Փոքրիկ Սոնան ունի մեր բոլորի աջակցության կարիքը. նա կարող է զրկվել կյանքից

13:30 Մայիս 30 2019
*
Հասարակություն
Փոքրիկ Սոնան ունի մեր բոլորի աջակցության կարիքը. նա կարող է զրկվել կյանքից

Մեկ տարեկան Սոնան կարող է զրկվել կյանքից։ Հարգելի հայրենակիցներ, փոքրիկ Սոնան ունի մեր բոլորի աջակցության կարիքը: Սոնան մեկ տարեկան է, բայց արդեն պայքարում է կյանքի համար: Ցավոք, երեխայի մոտ հայտնաբերվել է Սուր Լեյկոզ ` արյան քաղցկեղ, որը հիվանդությունների խումբ է, ինչի պատճառով առաջանում է բջիջների չարորակ վերարտադրում: Հարգելի հայրենակիցներ, սփյուռքի մեր բարեկամներ, Սոնան, ով դեռ նոր պետք է մտնի կյանք, ապրի, արարի, սպասում է մեր արձագանքներին: Երեխան այժմ գտնվում է Զեյթունի Արյունաբանական հիվանդանոցում և ստանում ստացիոնար բուժ օգնություն: Այժմ վիճակը կայուն է, սակայն ամեն վայրկյան կարող է փոխվել երեխայի ինքնազգացողությունը: Սոնայի հայրը` Վարազդատը, ով խոսեց ինձ հետ և ներկայացրեց ծայրահեղ իրավիճակը, ասաց, որ արդեն ունի կուտակած պարտքեր երեխայի բուժման, հետազոտությունների համար: Ունի վարկ և տան միակ աշխատուժն է, ով պահում է երեք անչափահաս երեխաների, սակայն աժմ թողել է արտագնա աշխատանքը և վերադարձել Հայաստան՝ Սոնայի բուժումը վերահսկելու համար: Վարազդատը իր խոսքում հայտնեց իր խորհին շնորհակալությունը Զեյթունի Արյունաբանական հիվանդանոցի ողջ անձնակազմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար, սակայն ծնողները համարում են, որ երեխան իր հետագա բուժումը պետք է ստանա արտերկրում, քանի որ բժիշկների խոսքով առողջական վիճակը կարող է ամեն րոպե վատանալ: Հարգելի հայրենակիցներ, անգամ պատկերացնելն է դժվար, թե ինչ դժոխային վիճակում է գտնվում այս ընտանիքը` ամեն րոպե տեսնելով իր երեխայի տանջանքները: Անգամ դժվար է պատկերացնելը և տեսնելը, թե ինչպես է հասուն տղամարդը խոնավ աչքերով պատմում իր մեկ տարեկան երեխայի խնդիրների մասին: Անգամ դժվար է պատկերացնելը, թե ինչ ուժ է գործադրում, որպեսզի ուժեղ մնա, և այդ ուժը փոխանցի աղջնակին ու կնոջը: Մեծահոգի մարդիկ, սիրելի բարերարներ, եկեք միասին, մեր բոլորի ջանքերի շնորհիվ օգնենք փոքրիկ , ժպտերես Սոնային ապրել, օգնենք մեր համաքաղաքացուն, մեր հային: Եթե անտարբեր չանցնենք և ամենքս մեր ներդրումը ունենանք, ապա երեխան կապրի առողջ՝ մնացած երեխաների նման վայելելով իր մանկությունը ։ Որպեսզի Սոնան արտերկրում շարունակի իր բուժումը անհրաժեշտ է ֆինանսական միջոցներ, որոնց հնարավորությունն ընտանիքը չունի և ուրեմն ի գործ, սիրելի հայրենակիցներ ու սփյուռքի մեր սրտացավ բարեկամներ: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն օգնել Սոնային, կարող են հենց հիմա կատարել իրենց ներդրումը հետևյալ հաշվեհամարներով:

Հեռախոսահամար ՝ 094014575 Վարազդատ
 

Հարակից նյութեր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test