Թուրքիայում 29-ամյա կարսեցին պնդում է, որ Քիմ Քարդաշյանի ազգականն է (լուսանկար)

13:15 Փտր 12 2018
1126
Հայերը
Թուրքիայում 29-ամյա կարսեցին պնդում է, որ Քիմ Քարդաշյանի ազգականն է (լուսանկար)

Ժամանակակից Թուրքիայի Կարսի նահանգի Քարաքալե գյուղի 29-ամյա բնակիչ Մուամմեր Չոփուրը վստահ է, որ ազգակցական կապ ունի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:

Նշենք, որ ամերիկահայ աստղը պարբերաբար հարցազրույցների ժամանակ նշել է Կարսից ու Էրզրումից իր արմատների մասին:

Չոփուրը պնդել է, որ Քարդաշյանների նախատատն ու իր նախատատը հարազատ քույրեր են եղել:

75 տուն և 500 հոգանոց բնակչություն ունեցող Կարսի Քարաքալե գյուղի գյուղապետը, որը նույնպես Չոփուրի ազգականն է, լրագրողների հարցուփորձի ժամանակ շտապել է հերքել տեղեկությունն ու նշել, որ հայ Քարդաշյանների հետ իրենք որևէ կապ չունեն:

Թուրքական պարբերականը նկատում է, որ նույն գյուղապետը դեռ 2011 թվականին, խոսելով Քիմ Քարդաշյանի մասին, ասել էր. «Այսպիսի հայտնի աստղի պապերի՝ մեր համագյուղացին լինելն իսկապես շատ հպարտացնող է:

Իրոք, մեր աղջիկների նման գեղեցիկ աղջիկ է: Թող գա, իր պապի գյուղերը տեսնի և մեր հյուրը լինի: Մենք՝ թուրքերս, միշտ էլ հյուրասեր ենք եղել, թող գա և տեսնի մեր հյուրընկալությունը»:

Աղբյուրը՝ tert.am 

Հարակից նյութեր

 2400 մասնակցի մեջ հայերը արձանագրել են փայլուն արդյունք.
Հայերը
12:53 Հնս 09 2017
463
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
12 ճշմարտություն հայերի մասին,  որը մոռացել է մարդկությունը
Հայերը
10:18 Հնս 21 2017
5547
12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը. Բոգդան Գեմբարսկի
Հայերի ստեղծած հավելվածը արժանացել է գլխավոր մրցանակին
Գիտություն/Տեխնիկա
12:17 Հլս 12 2017
643
Հայերի ստեղծած՝ ծրագրավորման լեզուներ սովորեցնող հավելվածը Facebook-ի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին
Մեծ էզոթերիկ Գյուրջիևը հայոց լեզվի և ռուսերենի մասին
Հայերը
15:34 Հլս 18 2017
14220
Հայերենը գերադասում էի իմ իմացած բոլոր լեզուներից, նույնիսկ իմ մայրենի լեզվից:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`