«Ճիշտ պահն էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու համար». Մխիթարյան

20:20 Փտր 13 2018
984
Սպորտ
«Ճիշտ պահն էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու համար». Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու մանրամասներից:

«Երբեմն նոր թարմություն է պետք: Լավագույն պահն էր ինձ համար, քանի որ որոշ հանգամանքներ չէին աշխատում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: 29 տարեկան եմ և ուզում եմ ավելի շատ խաղալ, տարիներ անց կավարտեմ կարիերաս: Ճիշտ պահն էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու համար: Կարողացել եմ շատ բան սովորել իմ նախորդ մարզիչներից` Կլոպից և Մոուրինյոյից: Բայց ուզում եմ շատ բան սովորել նաև Արսեն Վենգերից»,- Մխիթարյանի խոսքը մեջ է բերում «ESPN Brasil»-ը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

Աղբյուրը՝ 168.am

Հարակից նյութեր

 Միհրանը  կապ չունի տեղի ունեցած փոխհրաձգության հետ
Սպորտ
17:35 Հնս 08 2017
900
Միհրան Հարությունյանը որեւէ կապ չունի Մոսկվայում տեղի ունեցած փոխհրաձգության հետ: Միհրանը կռվի վայրում եղել է, բայց չի մասնակցել: Այս պահին Միհրան Հարությունյանը հիվանդանոցում է եւ պատրաստվում է ձեռքի վիրահատությանը:
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
Սպորտ
19:41 Հնս 09 2017
785
Հայաստանի ազգային հավաքականը եւ ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցա:
Ըմբիշ Կարապետ Չալյանը դարձել է Թբիլիսիի մրցաշարի հաղթող
Սպորտ
18:53 Հնս 12 2017
495
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը դարձել է Թբիլիսիի մրցաշարի հաղթող:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լավ լուր՝ գազի և լույսի գներից
Հասարակություն
13:30 Մայ 24 2018
14508
Շարմազանովի դստեր մյուս նամակը
Հասարակություն
12:16 Մայ 03 2018
35743
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`