատկերացնում իր կյանքը։

Պատմում են, որ նա ուներ երկար ու ձիգ լվացքատան ղեկավարի պրակտիկա, ուներ կանաչ լվացած-մաքուր սպիտակեղեն, ուներ կոչումներ, ուներ, ի վերջո, ընտանիք, որի համար առաջինն էր, միակն էր, անկրկնելին։

Հիմա այս լվացքատան ղեկավարի համար նոր երկիրը թեև փոքր էր, սակայն կարևոր, իհարկե նա որոշել էր այլևս փակել լվացքատունը, սակայն իր փոքրիկ երկրում նախագահության աթոռակը նրան խոստացել էին լվացքատան անցած հիշողությունների, ներկա իրողությունների համար։

Ժամանակ անցավ ու մարգարեները երազ տեսան, որ նորաթուխ նախագահը կարողացել է ստեղծել իր փոքրիկ երկիրը, կարողացել էլ նաև բացել արդեն համընդհանուր լվացքատուն՝ թեև համոզելով, սակայն արդեն ոչ թե կանաչ, այլ պարզապես կեղտոտ սպիտակեղեն էր լվանում։

Աղբյուրը՝ newpress.am

Հարակից նյութեր

Թումանյանի «Բարեկենդան»-ը թարգմանվել է հնդկերեն
Հեքիաթներ
14:38 Հնս 27 2017
522
Թումանյանի «Բարեկենդան»-ը թարգմանվել է հնդկերեն, տպագրության են սպասում մյուս հեքիաթները
Ֆատատո. հեքիաթներ արտադրող հայկական ընկերությունը
Բիզնես
16:30 Օգս 30 2017
1248
Մոտ երկու տարի առաջ հայկական շուկա մուտք գործեց «Ֆատատո» ընկերությունը
Բացահայտում - Ինչու՞ և ինչպե՞ս Թումանյանը շարքից հանեց Փանոս և Հուռի անունները
Հեքիաթներ
20:05 Սեպ 01 2017
2760
Գրված և ոչ մի հեքիաթ չի եղել առանց հաղորդագրության:
Հեքիաթներում հիշատակվող թռչող գորգը ևս մուտք է գործում մեր իրականություն
Հեքիաթներ
22:00 Սեպ 09 2017
1202
Հեքիաթներում հիշատակվող թռչող գորգը ևս մուտք է գործում մեր իրականություն
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`