Arena-բլից. «Իմ մասին ամենամեծ սուտը՝ ամուսինս ինձ լքել է ու փախել արտասահման, ես էլ միայնակ պահում եմ մեր դստերը» . Գոհար Հայրապետյան

15:41 Փտր 12 2018
4018
Arena բլից
Arena-բլից. «Իմ մասին ամենամեծ սուտը՝ ամուսինս ինձ լքել է ու փախել արտասահման, ես էլ միայնակ պահում եմ մեր դստերը» . Գոհար Հայրապետյան

ArenaNews.am կայքը, շարունակելով բլից հարցազրույցների շարքն, այս անգամ հարցերն ուղղել է հայկական հեռուստաեթերի ամենականացի հաղորդավարուհիներից մեկին՝ Գոհար Հայրապետյանին:

Հիշեցնենք, որ հաղորդավուհին այժմ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում վարում է «Կին|Յան» հաղորդումը: 

-Եվ այսպես, Գոհար, սկսեցինք,

Ի՞նչ կարելի է սպասել բարկացած կնոջից:

-Ինչ ասես: Բարկացած ու հատկապես վիրավորված կինը բնության տարերքի է նման: Եվ առհասարակ կանայք ավելի դաժան են, քան Դարվինի օրենքը:

-Ո՞ր բառի սխալ արտասանությունն է Ձեզ հունից հանում:

-Ծնուդտ շնորհավորը:

-Ձեր մասին ամենամեծ սուտը:

-Որ ամուսինս ինձ լքել է ու փախել արտասահման, ու ես միայնակ պահում եմ մեր դստերը:  

-Անմարդաբնակ կղզի գնալուց ում կամ էլ ինչ վերցնենք, եթե արդեն իսկ մեզ ուղեկցում է մեր տղարմարդը, վերցրել ենք կողմետիկա ու գրքեր:

-Բջջային հեռախոս, որովհետև տղամարդիկ հեռանալու վատ սովորություն ունեն, իսկ կոսմետիկան ու գրքերը՝ վերջանալու և ընթերցվելու: Իսկ հեռախոսով այսօր ցանկացած խնդիր կարելի է լուծել:

-Քանի՞ օր/ժամ/շաբաթ կարելի է սպասեցնել տղամարդուն:

-Նայած թե ինչի համար: Թատրոն գնալու համար, օրինակ, 15 րոպե: Սիրտդ նվիրելու համար, ցանկալի է ավելի երկար սպասեցնել, որ վստահ լինես, ապահով ձեռքերի ես հանձնել:

Ասում եք՝ «Ինչ ուզում ես արա երեխուդ համարուզում ես բռիդ մեջ ձվածեղ արաարմունկիդ վրա քյուֆթամիևնուն է վերջում հոգեբանի «կուշետկին» պառկած քեզնից բողոքելու է»։  Սա բոլո՞ր երեխաների դեպքում է գործում:

-Հիմնականում՝ այո: Բայց իսկական մայրական սերն այնքան մեծ է, այնքան անշահախնդիր, որ դա նշանակություն չունի: Մայրը միևնույն է սիրում է:

-Ծերանալուց ու, ինչպես մի անգամ ասել եք, մարդկային ավերակներից բացի էլ ինչի՞ց եք վախենում:

-Ինձնից:

-«Կին|Յան» հաղորդման ո՞ր եթերն է եղել ամենատպավորիչը:

-Հայու գենի մասին առաջին Կին/Յանը:

-Ձեզ քննադատողներն առնվազն..

-Նորմալ մարդիկ են: Ես ոսկի չեմ, որ բոլորն ինձ սիրեն:

րտահայտություն, որն ամենից տեղինն է հայ քաղաքական դաշտը նկարագրելու համար:

-Երբ ցինիզմը դառնում է քաղաքական կատեգորիա:

-Ի՞նչ եք կարդում հիմա:

Վահան Զանոյան «Հեռու մի տեղ»:

-Եթե Գոհար Հայրապետյանը երկարացնի իր վարսերը, կնշանակի…

-որ, վերջապես իր ընկեր ոճաբանները համաձայնել են փոխել իր ոճը:

-Տանից քանի՞ մետր կկարողանաք հեռանալ, եթե գողանանք Ձեր մեծ ու աչքի ընկնող զարդերը:

-Զարդերը կոմպենսացնում են իմ կարճ սանրվածքը: Քանի որ ես զրկված եմ օրը մի սանրվածք անելու հնարավորությունից: Ես իսկապես հավատարիմ, անկեղծ ու փոխադարձ սիրով սիրում եմ իմ զարդերը, որոնք գնում եմ աշխարհի ամենատարբեր անկյուններից՝ Սահարայի անապատի բեդվիններից սկսած ու եվրոպական մայրաքաղաքների բուտիկներով վերջացրած:

-Ձեր մուսան…

«Մարգարիտա» կոկտեյլը:

՞նչ կարելի է անել դավաճանող տղամարդու հետ, եթե պատշգամբից ցած նետելու տարբերակն արդեն չի աշխատում:

-Վերելակով ներքև իջացնել ու քաղաքակիրթ բարի ճանապարհ մաղթել:

-Ի՞նչ է լինում Գոհար Հայրապետյանի «Դե կտեսնենք» արտահայտությունից հետո:

-Տեսնողը տեսնում է:

-Ու՞ր կարելի է գնալ առանց շպարի, բացի գեղցկության սրահից ու քնելուց:

-Ամենուր:

 

-Ո՞ր որակներն ունեցող տղամարդկանց կարելի է մերժել՝ առանց խղճի խայթի:

-Հումորի իսպառ բացակայություն ունեցող տղամարդուն:

-Ի՞նչ են փնտրում կանայք այս կյանքում, եթե եղունգների իրենց նախընտրած գույնի լաքն արդեն իրենց ձեռքում է:

-Երբեմն կանայք իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում:

AreanaNews.am

Հարակից նյութեր

ARENA բլից. Անահիտ Կիրակոսյանը Պուտինին խորհուրդ կտար ամուսնանալ
Arena բլից
20:30 Սեպ 26 2017
7292
Հնարավորություն՝ առավել լավ ճանաչելու Ձեր կողմից սիրված արվեստագետին:
ARENA բլից. Դավիթ Աղաջանյանը վաստակավորի կոչման փոխարեն նախընտրում է հաշվի վրա գումար ավելացնեն
Arena բլից
14:15 Սեպ 29 2017
6866
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքը:
ARENA բլից. «Ինձ չսիրողներն առնվազն 10 հոգի են». Գագիկ Սուրենյան
Arena բլից
16:15 Հոկ 09 2017
4497
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքը:
ARENA բլից. «Ուզում եմ հարսանիքիս Տիգրան Համասյանը նվագի». Մարիամ Ադամյան
Arena բլից
17:44 Հոկ 13 2017
7750
Ինձ չսիրողներն առնվազն 10 հոգի են - Բլից հարցազրույց Գագիկ Սուրենյանի հետ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լավ լուր՝ գազի և լույսի գներից
Հասարակություն
13:30 Մայ 24 2018
14509
Շարմազանովի դստեր մյուս նամակը
Հասարակություն
12:16 Մայ 03 2018
35743
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`