Եվրոպայում այլևս բանկային գաղտնիք չկա. եվրահանձնակատար

21:00 Փտր 13 2018
1134
Բիզնես
Եվրոպայում այլևս բանկային գաղտնիք չկա. եվրահանձնակատար

Եվրոպայում այլևս չկա բանկային գաղտնիք, ցանկացած բացված հաշվի մասին, օրինակ՝ Շվեյցարիայի բանկերից մեկում, անմիջապես հայտնի է դառնում հարկային մարմիններին: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պյեր Մոսկովիսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եվրոպայում վերացվել է բանկային գաղտնիքը: Եթե մեկը հաշիվ ունի Շվեյցարիայում, տեղի է ունենում տեղեկատվության ավտոմատ փոխանակում, այսինքն՝ մենք այդ մասին անմիջապես տեղեկանում ենք»,- հայտարարել է եվրահանձնակատարը՝ ելույթ ունենալով France2 ալիքով:

Նա նաև հիշեցրել է, որ տեղեկատվության փոխանակման մասին պայմանավորվածություններ են ստորագրվել բացի Շվեյցարիայից նաև Լիխտենշտեյնի, Սան Մարինոյի, Անդորրայի և Մոնակոյի հետ:

Ավելի վաղ Եվրամիության երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել ԵՄ հարկատուների եկամուտների ցանկի ընդլայնման մասին որոշումը, որոնցով միության անդամ երկրների հարկային մարմինները պետք է սկսեն փոխանակվել տեղեկատվությամբ 2017 թվականի երկրորդ կեսից:

Հարկային ծառայությունների կողմից տեղեկատվության ավտոմատ փոխանակման տակ են հայտնվել տոկոսները, դիվիդենտները, ֆինանսական ակտիվների վաճառքից ստացված եկամուտը, ինչպես նաև հաշիվների մնացորդի մասին տեղեկությունները:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

McDonald’s-ը կզարդարի Երևանի գլխավոր հրապարակի մերձակայքը.
Բիզնես
13:52 Հնս 09 2017
1382
McDonald’s արագ սննդի ցանցի՝ Հայաստանում առաջին ռեստորանը կզարդարի Երևանում Հանրապետության հրապարակի մերձակայքը՝ վստահ է նախագծի նախաձեռնող, վրացի ձեռնարկատեր Թեմուր Չկոնիան։
Iberian-ն աշխարհի ամենաճշտապահ ավիաընկերություն է ճանաչվել
Բիզնես
18:05 Հնս 09 2017
843
Ամերիկյան Flightstats ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում աշխարհի գրեթե բոլոր օդանավակայանների ժամատախտակներն առցանց ռեժիմով ներկայացնելու ոլորտում, հրապարակել է աշխարհի ամենաճշտապահ օդանավակայանների ցանկը:
Հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը Երևանում սեմինար անցկացրեց
Բիզնես
13:35 Հնս 13 2017
819
Ռուս հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը հունիսի 10-ին Երևանում «ББДДЧ-պարզ մարքեթինգ մեծ արդյունքների համար» թեմայով սեմինար անցկացրեց:
Լավագույն սմարթֆոնը՝ ըստ փորձագետների
Բիզնես
13:37 Հնս 15 2017
884
Հարավկորեական Samsung Galaxy S8 սմարթֆոնը լավագույնն է ճանաչվել Consumer Reports ամերիկյան հեղինակավոր ռեսուրսի կողմից: Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ նկատի է առնվում ինչպես Samsung Galaxy S8 կրտսեր, այնպես էլ՝ Galaxy S8 Plus ավագ տարբերակը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լավ լուր՝ գազի և լույսի գներից
Հասարակություն
13:30 Մայ 24 2018
14508
Շարմազանովի դստեր մյուս նամակը
Հասարակություն
12:16 Մայ 03 2018
35743
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`