Երևանում «Սիլիկոնյան հովիտ» կկառուցվի

14:57 Մայիս 30 2019
*
Հասարակություն
Երևանում «Սիլիկոնյան հովիտ» կկառուցվի

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց հավանություն տալ Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին։ Տարածքային կառավարման և ներդրումների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ խոսքը ՏՏ ոլորտի ներդրումային ծրագրի մասին է։

Փոխնախարարի խոսքերով՝ շենքային պայմանները, որոնցում աշխատում են ՏՏ ընկերությունները, չեն համապատասխանում այսօրվա պահանջներին, և նոր ներդրումային ծրագրով այդ հասցեում կառուցվելու է շենքային համալիր, որտեղ տեղափոխվելու են ՏՏ ընկերությունները։ Փոխնախարարի խոսքերով՝ շինարարության փուլում այնտեղ կլինի 400 աշխատատեղ, իսկ ընկերությունների տեղափոխումից հետո 300 մշտական աշխատատեղ կստեղծվի։ Իսկ տարածքը, ըստ փոխնախարարի, կտեղավորի 2600 աշխատատեղ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ընկերությունների մի մասը հիմա սպասում է այս տարածքի շինարարական աշխատանքներին, քանի որ դրանց ավարտից հետո որքան նոր տարածք ունեցան, այդքան նոր աշխատատեղեր են ավելացնելու։

Հարակից նյութեր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test