Երկու շաբաթ և Գարիկը կվերադառնա եթեր․ Արամ MP3

21:20 Մար 12 2018
1102
Նախագծեր
Երկու շաբաթ և Գարիկը կվերադառնա եթեր․ Արամ MP3

Առաջին ալիքի եթերում հեռարձակվող սիրված հաղորդումներից մեկի՝ «Լավ երեկո»-ի նոր եթերաշրջանը մեկնարկել է։ Առաջին հաղորդումը նախորդներից տարբերվող էր, քանի որ «Լավ երեկո»-ի տաղավարում հաղորդավարներից միայն Արամ MP3-ն էր։ Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Գարիկը վիրահատության է ենթարկվել՝ ողնաշարի խնդիրների պատճառով, այդ իսկ պատճառով չի կարողացել մասնակցել նկարահանումներին։ Այս պահին հաղորդավարն իրեն լավ է զգում, բայց դեռ վերջնականապես չի ապաքինվել և դեռ եթեր դուրս չի գա։ Այս մասին «Արմենպրես լայֆ»-ին հայտնեց Արամ MP3-ն։

«Նախօրոք արդեն որոշված էր, որ մարտի 9-ին պետք է երկրորդ եթերաշրջանը մեկնարկի։ Բացի այդ, հեռուստադիտողն էլ էր անհամբեր սպասում։ Այդ իսկ պատճառով մենք չէինք կարող երկար ընդմիջում տալ։ Առանց Գարիկի տարբերվող էր առաջին հաղորդումը։ Չնայած մեծ թիմ է աշխատում, և ես մենակ չեմ եղել, բայց երկուսով ավելի հետաքրքիր է»,- ասաց Արամը։ Արտիստի փոխանցմամբ՝ ևս երկու շաբաթ և Գարիկը կվերադառնա եթեր։

Հարցին՝ ինչպե՞ս է Գարիկը մասնակցել հաղորդման անոնսի նկարահանումներին, արդյո՞ք դժվարություններ չեն առաջացել, Արամը պատասխանեց․«Առանձնապես ինչ-որ դժվարություներ չեն եղել։ Անոնսների նկարահանումներին ամեն ինչ նախապես պատրաստ է լինում։ Գալիս ես, նկարահանվում և վերջ։ Դրա համար Գարիկի համար հեշտ էր։ Իսկ հաղորդման նկարահանման ժամանակ լինում են չնախատեսված պահեր։ Երբեմն ժամանակատար է և այդքան էլ հեշտ չի անցնում, ինչպես երևում է եթերում։ Ավելի ճիշտ կլինի նա վերջնական ապաքինվի նոր վերադառնա եթեր»,- եզրափակեց Արամը։

Աղբյուրը՝ 168.am

Հարակից նյութեր

«Սա որդուս առաջին մեծ փորձն է դերասանական ոլորտում»
Նախագծեր
16:19 Հլս 25 2017
2642
Բնույթով հանգիստ, կատակասեր և հետաքրքրասեր Ալեքսանդր Արզումանյանը, նկարահանվում է «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում։
«Հայաստանի ձայնի» ժյուրիի կազմը բացահայտված է
Նախագծեր
15:00 Օգս 29 2017
2016
ժյուրիի կազմն արդեն բացահայտված է։
Ինչպես է «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչ Սևակ Խանաղյանը ընտրելու իր թիմակիցներին
Նախագծեր
11:00 Օգս 31 2017
1678
Հայտնի են «Հայաստանի ձայնը» 4-րդ եթերաշրջանի աստղային մարզիչները:
«Հայաստանի ձայնը» նախագիծը նոր տեսանյութ է հրապարակել
Նախագծեր
16:30 Օգս 31 2017
2651
Նոր տեսանյութ՝ «Հայաստանի ձայն»-ից
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14269
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`