Ռեփեր Միշոյի կինը լուսանկար է հրապարակել Քարդաշյան քույրերի մոր հետ

17:15 Մայիս 16 2019
*
Ժամանց
Ռեփեր Միշոյի կինը լուսանկար է հրապարակել Քարդաշյան քույրերի մոր հետ

ԱՄՆ-ում հայտնի հայ հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ, Քարդաշյան եւ Ջեններ քույրերի մոր՝ Քրիս Ջենների հետ։

Իր միկրոբլոգում հաղորդավարուհին լուսանկարների շարք է հրապարակել. այդ թվում ամուսնու՝ երգիչ Միշոյի եւ Քրիս Ջենների հետ։ Մեկնաբանություններում նա գրել է. «Ուրախ եմ տեղեկանալ, որ 1.8 մլն դոլար է հավաքվել այս գեղեցիկ երեկույթի ընթացքում եւ կնվիրաբերվի բազմակի սկլերոզի բուժմանը եւ դեղամիջոցի հայտնաբերմանը»։

Ավելի վաղ Սոնա Հովհաննիսյանը լուսանկար էր տեղադրել կանադացի երգահան, պրոդյուսեր Դեւիդ Ֆոսթերի հետ։Սոնա Հովհաննիսյանը գրել էր, որ Դեւիդ Ֆոսթերը հեղինակել է մեր ժամանակների մի քանի մեծագույն հիթեր՝ Ուիթնի Հյուսթոն՝ «I will always love you», Մադոննա՝ «You’ll See», ավելի քան 20 տարի աշխատել է Անդրեա Բոչելիի հետ, 16 անգամ «Գրեմմի» մրցանակի է արժանացել եւ 47 անգամ նոմինացվել մրցանակաբաշխությանը։

Ֆոսթերը հեղինակել է նաեւ Earth Wind & Fire խմբի հայտնի հիթեր, ինչպիսիք են «September», «Written in the stone», «After the love has gone» եւ այլն։

 

Հարակից նյութեր

Արթուր Ալեքսանյանը լավագույնն է. UWW
Ժամանց
16:40 Մարտ 16 2024
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) թարմացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակները՝ ըստ քաշային կարգերի: Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում … ...
Media Systems ընկերությունը նշեց իր 10-ամյակը
Ժամանց
00:01 Մարտ 24 2023
Մարտի 21֊ին Մեդիա Սիսթեմս գովազդային ընկերությունը նշում էր իր գործունեության տասնամյակը։ « 2013 թվականին Երևանում հիմնադրվեց Media Systems ընկերությունը։ Ընկերությունը … ...
Bugatti-ի վարորդը զարգացրել է 417կմ/ժ արագությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ժամանց
20:25 Հունվար 23 2022
Չեխ գործարար Ռադիմ Պասերը YouTube-ում հրապարակել է գերմանական ավտոճանապարհով Bugatti Chiron-ով էքստրեմալ տեսանյութ: Թարմ կադրերում ուղևորությունը ֆիքսված է ամբողջությամբ՝ մեկնարկի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test