Դուբայում 6 երկրի մասնակցությամբ Երջանկության գլոբալ կոալիցիա է ստեղծվել

21:20 Փտր 13 2018
835
Աշխարհ
Դուբայում 6 երկրի մասնակցությամբ Երջանկության գլոբալ կոալիցիա է ստեղծվել

Դուբայում անցկացվող 6-րդ համաշխարհային կառավարական համաժողովի շրջանակում հայտարարվել է Երջանկության գլոբալ կոալիցիայի ստեղծման մասին: 
Ինչպես նշում է vesti.ru-ն, դրանում ներառվել է 6 երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը, Մեքսիկան, Պորտուգալիան, Կոստա Ռիկան և Սլովենիան:
Երջանկության գլոբալ կոալիցիայի ստորագրման արարողության ժամանակ անձամբ ներկա է եղել ԱՄԷ-ի վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել անդամ 6 երկրի նախարարները:
Ալ Մաքթումն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհը կոալիցիայի այնպիսի նոր ձևաչափերի կարիք ունի, որոնք կաշխատեն հանուն ազգերի երջանկության ու բարեկեցության:
«Ժամանակն է համախմբել աշխարհի երկրների կառավարությունների ջանքերը՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու ու նրանց երջանկացնելու համար՝ նոր մոտեցումների ու մեխանիզմների ձևավորման նպատակով»,-ասել է Ալ Մաքթումը:

Հատկանշական է, որ ԱՄԷ-ի իշխանություններին հաջողվել է ճիշտ քաղաքականության արդյունքում հասնել բնակիչների համար կյանքի բարձր որակի: Նրանք հետևողականորեն ժամանակակից տեխնոլոգիաները ներդնում են կյանքի տարբեր ոլորտներում: ԱՄԷ-ում «երջանկություն» բառը դարձել է պետական մարմինների աշխատանքի կարևորագույն նպատակներից ու չափորոշիչներից մեկը:
Երկրի իշխանությունները համոզված են, որ Էմիրությունների բնակիչները պետք է բարեկեցիկ ու հարմարավետ ապրեն, օգտվեն տեխնիկական առաջընթացի նվաճումներից ու սեփական ներդրումն ունենան ոչ միայն իրենց երկրի կամ արաբական տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի բարեկեցիկ ու երջանիկ ապագայի ստեղծման գործում:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Ինչպես է ձևափոխվել դպրոցական համազգեստը 18-րդ դարից մինչ օրս
Աշխարհ
20:30 Սեպ 01 2017
1443
Դպրոցական համազգեստի էվոլյուցիան
Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել բջջային հեռախոսը տարիների ընթացքում
Աշխարհ
16:38 Սեպ 03 2017
1574
Բջջային հեռախոսների էվոլյուցիան
Ինչպես է փոխվում ժամանակակից մարդը (լուսանկարներ)
Աշխարհ
19:30 Սեպ 05 2017
1521
Ինչպես է փոխվում ժամանակակից մարդը
Coca Cola-ի այդքան սիրելի գովազդների էվոլյուցիան՝ մեկ հոլովակում (տեսանյութ)
Աշխարհ
23:00 Սեպ 07 2017
1916
Coca Cola-ի այդքան սիրելի գովազդների էվոլյուցիան՝ մեկ հոլովակում
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լավ լուր՝ գազի և լույսի գներից
Հասարակություն
13:30 Մայ 24 2018
14509
Շարմազանովի դստեր մյուս նամակը
Հասարակություն
12:16 Մայ 03 2018
35743
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`