Հայաստանցիները կարագի վրա 6 անգամ ավելի քիչ են ծախսում, քան ծխախոտի. Մեսրոպ Առաքելյան

18:00 Փտր 13 2018
931
Տնտեսություն
Հայաստանցիները կարագի վրա 6 անգամ ավելի քիչ են ծախսում, քան ծխախոտի. Մեսրոպ Առաքելյան

«Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը անդրադարձել է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, որոնցից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի բնակչությունը ծխախոտ գնելու համար այնքան գումար է հատկացնում, ինչքան հացին, մոտ վեց անգամ ավելի, քան կարագին, շատ ավելի քիչ է հատկացնում կաթնամթերքին։

-Պարո՛ն Առաքելյան, ֆեյսբուքյան գրառում եք  արել՝ հայ ժողովրդի տարեկան ծախսերի վերաբերյալ, նշելով, որ միս գնելու համար տարեկան ծախսվում է 600 մլն դոլար, հացի համար՝ 300 մլն դոլար, ծխախոտի՝ 300 մլն դոլար, ալկոհոլի՝ 250 մլն դոլար: Այս թվային տվյալները ինչի՞ մասին են վկայում:

-Քաղաքացիների կողմից ձեռք բերվող առաջնային ապրանքների տեսանկյունից հետաքրքիր է, որ այս ծախսերի կառուցվածքում սննդամթերքի մեջ մեծ մաս է կազմում միսը, և հետո, եթե նայում ենք մյուս ապրանքների, մասնավորապես, կաթնամթերք  և այլն, ավելի քիչ են, քան նույնիսկ ծխախոտը: Այսինքն՝ ծխախոտի վրա քաղաքացիները ծախսում են այնքան, ինչքան  հացի և շատ ավելին, քան այլ ապրանքների վրա: Այսինքն՝ բավականին անառողջ ապրելակերպով է ապրում հայ ժողովուրդը։

-Հայաստանցու սննդակարգում փաստորեն, գերակշռողը միսն է, հացը, հացամթերքը՝ հաշվի առնելով, որ սրանք ամենամեծ ծախսերն են, ի՞նչ հետևություն կարելի է անել։

-Հացի ծախսերի այս ցուցանիշը կարող է վկայել բնակչության աղքատության մասին: Այսինքն՝ քաղաքացիների զգալի մասը փորձում է իր սննդի հարցը լուծել շատ ավելի էժան՝  հաց ուտելու ճանապարհով: Մսի գնումը, կարծում եմ, ավանդական է, և նաև սննդի տեսանկյունից հայ ժողովրդի կարևոր առանձնահատկություններից  է:

Հատկանշական է, որ վերջին ամիսներին ամենաքննարկվող թեմաներից կարագի թանկացման դեպքում տեսնում ենք, որ դրա սպառումը տարեկան չի գերազանցում 50 միլիոն դոլարը: Այսինքն՝ Հայաստանում մարդիկ կարագ գնում են 10 անգամ պակաս, քան միս, և  5 անգամ ավելի քիչ, քան ալկոհոլ: Հետևաբար, դրանով է պայմանավորված դժգոհությունների բավականին փոքր ծավալը: Այսինքն՝ իրականում  ամենօրյա օգտագործման ապրանքներից  կարագի զգալի թանկացում կա, բայց  այս ապրանքին ուղղված ծախսերն ավելի քիչ են:

- Փաստորեն, Հակոբ Հակոբյանը ճիշտ էր, այլ բան, որ սա չէր կարող ասել որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ:

-Այո, եթե դիտարկում ենք մնացած ծախսերը. կարագ,կաթնամթերք:

-Իսկ կա՞ն ցուցանիշներ, թե ինչ սննդամթերք պետք է ներառված լինի տվյալ երկրի բնակչի սննդակարգում՝ դատելու տվյալ երկրի բարեկեցության մակարդակը: Եվ Հայաստանում այս առումով ի՞նչ պատկեր է:

- Մանրամասն տվյալների չեմ տիրապետում, սակայն Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված առաջին 25 հարցվող ապրանքների թվում միրգն ու բանջարեղենը բացակայում էին։ Այնտեղ, հիմնականում, նշածս ապրանքներն էին՝ միս, հաց և այլն, ըստ որում՝ ալկոհոլը ես տեսակավորել եմ՝ գինի, կոնյակ, գարեջուր և օղի, որոնք այդ 25 ապրանքների առաջին հորիզոնականներում տեղ զբաղեցնող ապրանքներն են: Նաև  վառելիքը՝ բենզին, դիզել, սակայն սննդի վրա ծախսվող առաջին ապրանքատեսակների ցանկում միրգն ու բանջարեղենը բացակայում են: Այնտեղ նշածիցս բացի կար կաթնամթերք, բրինձ:

-Իսկ ձվի օգտագործո՞ւմը: Շատ փորձագետներ ասում  են, որ Հայաստանում ձուն որպես սպիտակուցային սննդատեսակ սկսել է փոխարինել մսին, թռչնամսին:

-Համաձայն եմ, այո, ձվի տարեկան սպառումը նույնպես գերազանցում է 50 միլիոն դոլարը, ինչ 1 ձվի արժեքի բավականին ցածր լինելու պարագայում բավականին մեծ թիվ է: Այսինքն՝ ձվի տարեկան սպառումը մոտավորապես 400 միլիոն հատ է. ամեն մի բնակչին ընկնող թիվը կազմում է տարեկան մոտ 100 ձվից ավելի:

-Կա կարծիք, որ այն երկիրը, որտեղ բնակչության եկամուտների 25 տոկոսն ուղղվում է սննդի ու կոմունալ ծախսերին, ապա այդ դրանք համարվում են ռիսկային՝ բնակչության սոցիալական պաշտպանվածության տեսակետից: Դուք ունե՞ք տվյալներ, թե միջին վիճակագրական հայաստանցու ընտանիքում եկամուտների քանի՞ տոկոսն է ծախսվում  միայն սննդի վրա:

