Ովքե՞ր կկարողանան այցելել «Պլանետարիում». գիտակրթական նոր ու ժամանակակից կենտրոն՝ Հայաստանում (լուսանկարներ)

11:37 Փտր 21 2018
1563
Կրթություն
Ովքե՞ր կկարողանան այցելել «Պլանետարիում». գիտակրթական նոր ու ժամանակակից կենտրոն՝ Հայաստանում (լուսանկարներ)

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օրերս հայտարարեց՝  2018-ին Հայաստանում կկառուցվի ժամանակակից պլանետարիում: 

ArenaNews.am կայքի հետ զրույցում խոսելով ծրագրի հիմնական նպատակների մասին՝ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ Հայաստանյան «Պլանետարիում»-ում  գերակշիռ դեր է ունենալու կրթական բաղադրիչը.

«Սա մի ծրագիր է, որը լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում: «Պլանետարիում» այցելությունների ժամանակ հնարավորություն է ընձեռվելու հնարավորինս մատչելի ձևով աշակերտներին գիտելիքներ փոխանցել պատմության, աշխարհագրության, բնագիտության տարբեր ճյուղերի, աստղագիտության և բնական այլ գիտությունների նվաճումների մասին»:

Վստահաբար այս ծրագիրը խթանի նաև, տուրզիմի զարգացմանը, կդանռա մեր հայրենակիցների սիրելի վայրերից մեկն ու կունենա նաև կրթական մեծ նշանակություն: 

Խոսելով պլանետարիումի այցելուների թիրախային խմբի մասին՝ պրն Արշակյանը նշեց, որ ֆիքսված ժամեր հատկացվելու են 7-ից 11-րդ դասարանի աշակերտներին.

«Շաբաթվա ընթացքում որոշվելու են հստակ օրեր ու ժամեր, որոնք հատկացվելու են տարիքային հենց այս խմբի աշակերտներին, մնացած ժամանակ «Պլանետարիում» կարող են այցելել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են: Կարծում եմ՝ այցելունների մեջ մեծ թիվ կկազմեն նաև զբասաշրջիկները, քանի որ կոնկրետ առաջարկներ լինելու են նաև նրանց հետաքրքրությունների շուրջ»:

Նշենք, որ  բոլոր աշակերտների համար մուտքը լինելու է անվճար՝ պետության ֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել մոտ 1,740 մլրդ դրամ: 


Պլանետարիումների թոփ հնգյակն աշխարհում

Պլանետարիումների լավագույն 5 օրինակները գտնվում են՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Նագոյայում, Վալենսիայում, Չիկագոյում: 

Պլանետարիում Նագոյայում

Պլանետարիում՝ Նյու Յորքում

Պլանետարիում `Վալենսիայում

Պլանետարիում ` Լոս Անջելեսում

Պլանետարիում՝ Չիկագոյում

ArenaNews.am

Հարակից նյութեր

12 ճշմարտություն հայերի մասին,  որը մոռացել է մարդկությունը
Հայերը
10:18 Հնս 21 2017
7518
12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը. Բոգդան Գեմբարսկի
Հայեր, որոնք իրենցից տարիքով փոքր կանանց են նախընտրել
Կարծրատիպեր
10:05 Հնս 22 2017
588
Վաղուց անցել են ժամանակներն ու այն կարծրատիպային մտածողությունը, թե զույգերի միջեւ տարիքային տարբերությունը շատ մեծ չպետք է լինի, որ նման տարբերությունն, իբրեւ թե, խանգարում է հարաբերություններին...
Թումանյանի «Բարեկենդան»-ը թարգմանվել է հնդկերեն
Հեքիաթներ
14:38 Հնս 27 2017
700
Թումանյանի «Բարեկենդան»-ը թարգմանվել է հնդկերեն, տպագրության են սպասում մյուս հեքիաթները
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14266
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`