Շատ չար մարդիկ կան, խոսում են. գեղեցկության մրցույթի կազմակերպիչը՝ քննադատությունների մասին

17:30 Մայիս 20 2019
*
Ժամանց
Շատ չար մարդիկ կան, խոսում են. գեղեցկության մրցույթի կազմակերպիչը՝ քննադատությունների մասին

«Հայաստանի գեղեցկուհի 2019» մրցույթի կազմակերպիչ Մամիկոն Դանիելյանը չի կիսում հաղթողին՝ Հայկուհի Մաթեւոսյանին ուղղված քննադատությունները: Մայիսի 11-ին կայացած մրցույթից հետո կարծիքներ են հնչում, որ 19-ամյա Հայկուհին պլաստիկ վիրահատությունների է դիմել ու որ արժանի չէր հաղթանակի: Armtimes.com-ի հետ զրույցում Դանիելյանն ըդգծեց, որ ժյուրիի անդամները, որոնք որոշում են կայացրել, եղել են պրոֆեսիոնալներ:

«Ժյուրի է եղել, եւ այս տարի ես գտնում եմ՝ պրոֆեսիոնալ մարդիկ շատ են եղել համեմատած ուրիշ տարիների հետ: Եղել են նաեւ հեղինակավոր մարդիկ, օրինակ, Լյուբով Ուսպենսկայան: Եղել են մարդիկ՝ հայեր, որոնք Ռուսաստանում պաշտոններ են զբաղեցնում, հայկական համայնքի հետ մեծ կապեր ունեն: Պրոֆեսիոնալները գերակշռել են, եւ ամենաբարձր բալերը ստացել է Հայկուհի Մաթեւոսյանը: Ժյուրիի հետ խոսել եմ, բոլորը գտնում են, որ սխալ ընտրություն չեն կատարել: Այո՛, եղել են մարդիկ, որ Հայկուհուն 2-րդ տեղ են տվել, եղել են, որ առաջին տեղ են տվել, բայց բալերով ամենաշատը նա է հավաքել»,- ասաց Դանիելյանը:

Հաղթողի արտաքինի հետ կապված քննադատությունները, ըստ կազմակերպչի, հիմքեր չունեն: Նա խոստովանեց, որ նախնական փուլերում մասնակիցների մեծ մասի մոտ է քթի հետ կապված վիրահատական միջամտություն նկատվել, ու նրանք նշել է, որ միայն միջնապատի վիրահատություն է: Եվ քանի որ նման շատ մասնակիցներ են եղել, կազմակերպիչները որոշել են անտեսել դա: Ինչ վերաբերում է Հայկուհուն, ապա Դանիելյանի խոսքով՝ նրա մոտ եւս միայն միջնապատի վիրահատություն է:

«Ունի 1 վիրահատություն՝ 16 տարեկանում միջնապատի հետ կապված վիրահատությունը: Շրթունքներն իրենն են, փոքրուց նկարները բոլորը տեսել եմ, ծնողների հետ էլ եմ հանդիպել, եղբորն էլ, որ տեսնեք նույնպիսի շրթունքներ ունի: Ուրիշ ոչ մի միջամտություն չկա արված»,- ասաց նա:

Դանիելյանը մրցույթի հետ կապված քննադատություններ գրեթե չի լսել: Խոստովանում է, սակայն, որ թերություններ կան, ու ինքը պատրաստվում է շտկել դրանք մինչեւ հաջորդ մրցույթը: Դրանցից մեկը կապված է քվեարկության հետ: Ինչ վերաբերում է անցնող շաբաթվա ընթացքում հնչող բացասական կարծիքներին, մտածում է, որ դրանք չար մարդկանց խոսակցություններ են:

«Շատ չար մարդիկ կան, խոսում են, գիտեմ մոտավորապես՝ որ զանգվածը կլինի»,- ասաց նա՝ չցանկանալով անուններ նշել:

Հայկուհի Մաթեւոսյանը մի քանի օրից մեկնելու է հանգստի, որից հետո շարունակելու է աշխատել: Ունի մի շարք առաջարկներ՝ այդ թվում ռուսական ֆիլմում նկարահանվելու: Դեռ պետք է ընտրություն կատարի:

Հաջորդ «Հայաստանի գեղեկցուհի» մրցույթը տեղի է ունենալու 2020 թ.: Մինչեւ այդ Մամիկոն Դանիելյանը պատրաստվում է քննարկումներ ունենալ «Միսս աշխարհ» ու «Միսս տիեզերք» մրցույթների հետ: Ցանկանում է հասկանալ՝ որքանով է հնարավոր համագործակցել նրանց հետ:

 

armtimes.com

Հարակից նյութեր

Արթուր Ալեքսանյանը լավագույնն է. UWW
Ժամանց
16:40 Մարտ 16 2024
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) թարմացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակները՝ ըստ քաշային կարգերի: Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում … ...
Media Systems ընկերությունը նշեց իր 10-ամյակը
Ժամանց
00:01 Մարտ 24 2023
Մարտի 21֊ին Մեդիա Սիսթեմս գովազդային ընկերությունը նշում էր իր գործունեության տասնամյակը։ « 2013 թվականին Երևանում հիմնադրվեց Media Systems ընկերությունը։ Ընկերությունը … ...
Bugatti-ի վարորդը զարգացրել է 417կմ/ժ արագությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ժամանց
20:25 Հունվար 23 2022
Չեխ գործարար Ռադիմ Պասերը YouTube-ում հրապարակել է գերմանական ավտոճանապարհով Bugatti Chiron-ով էքստրեմալ տեսանյութ: Թարմ կադրերում ուղևորությունը ֆիքսված է ամբողջությամբ՝ մեկնարկի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test