Աղբը և գարշահոտ տարաները հայտնվել են «Երկիր Ծիրանի» խմբակցության սենյակում. ահազանգում են խմբակցության անդամները

18:30 Փտր 13 2018
954
Քաղաքականություն
Աղբը և գարշահոտ տարաները հայտնվել են «Երկիր Ծիրանի» խմբակցության սենյակում. ահազանգում են խմբակցության անդամները

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ իրենց խմբակցության սենյակում հայտնվել է աղբ և այն տարաները, որոնք ավագանու նիստի ժամանակ բացել և գարշահոտություն էին տարածել:

Մասնավորապես, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ առանց իրենց ներկայության և իմացության բացել են խմբակցության սենյակը և այդ տարաները, մի կույտ աղբ, վառված թղթեր և այլն, թողել այնտեղ:

«Հավանաբար հավաքարարներն են բացել` «ՀՀԿ» խմբակցության հորդորով, քանի որ նրանց մոտ եղել է բանալին»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյանն ասաց նաև, որ ոստիկանություն են կանչել, որ գան տեսնեն, բայց ոստիկանները չեն ներկայացել: Նշենք նաև, որ մաքրուհիները հերքում են, որ իրենք կապ են ունեցել սենյակը բացելու հարցում, իսկ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները պնդում են հակառակը. Նրանցից մեկը նույնիսկ ասաց, որ կարող է մատնացույց անել, թե ով օգնած կլինի:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստի ժամանակ իրարանցում սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանում էին, որ նման գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: 

Աղբյուրը՝ tert.am 

Հարակից նյութեր

Շարմազանովը  կոչ է անում համայնքների խոշորացման հարցում լսել ժողովրդին
Քաղաքականություն
16:13 Հնս 08 2017
244
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կողմ է համայնքների խոշորացմանը, բայց միևնույն ժամանակ կառավարությանը կոչ է անում լսել ժողովրդի, համայնքի ղեկավարների, պատգամավորների ձայնը:
Իշխանությունը խոստանում է կոռուպցիան լիովին արմատախիլ անել
Քաղաքականություն
13:20 Հնս 09 2017
391
Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին հարցը:
Ոստիկանապետն աշխատանքից ազատել է Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանին
Քաղաքականություն
15:23 Հնս 10 2017
521
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը։
«Ելքը» կմասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալությանը, «Երկիր ծիրանին»՝ ոչ
Քաղաքականություն
11:26 Հնս 12 2017
311
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը կմասնակցի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`