Ուսանողին անպարկեշտ առաջարկություն անելու մեջ կասկածվող փոխդեկանն առաջին անգամ ֆեյսբուքում գրառում է արել (լուսանկար)

13:58 Փտր 21 2018
6801
Հասարակություն
Ուսանողին անպարկեշտ առաջարկություն անելու մեջ կասկածվող փոխդեկանն առաջին անգամ ֆեյսբուքում գրառում է արել (լուսանկար)

Երևանի պետական համալսարանում սովորող ուսանողներից ոմանք երեկվանից մեկնարկել ու այսօր շարունակում են ցույց իրականացնել ԵՊՀ-ի տարածքում՝ սատարելու ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանին, ում համալսարանը լքելու հարցը քննարկման փուլում է:

Ի պատասխան՝ ուսանողների այս քայլի փոխդեկան Գևորգ Բարսեղյանը քիչ առաջ ֆեյսբուքում այս օրերին առաջին անգամ գրառում է արել.

«Սիրելի ուսանողներ, 
շնորհակալ եմ այս ինքնաբուխ աջակցության համար, սակայն խնդրում եմ դադարեցնել այս հավաքները, վերադառնալ բնականոն դասապրոցեսին: 
Դա միայն կօգնի հարցի արդարացի լուծմանը»:

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, ինչ մամուլում ակտիվ քննարկվում է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը: Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինս ուսանողուհիներից մեկին անպարկեշտ առաջարկություններ է արել, որի մասին ուսանողուհին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել և իր աշխատասենյակում ծեծի են ենթարկել փոխդեկանին:

Հարակից նյութեր

Արցախի նախագահը պարգևատրել է բուհը գերազանցությամբ ավարտածներին
Հասարակություն
16:28 Հնս 08 2017
3873
«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան». Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)
Հասարակություն
13:28 Հնս 12 2017
17058
Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին երգել է համաշխարհային փոփ աստղ Ջասթին Թիմբերլեյքը
Երթևեկության կանոնների փոփոխություն՝ Հանրապետության հրապարակում
Հասարակություն
11:45 Հնս 13 2017
5536
Հանրապետության հրապարակում երթևեկության կանոնների փոփոխություն է կատարվել
Լոնդոնում հրդեհից մահացածների և վիրավորների թիվը
Հասարակություն
13:10 Հնս 14 2017
4256
Լոնդոնի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ քաղաքի 27-հարկանի բնակելի շինությունում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան մի քանի զոհեր. վիրավորների թիվը հասել է 50-ի:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14266
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`