Կբորբոքի՞ արդյոք սերիալասերների կրքերը «Կրքերի գետ» նոր հեռուստասերիալը (տեսանյութ)

11:21 Մար 13 2018
2824
Մեդիա
Կբորբոքի՞ արդյոք սերիալասերների կրքերը «Կրքերի գետ» նոր հեռուստասերիալը (տեսանյութ)

Ինչպես տեղեկանում ենք «Շանթ» հեռուստաընկերության եթերից, երեկվանից՝ մարտի 12-ից նորաբաց «Շանթ սերիալ» հեռուստաալիքը ներկայանում է նոր առաջարկով: Այսուհետ հեռուստադիտողը կկարողանա հետևել կոլումբիական «Կրքերի գետ» նոր հեռուստասերիալին:

Հեռուստասերիալը սիրային եռանկյունու մասին է՝ 2 մտերիմ ընկերներ և մեկ գեղեցկուհի:  Պայքար սիրո համար, վստահություն, հիասթափություն և վերջնական ընտրություն:  Թե ինչ ընթացք են ունենալու վտանգավոր եռանկյու սիրային զարգացումները, և թե ինչպես են ընկերները պայքարելու հանուն սիրո, հեռուստադիտողը կարող  է  հետևել «Շանթ սերիալ» ալիքի եթերում:

Ինչպես երևում է նոր հեռուստասերիալին հետևել կկարողանան միայն նրանք, ովքեր կբաժանորդագրվեն  «Շանթ» հեռուստաընկերության ARM TVs հավելվածի կամ ձեռք կբերեն հեռուստաընկերության առաջարկած ընդունիչ սարքերը: 

Հիշեցնենք, որ «Շանթ» հեռուստաընկերությունը «Շանթ Պրեմիումից» բացի վերջերս իր հեռուստադիտողին ներկայացրեց միանգամից 3 թեմատիկ ուղղվածություն ունեցող հեռուստաալիք՝  «Շանթ սերիալ», «Շանթ մյուզիք», «Շանթ նյուզ»:

 

ArenaNews.am

Հարակից նյութեր

Էրիկը ներկայացրել է նոր երգ -«Իմ սիրելի»
Մեդիա
17:15 Հնս 08 2017
4930
Երգիչ Էրիկը ներկայացրել է իր նոր`«Իմ սիրելի» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը հենց Էրիկն է, տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մարտիրոսյան` «Ամենասիրուն»
Մեդիա
15:15 Հնս 20 2017
5294
Գևորգ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է «Ամենասիրուն» երգի հիման վրա։
Իվետա Մուկուչյան` «Հայաստան ջան». Պրեմիերա
Մեդիա
16:50 Հնս 27 2017
3305
Երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր` «Հայաստան ջան» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Երաժշտության հեղինակն Իվետան է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14263
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`