Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեծ ցանկություն է հայտնել. լրատվամիջոցներ

11:30 Մար 13 2018
1108
Աշխարհ
Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեծ ցանկություն է հայտնել. լրատվամիջոցներ

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու «մեծ ցանկություն» է հայտնել: Այդ մասին հարավկորեական լրատվամիջոցներից «Տոնա իլբո» թերթին հայտնել են Հարավային Կորեայի նախագահի վարչակազմից բարձրաստիճան աղբյուրները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբյուրի խոսքով՝ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրություն է հայտնել Փհենյանում հարավկորեական պատվիրակության հետ հանդիպմանը:

«Կիմ Չեն Ընի վերջնական նպատակն ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է՝ ընդհուպ Փհենյանում ամերիկյան դեսպանատան բացում»,- ասել է նա:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդն առաջարկել է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը համաձայն է հանդիպում անցկացնել, և հավելել է, որ բանակցությունների վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն ավելի ուշ:

 Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Ինչպես է ձևափոխվել դպրոցական համազգեստը 18-րդ դարից մինչ օրս
Աշխարհ
20:30 Սեպ 01 2017
1478
Դպրոցական համազգեստի էվոլյուցիան
Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել բջջային հեռախոսը տարիների ընթացքում
Աշխարհ
16:38 Սեպ 03 2017
1628
Բջջային հեռախոսների էվոլյուցիան
Ինչպես է փոխվում ժամանակակից մարդը (լուսանկարներ)
Աշխարհ
19:30 Սեպ 05 2017
1563
Ինչպես է փոխվում ժամանակակից մարդը
Coca Cola-ի այդքան սիրելի գովազդների էվոլյուցիան՝ մեկ հոլովակում (տեսանյութ)
Աշխարհ
23:00 Սեպ 07 2017
1959
Coca Cola-ի այդքան սիրելի գովազդների էվոլյուցիան՝ մեկ հոլովակում
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14266
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`