- Եթե երկրի  ընդհանուր եկամուտներն ու ծախսերը դիտարկենք, ցուցանիշը մի փոքր կտարբերվի, քանի որ Հայաստանում կա բավականի մեծ կենտրոնացում: Այսինքն՝վստահ եմ, բնակչության կեսից ավելին իր եկամուտների զգալի մասն ուղղում է միայն  սննդին: Եվ դրանով է պայմանավորված աղքատության բավականին բարձր ցուցանիշը. բնակչության 30 տոկոսի եկամուտները չեն բավարարում սննդի ձեռքբերմանը, սակայն հաշվի առնելով,  որ կա եկամտի գերկենտրոնացում, այսինքն, բնակչության շատ փոքր հատվածը ստանում է բավականին մեծ եկամուտներ և եթե դրանք հաշվարկից հանենք, այո, բնակչության զգալի մասն իր ծախսերն առաջին հերթին ուղղում է դեպի սնունդ և նաև պարտադիր վճարներ՝ կոմունալ, էլէներգիա, գազամատակարարում և վառելիք:

-Հաշվի առնելով  Ձեր նշած  ցուցանիշները՝  կառավարության վերջերս որդեգրած այս հակածխախոտային  քաղաքականությունը պաշտպանո՞ւմ եք:

-Ինքս չեմ ծխում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ ծխելու տարածվածությունը Հայաստանում բավականին  մեծ է, և սահմանափակումների անհրաժեշտություն կա: Եվ ներկայացված նախագծում սահմանված պատժամիջոցների չափը, թվում է, որ բավականին բարձր է և կարծում եմ՝  հետագա քննարկումներին որոշակի փոփոխությունների կենթարկվի, բայց այն քաղաքականությունը, որ որոշակի սահմանափակումներ պետք է կիրառել, իհարկե, կողմ եմ:

-Մյուս կողմից, ըստ մամուլի տեղեկությունների՝ Հանրապետական կուսակցությունում և անգամ՝ կառավարությունում բոլորը չէ, որ միանշանակ պաշտպանում են այս օրինագիծը՝ զուտ ֆինանսական, հարկային մուտքագրումների և զբոսաշրջության տեսանկյունից: Այսինքն՝ նշվում է, որ Հայաստանը չունի այն հնարավորությունները, ինչ, օրինակ, զարգացած պետությունները, որպեսզի իրեն նման շռայլություն թույլ տան և արգելի հասարակական, ժամանցի վայրերում ծխախոտային արտադրանքի օգտագործմանը, քանի որ դա  բերելու է  ժամանցի կենտրոններ ու սրճարաններ հաճախելիության նվազման և ինչու ոչ՝  զբոսաշրջության կրճատմանը: Որպես տնտեսագետ այս առումով ի՞նչ կարծիքի եք:

-Չեմ կարծում, որ զբոսաշրջության աճի կամ նվազման գործոններից կարևորագույնը ծխախոտային սահմանափակումներն են կամ այն ազատությունները, որ ներկայումս կան Հայաստանում: Այսինքն` չեմ կարծում, որ  այս ազատությունների հաշվին է մեր երկրում զբոսաշրջության աճ է տեղի ունեցել: Համոզված եմ, որ այն երկրներից, որտեղից մենք զբոսաշրջության հոսք ենք ունենում, կամ բնական է, որ այդ զբոսաշրջիկները Հայաստանից բացի այլ երկրների նույնպես այցելում են, այնտեղ կան որոշակի սահմանափակումներ: Այնպես որ, չեմ կարծում, որ այդ առումով լուրջ խնդիր կառաջանա, ամեն դեպքում, այդ օրինագիծը լրամշակման և փոփոխությունների անհրաժեշտություն ունի: Հիմնական մտահոգող մասը կապված էր տուգանքների անհամաչափության հետ, քանի որ համեմատության մեջ ստացվում է, որ եվրոպական երկրներում նման տուգանքներն ավելի ցածր են: Բայց, կրկնում եմ, ըստ իս՝ սա չնչին անդրադարձ կարող է ունենալ զբոսաշրջության վրա:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

«Տավուշ տեքստիլ»-ը ընդլայնում է  արտադրության ծավալները
Տնտեսություն
18:15 Հնս 08 2017
942
Տավուշի սահմանամերձ համայնքներում շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերությունն ընդլայնում է արտադրության ծավալները և արտադրամասերը:
Ֆիրդուսի առևտրականների համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ
Տնտեսություն
17:18 Հնս 09 2017
1011
Ֆիրդուսի փողոցի շուկայի տարածքում գործող առևտրականներին նոր շուկաներ տեղափոխելու հարցն ընթացքի մեջ է, բանակցություններ են տարվում:
Հարկաբյուջետային կոնսոլիդացիա, ծախսերի կրճատում․
Տնտեսություն
10:21 Հնս 12 2017
921
Վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը Դիլիջանում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի ու Նիդեռլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման ժամանակ հայտարարել է, թե վերջին տարիներին Հայաստանում պետական պարտքի մակարդակի էական աճ է գրանցվել:
ՀԱԷԿ-ի ծրագիրը ՀՀ-ՌԴ համագործակցության կարևոր ծրագրերից է
Տնտեսություն
12:23 Հնս 13 2017
678
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լավ լուր՝ գազի և լույսի գներից
Հասարակություն
13:30 Մայ 24 2018
14509
Շարմազանովի դստեր մյուս նամակը
Հասարակություն
12:16 Մայ 03 2018
35743
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`