Ամենաթանկարժեք Aston Martin-ն աճուրդի է հանվել 15 մլն ֆունտ ստեռլինգով

22:00 Փտր 12 2018
1063
Բիզնես
Ամենաթանկարժեք Aston Martin-ն աճուրդի է հանվել 15 մլն ֆունտ ստեռլինգով

Բրիտանական Bonhams աճուրդի տունը վաճառքի է հանել 1961 թվականի արտադրության Aston Martin DB4GT Zagato 2 VEV լեգենդար մոդելը:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, մեքենայի կողմնորոշիչ գինը 15 մլն ֆունտ ստեռլինգ է: Ներկա պահին այն ամենաթանկարժեք բրիտանական մեքենան է Եվրոպայում: Ողջ աշխարհում տվյալ մոդելից ընդամենը 19 օրինակ կա:
Ավտոմեքենան 1961-62 թթ. մասնակցել է միջազգային ավտոմրցարշավներին: Բրիտանական մոդելը մրցել է Ferrari 250 GT SWB և Ferrari 250 GTO Berlinetta մակնիշի մեքենաների հետ: Ժամանակին մեքենան վարել է «Ֆորմուլա 1»-ի երկակի չեմպիոն Ջիմ Քլարքը:
Շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 3.7 լիտր, իսկ հզորությունը՝ 314 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 6.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 247 կմ/ժամ:
Նախատեսվում է, որ մեքենան աճուրդով կվաճառվի 2018-ի հուլիսի 13-ին:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

McDonald’s-ը կզարդարի Երևանի գլխավոր հրապարակի մերձակայքը.
Բիզնես
13:52 Հնս 09 2017
366
McDonald’s արագ սննդի ցանցի՝ Հայաստանում առաջին ռեստորանը կզարդարի Երևանում Հանրապետության հրապարակի մերձակայքը՝ վստահ է նախագծի նախաձեռնող, վրացի ձեռնարկատեր Թեմուր Չկոնիան։
Iberian-ն աշխարհի ամենաճշտապահ ավիաընկերություն է ճանաչվել
Բիզնես
18:05 Հնս 09 2017
257
Ամերիկյան Flightstats ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում աշխարհի գրեթե բոլոր օդանավակայանների ժամատախտակներն առցանց ռեժիմով ներկայացնելու ոլորտում, հրապարակել է աշխարհի ամենաճշտապահ օդանավակայանների ցանկը:
Հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը Երևանում սեմինար անցկացրեց
Բիզնես
13:35 Հնս 13 2017
263
Ռուս հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը հունիսի 10-ին Երևանում «ББДДЧ-պարզ մարքեթինգ մեծ արդյունքների համար» թեմայով սեմինար անցկացրեց:
Լավագույն սմարթֆոնը՝ ըստ փորձագետների
Բիզնես
13:37 Հնս 15 2017
288
Հարավկորեական Samsung Galaxy S8 սմարթֆոնը լավագույնն է ճանաչվել Consumer Reports ամերիկյան հեղինակավոր ռեսուրսի կողմից: Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ նկատի է առնվում ինչպես Samsung Galaxy S8 կրտսեր, այնպես էլ՝ Galaxy S8 Plus ավագ տարբերակը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`