6 մլն դոլար. Jacob & Co.-ն ներկայացրել է 276 հատ դեղին ադամանդով զարդարված ժամացույց

22:00 Փտր 13 2018
918
Ժամանց
6 մլն դոլար. Jacob & Co.-ն ներկայացրել է 276 հատ դեղին ադամանդով զարդարված ժամացույց

Հանրահայտ Jacob & Co. ժամագործական ընկերությունը ստեղծել է 6 մլն դոլար արժողությամբ բացառիկ ժամացույց, որը զարդարված է հատընտիր դեղին ադամանդներով:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ուշագրավ նմուշը ստացել է իրեն սազական Millionnaire անվանումը:
Ընդհանուր առմամբ, ժամացույցի վրա կա ընդհանուր 127.45 կարատ քաշով դեղին ադամանդ:

Հայտնի է, որ Jacob & Co. ընկերությունը 18 կարատանոց ոսկուց պատրաստված ժամացույցի համար անհրաժեշտ 276 հատ դեղին ադամանդները գտնելու վրա 2 տարի է ծախսել:
«Նա, ով կգնի Millionnaire-ը, կլինի այնպիսի մեկը, ով կարող է իրեն թույլ տալ ձեռք բերել ցանկացած տեսակի զարդ կամ ժամացույց, սակայն ուզում է իրապես բացառիկ ու անգին նմուշի տեր դառնալ: Սա այնպիսի ժամացույց չէ, որը կարելի է ամեն օր կրել: Դրա գնորդը, հավանաբար, կլինի հավաքորդ»,-նշել է ընկերության ղեկավար Ջեյքոբ Արաբոն:

 Աղբյուրը՝ tert.am
 

 

 

Հարակից նյութեր

Խուլ ամերիկուհին մասնակցել է America՚s Got Talent մրցույթին
Ժամանց
14:05 Հնս 09 2017
2227
ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակչուհին, որը 11 տարի առաջ կորցրել է լսողությունը, անցել է America՚s Got Talent հեռուստաշոուի փուլը:
Ջոնի Դեփն այսօր դարձավ 54 տարեկան
Ժամանց
14:48 Հնս 09 2017
836
1963 թվականի հունիսի 9-ին է ծնվել ամերիկացի ժամանակակից հայտնի դերասան Ջոնի Դեփը:
10 պարագաներ, որոնք անհրաժեշտ են բոլոր ծնողներին
Ժամանց
17:40 Հնս 12 2017
1497
Որպեսզի երեխաներին դաստիարակելու գործընթացն ավելի թեթև և հաճելի լինի, իսկ ծնողները մի փոքր ժամանակ էլ կարողանան իրենց հատկացնել, դիզայներները նոր հայտնագործություններ են կատարել, որոնք պարզապես կհիացնեն բոլոր ծնողներին:
Ինչ է նվիրել Forbes-ի տնօրենը Քիմ Քարդաշյանին
Ժամանց
11:10 Հնս 14 2017
1691
Օրերս հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել էր շոու-բիզնեսի և սպորտի ոլորտի՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լավ լուր՝ գազի և լույսի գներից
Հասարակություն
13:30 Մայ 24 2018
14509
Շարմազանովի դստեր մյուս նամակը
Հասարակություն
12:16 Մայ 03 2018
35743
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`