Հայ գիտնականների հայտնագործությունները ներառվել են РИА Новости-ի՝ աշխարհը ցնցած հայտնագործությունների ցանկում

19:00 Փտր 08 2018
1031
Հայերը
Հայ գիտնականների հայտնագործությունները ներառվել են РИА Новости-ի՝ աշխարհը ցնցած հայտնագործությունների ցանկում

Ռուսաստանում այսօր նշվում է Գիտության օրը. այս կապակցությամբ «РИА Новости» գործակալությունը կազմել է ռուսաստանաբնակ ժամանակակից գիտնականների՝ աշխարհը ցնցած 10 հայտնագործությունների ցուցակը, որում տեղ է գտել երկու հայ գիտնական:

Գործակալության կազմած թոփ տասնյակում ներառվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրի՝ օգանեսոնի հայտնագործությունը հայ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի կողմից, ինչպես նաև՝ Երկիր մոլորակի վերջին մամոնտների վերաբերյալ հայ աշխարհագրագետ Սերգեյ Վարդանյանի հետազոտությունը:

Ժամանակակից ռուսական գիտության ամենանշանակալի ձեռքբերումների ցանկում ներառվել են նաև Անդրեյ Գեյմի և Կոնստանտին Նովոսյոլովի՝ գրաֆենի հետազոտությունը, Գրիգորի Պերելմանի՝ հազարամյակի մաթեմատիկական խնդիրներից մեկի լուծումը և Ժորես Ալֆյորովի՝ կիսահաղորդչային լազերի ստեղծումը:

Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս ու թղթակից անդամ Յուրի Հովհաննիսյանը 1956 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկայի ինստիտուտը: 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ: 1969-1970 թթ. նա եղել է Փարիզի համալսարանի պրոֆեսոր, հանդիսանում է Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի և Մեսինայի համալսարանների պատվավոր դոկտոր։

Աշխարհագրական գիտությունների թեկնածու Սերգեյ Վարդանյանը 1993 թվականին Վրանգելի կղզում առաջին անգամ հայտնաբերել է գաճաճ մամոնտի մնացորդները: Երկիր մոլորակի վերջին մամոնտների մասին Վարդանյանի ու նրա գործընկերների հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում, և նրա հայտնագործության մասին իմացել է ամբողջ աշխարհը:

Աղբյուրը՝ tert.am 

Հարակից նյութեր

 2400 մասնակցի մեջ հայերը արձանագրել են փայլուն արդյունք.
Հայերը
12:53 Հնս 09 2017
463
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
12 ճշմարտություն հայերի մասին,  որը մոռացել է մարդկությունը
Հայերը
10:18 Հնս 21 2017
5547
12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը. Բոգդան Գեմբարսկի
Հայերի ստեղծած հավելվածը արժանացել է գլխավոր մրցանակին
Գիտություն/Տեխնիկա
12:17 Հլս 12 2017
643
Հայերի ստեղծած՝ ծրագրավորման լեզուներ սովորեցնող հավելվածը Facebook-ի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին
Մեծ էզոթերիկ Գյուրջիևը հայոց լեզվի և ռուսերենի մասին
Հայերը
15:34 Հլս 18 2017
14220
Հայերենը գերադասում էի իմ իմացած բոլոր լեզուներից, նույնիսկ իմ մայրենի լեզվից:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`