Ցորենի և ալյուրի շուկայում տնտեսավարողներն ավելացել են 5 անգամ, նվազել է կենտրոնացվածությունը

19:20 Մար 13 2018
1072
Տնտեսություն
Ցորենի և ալյուրի շուկայում տնտեսավարողներն ավելացել են 5 անգամ, նվազել է կենտրոնացվածությունը

Ցորենի և ալյուրի շուկաներում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունն արձանագրել է, որ վերջին տարիներին ավելացել է նոր տնտեսավարողների թիվը, ինչի արդյունքում նվազել է ոլորտի կենտրոնացվածության աստիճանը: Ինչպես տեղեկացրին հանձնաժողովից, հանրապետության Նախագահի` այս տարվա հունվարի 10-ի հանձնարարականի հիման վրա իրականացված ուսումնասիրությունն աննախադեպ լայնածավալ է եղել և ընդգրկել է արտադրության, ներկրման և իրացման ողջ շղթան: Արձանագրվել է մի էական հանգամանք ևս, տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նվազել են այս շուկայում խոշոր ընկերությունների մասնաբաժինները և ուժեղացել է մրցակցությունը: 2017 թվականին մեր երկրում ցորենի ներմուծման, տեղական արտադրության և իրացման ծավալները կազմել են 468 հազար տոննա: Շուկայում գերիշխող են «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ընկերությունները:

Ինչ վերաբերում է ալյուրին, ապա 2017 թվականին ներմուծման և տեղական արտադրության ծավալները կազմել են 198 հազար տոննա: Այս շուկայում, ի թիվս «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ների, առկա են ևս 58 ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում հիմնականում մարզերում:

Եթե 2012 թվականին Հայաստան ցորենի ներմուծում է իրականացրել 22 տնտեսավարող, ապա 2017-ին ներմուծողների թիվը հասել է 85-ի: Ընդ որում, տնտեսավարողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից հետո, երբ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ լիիրավ անդամ: Այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և ռուսական ռուբլու արժեզրկմամբ:

Ինչ վերաբերում է ալյուրի ներմուծողների թվի փոփոխությանը, ապա 2012 թվականին գործել են 23 տնտեսավարողներ, իսկ 2017 թվականին այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունների թիվը հասել է 133-ի: Ալյուրի դեպքում ևս, ներմուծողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից ի վեր, երբ Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին:

Արդյունքում 2012 թվականից ի վեր ՀՀ-ում նկատվում է ալյուրի գնի նվազման ընդհանուր միտում: Մասնավորապես, եթե 2012 թվականի վերջին և 2013 թվականի սկզբին ՀՀ-ում 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը կազմում էր շուրջ 268 դրամ, ապա 2017 թվականի վերջին նույն տեսակի ալյուրի վաճառքի գինը կազմել է 204 դրամ, ինչը 2012 թվականի նույն ցուցանիշի համեմատ էժան է 24 տոկոսով:

 Աղբյուրը՝ 1in.am

Հարակից նյութեր

«Տավուշ տեքստիլ»-ը ընդլայնում է  արտադրության ծավալները
Տնտեսություն
18:15 Հնս 08 2017
1004
Տավուշի սահմանամերձ համայնքներում շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերությունն ընդլայնում է արտադրության ծավալները և արտադրամասերը:
Ֆիրդուսի առևտրականների համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ
Տնտեսություն
17:18 Հնս 09 2017
1079
Ֆիրդուսի փողոցի շուկայի տարածքում գործող առևտրականներին նոր շուկաներ տեղափոխելու հարցն ընթացքի մեջ է, բանակցություններ են տարվում:
Հարկաբյուջետային կոնսոլիդացիա, ծախսերի կրճատում․
Տնտեսություն
10:21 Հնս 12 2017
967
Վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը Դիլիջանում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի ու Նիդեռլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման ժամանակ հայտարարել է, թե վերջին տարիներին Հայաստանում պետական պարտքի մակարդակի էական աճ է գրանցվել:
ՀԱԷԿ-ի ծրագիրը ՀՀ-ՌԴ համագործակցության կարևոր ծրագրերից է
Տնտեսություն
12:23 Հնս 13 2017
724
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14266
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`