Հրազդանում ոստիկանները ծեծել են ծեծված քաղաքացուն, որ պարզեն՝ ով է ծեծել նրան

21:00 Մար 13 2018
1216
Հասարակություն
Հրազդանում ոստիկանները ծեծել են ծեծված քաղաքացուն, որ պարզեն՝ ով է ծեծել նրան

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության առթիվ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Է. Ա.-ի հաղորդման հիման վրա:

Վերջինս հայտնել է, որ 01.01.2018թ.-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել: Երբ Է. Ա.-ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Աղբյուրը՝ panarmenian.net

Հարակից նյութեր

Արցախի նախագահը պարգևատրել է բուհը գերազանցությամբ ավարտածներին
Հասարակություն
16:28 Հնս 08 2017
3873
«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան». Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)
Հասարակություն
13:28 Հնս 12 2017
17058
Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին երգել է համաշխարհային փոփ աստղ Ջասթին Թիմբերլեյքը
Երթևեկության կանոնների փոփոխություն՝ Հանրապետության հրապարակում
Հասարակություն
11:45 Հնս 13 2017
5536
Հանրապետության հրապարակում երթևեկության կանոնների փոփոխություն է կատարվել
Լոնդոնում հրդեհից մահացածների և վիրավորների թիվը
Հասարակություն
13:10 Հնս 14 2017
4256
Լոնդոնի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ քաղաքի 27-հարկանի բնակելի շինությունում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան մի քանի զոհեր. վիրավորների թիվը հասել է 50-ի:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14266
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`