ARENA-բլից. «Չտեսություն է ոչ թե գեղեցիկ ոտքերը մերկացնելը, այլ դրա վրա զարմանալը ». Գայա Արզումանյան

14:04 Մար 13 2018
15372
Arena բլից
ARENA-բլից. «Չտեսություն է ոչ թե գեղեցիկ ոտքերը մերկացնելը, այլ դրա վրա զարմանալը ». Գայա Արզումանյան

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է երգչուհի Գայա Արզումանյանը:

-Եվ այսպես, Գայա, սկսեցինք,

Ո՞վ է Ղարաբաղա նախշուն բաջին, երբ Գայան նոմինացված չէ:

-Իրականում դժվարանում եմ պատկերացնել , եթե կենդանի լիներ Արև Բաղդասարյանն , ապա հենց ինքը:

-Քանի՞ սանտիմետր պետք է լինի իսկական հայ աղջկա կիսաշրջազգեստը:

-Բեմում մաքսիմում կարճ, առօրյայում ավելի երկար:

-Եթե Գայան բեմում է, հանդիսատեսին չի մնում այլ բան, քան...

-Վայելել լավ երաժշտություն կամ լիաթոք ուրախանալ:

-Ու՞մ եք առաջինը պատկերացնում «Սարգսյան» ազգանունը լսելուց հետո:

-Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:

 

-Ի՞նչ կարելի է անել տանը մենակ:

-Իմ դեպքում զգեստապահարանը կարգի բերել:

-Մի բան, որով Ղարաբաղն էապես տարբերվում է Հայաստանից:

-Մաքրությամբ, մաքուր օդով և պարզ բնակչությամբ:

-Քանի՞ տղամարդու կոտրած սիրտ կա Ձեր խղճին:

-Դժվարանում եմ , չեմ կարող հաշվել:

-Քանի՞ օր կապրեք 100 հազար դրամով:

-Մի քանի օր կամ մի քանի ժամ:

-Հայկական շոուբիզնեսում ամենատաղանդավոր երգիչը..

-Տաղանդավոր երգիչները ՝ Ռազմիկ Ամյան,Սոնա Շահգելդյան:

-Չտեսություն է գեղեցիկ ոտքերը մերկացնե՞լը, թե՞ դրա վրա զարմանալը:

-Կարծում եմ՝ դրա վրա զարմանալը:

-Պար կյալ գյուդու՞մ եք:

-Հա բա վունց:

-Գիրք, որը խորհուրդ կտաք կարդալ:

-«Լիդեր»:

-Մի անգամ ասել եք, որ ադաթներով մեծացած աղջիկ եք, նշեք հայկական ավանդույթներից Ձեր ամենասիրելին:

-Գլուխլվա:

-Ձեզ հասցեն լսած ամենատարօրինակ սուտը:

-Որ ունեմ հարուստ սիրեկան:

-Վերջին մարդն, ում հետ խոսել եք այսօր հեռախոսով:

-Ընկերուհուս հետ եմ խոսել:

-Պաղպաղակը՝ վանիլային, թե՞ շոկոլադե:

-Մրգային:

-Քանի՞ անգամ կարելի է կրել նույն զգեստը:

-Երկու կամ երեք:

-Ձեզ մշտապես ուղեկցում է «համարձակ երգչուհի» եզրույթը, ի՞նչն է Հայաստանում համարձակ համարվում:

-Չեմ կարծում՝ այն, ինչ անում եմ համարձակության հետ կապ ունի, արտիստ եմ, ով ազատ է և բեմում և բեմից դուրս:

ArenaNews.am

 

Կարդացեք նաև՝ 

ARENA-բլից. «Տղամարդկանց շատ հաճախ ուս է պետք լինում արտասվելու համար. Տղամարդիկ իրականում շատ ավելի թույլ են, քան ձևացնում են». Անդրե Սիմոնյան

ARENA-բլից. «OPEL մակնիշի մեքենա չեմ վարի, որովհետև ես վարում եմ միայն Mercedes». Ալեքսանդր Բաբասյան

ARENA-բլից. «Կդժվարանամ ապրել նվազագույն աշխատավարձով». Դավիթ Թադևոսյան

ARENA-բլից. «Արդեն վաղուց ինքս եմ ինձ դուրս բերում նման իրավիճակներից». Ժակ

Arena-բլից. «Իմ մասին ամենամեծ սուտը՝ ամուսինս ինձ լքել է ու փախել արտասահման, ես էլ միայնակ պահում եմ մեր դստերը» . Գոհար Հայրապետյան

Հարակից նյութեր

ARENA բլից. Անահիտ Կիրակոսյանը Պուտինին խորհուրդ կտար ամուսնանալ
Arena բլից
20:30 Սեպ 26 2017
7376
Հնարավորություն՝ առավել լավ ճանաչելու Ձեր կողմից սիրված արվեստագետին:
ARENA բլից. Դավիթ Աղաջանյանը վաստակավորի կոչման փոխարեն նախընտրում է հաշվի վրա գումար ավելացնեն
Arena բլից
14:15 Սեպ 29 2017
6984
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքը:
ARENA բլից. «Ինձ չսիրողներն առնվազն 10 հոգի են». Գագիկ Սուրենյան
Arena բլից
16:15 Հոկ 09 2017
4605
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքը:
ARENA բլից. «Ուզում եմ հարսանիքիս Տիգրան Համասյանը նվագի». Մարիամ Ադամյան
Arena բլից
17:44 Հոկ 13 2017
7886
Ինձ չսիրողներն առնվազն 10 հոգի են - Բլից հարցազրույց Գագիկ Սուրենյանի հետ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14266
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`